Պատանեկան սեր (հայտնի է նաև քրաշ անվամբ), ոչ պաշտոնական եզրույթ, որը ցույց է տալիս ռոմանտիկ կամ պլատոնական սիրո զգացմունքները, որոնք հաճախ ի հայտ են գալիս մանուկ կամ պատանեկան հասակում[1]։

Եզրույթը կարող է օգտագործվել նսեմացնող ձևով՝ ենթադրելով, որ սիրավեպը մակերեսային է և անցողիկ՝ համեմատած սիրո այլ ձևերի հետ[2]։ Զիգմունդ Ֆրոյդը, սակայն, հեռու էր վաղ սիրո ուժը թերագնահատելուց՝ ճանաչելով «առաջին սիրո ամրության» հիմնավորությունը[3]։

Բնութագիր խմբագրել

Պատանեկան սերը սովորական փորձություն է հասունացման ընթացքում[4]։ Կապվածության օբյեկտ կարող է լինել հասակակից, բայց այդ եզրույթը կարող է նաև նկարագրել երեխայի սերը հասուն անձի նկատմամբ։ Շատ հաճախ երեխայի հրապուրանքի օբյեկտը դառնում է ինչ-որ մեկը երկար տարիներ, օրինակ՝ ուսուցիչը, ընտանիքի ընկերը, դերասանը կամ երաժիշտը, որի մասին երեխան երազում է[5]։

Քրաշը նկարագրվում է որպես նախադեռահասական փորձ, երբ երեխային տրվում է անհատականության զգացում, քանի որ նա զգում է անձնական զգացմունքներ իր ընտանիքի մաս չհանդիսացող մարդու նկատմամբ[6]։

Գրականությունում խմբագրել

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը գրել է կարճ պատմություններ՝ «պատանեկան սիրո ինտուիտիվությունը գերադասելով հասուն, հիմնավորված կապվածությունից․.. այն էքստազի և հանգստի անիրական, անցանկալի խառնուրդ է»[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ray E. Short (2004). Sex, Love or Romance. էջ 16. «Simple infatuation is also known as called a 'crush' or 'puppy love'. It commonly strikes those in the early teens or younger.»
  2. Georgette Heyer (1974). Bath Tangle. London. էջեր 284, 183. «calf-love...a sickly, sentimental dream which only a moonstruck fool could have created!»{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Sigmund Freud, On Sexuality (PFL 7) p. 67
  4. Short, p. 13
  5. Short, p. 16
  6. M. H. Ford, Personal Power (2004) p. 124
  7. Ruth Prigozy, The Cambridge Companion to F. Scott Fitzgerald (Cambridge 2002) p. 38