Պավո Էրկի Արհինմյակի (ֆիններեն՝ Paavo Erkki Arhinmäki, դեկտեմբերի 13, 1976(1976-12-13)[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա[1]), ֆինն քաղաքական գործիչ, Ձախ միություն կուսակցության առաջնորդ (2009-2016), 2011 թվականից մինչև 2014 թվականը՝ մշակույթի և սպորտի նախարար Կատայնենի կաբինետում։ 2012 թվականին Ֆինլանդիայում կայացած նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու։

Պավո Արհինմյակի
 
Կուսակցություն՝ Ձախ դաշնակցություն
Կրթություն՝ Հելսինկիի համալսարան և Alppila Upper Secondary School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 13, 1976(1976-12-13)[1][2] (47 տարեկան)
Ծննդավայր Հելսինկի, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
Ի ծնե անուն ֆիններեն՝ Paavo Erkki Arhinmäki
 
Կայք՝ paavoarhinmaki.fi
 
Պարգևներ
Commander of the Order of the Lion of Finland[3] և Cross of Merit, in silver, of the Finnish Sports[4]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1976 թվականի կեկտեմբերի 13-ին Հելսինկիում և ընտանիքի հետ ապրել է Կուլոսարիա և Պասիլա շրջաններում։ Ալփիլայի վարժարանն ավարտելուց հետո 1995 թվականին հանձնել է պետական միասնական քննություններ՝ համալսարան ընդունվելու համար։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2001 թվականից մինչև 2005 թվականը ղեկավարել է Ձախ միության երիտասարդական միությունը։

2009 թվականից ընտրվել է Ձախ Միության նախագահ՝ փոխարինելով Մարտի Կորխոնենային։

2011 թվականի հունիսի 22-ին՝ նոր նախարարների կաբինետի ձևավորման ժամանակ նշանակվել է Ֆինլանդիայի մշակույթի և սպորտի նախարար։

2011 թվականի նոյեմբերի 20-ին առաջադրվել է որպես Ֆինլանդիայում 2012 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու` Ձախ միություն[5][6] կուսակցությունից։

 
Արհինմյակին Ռեյկյավիկում սկանդինավյան խորհրդի նիստում, 2010 թվական

2013 թվականի հունիսի 8-9-ը Տամպերեում կայացած կուսակցության հաջորդ համագումարում Արհինմյակին վերընտրվել է Ձախ միության նախագահի պաշտոնում[7]։ Նույն համագումարում նա հայտարարեց Եվրախորհրդարանի ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին, քանի որ, նրա խոսքերով, «Եվրոպական տնտեսական ճգնաժամն ապացուցել է եվրոպական ուժային կառույցներին մասնակցության կարևորությունը»[8]։

2014 թվականի մարտի 25-ին, այն բանից հետո, երբ 2014 թվականի մարտին կայացած բյուջետային շրջանակներում ընթացող բանակցություններում իշխող կուսակցությունների ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները մերժվեցին «Ձախ միության» խորհրդարանական խմբակցության կողմից՝ որպես «աղքատների վիճակը վատթարացնող», Պավո Արխինմյակին հայտարարել է, որ «Ձախ միությունը» դուրս է գալիս կառավարությունից՝ առաջարկված ծախսերի կրճատումների հետ անհամաձայնության պատճառով։ Արհինմյակիի կարծիքով, իր կուսակցության համար անընդունելի է այն իրավիճակը, երբ սակարկվում է սոցիալական նպաստների ինդեքսավորումը գործազուրկների, կենսաթոշակառուների և ուսանողների համար։ Եվ նա, և տրանսպորտի նախարար Մերջա Կյուլլենենը հրաժարական են տվել իրենց նախարարական պաշտոններից։ Աշխատանքից հեռացել է 2014 թվականի ապրիլի 4-ին[9]։

2016 թվականի հունիսի 11-ին կայացած հերթական կուսակցական համագումարում Արհինմյակին իր թեկնածությունը չի առաջադրել, կուսակցության նոր նախագահ է դարձել Էդուսկունտայի պատգամավոր Լի Անդերսոնը (ծնվել է 1987 թվականին)։

ԼԳԲՏ շարժում խմբագրել

 
Պավո Արհինմյակին և Ալենա Պոլույանովան:

Իր քաղաքական գործունեության մեջ ակտիվորեն աջակցել է ԼԳԲՏ շարժմանը։ 2012 թվականին հովանավորել է Հելսինկիում անցկացվող ամենամյա գեյ-փրայդին `կոչ անելով դադարեցնել սպորտում սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը[10][11]։

2013 թվականին Մոսկվայում, Աթլետիկայի աշխարհի առաջնության ժամանակ, դեմ է եղել Ռուսաստանում համասեռամոլության խթանման օրենսդրական արգելքների ընդունմանը, ծիածանի դրոշը ծածանել է մարզասերների տրիբունաներում[12][13][14]։

Ընտանիք խմբագրել

Երկար ժամանակ քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Պյաիվի Լահտիի հետ ( ֆիններեն՝ Päivi Lahti), որը մասնագիտությամբ անասնաբույժ է։ Զույգը պաշտոնապես ամուսնուցել է 2012 թվականի հունվարի 7-ին, և 2012 թվականի փետրվարի 9-ին ծնվել է նրանց դուստրը[15], ինչի կապակցությամբ Արհինմյակին օգտվել է «հայրական արձակուրդ» մեկնելու իրավունքից՝ երեխայի խնամքի համար։ 2015 թվականի մարտի վերջին լույս աշխարհ է եկել Արհինմյակայի երկրորդ դուստրը[16]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Արհինմյակին երկրպագում է Հելսինկիի ֆուտբոլային Յոկերիտ ակումբին, բացի այդ, նա սիրում է հեծանվավազք և բուսակերություն[17]։
  • Նա մի քանի անգամ եղել է Ռուսաստանում[18]։ 2011 թվականի հոկտեմբերին մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ֆիննական դպրոցի բացման արարողությանը[19]։
  • Արհինմյակին եկեղեցու անդամ չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/917.aspx
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://ritarikunnat.fi/annetut-kunniamerkit-1991-2021/
  4. https://okm.fi/documents/1410845/4249543/Ansiomerkit+nettiin+2024.pdf/45e304f1-b825-e1a6-9d64-61dc28c508fe/Ansiomerkit+nettiin+2024.pdf?t=1708937808482
  5. Пааво Архинмяки избран кандидатом в президенты от Союза левых сил
  6. Кандидат в президенты от Союза левых сил Архинмяки одобряет гражданское неповиновение
  7. Архинмяки избран на второй срок во главе Союза левых сил // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 июня 2013.(Ստուգված է 10 Հունիսի 2013)
  8. Союз левых сил хочет вернуться в Европарламент // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 июня 2013.(Ստուգված է 10 Հունիսի 2013)
  9. «Muutoksia valtioneuvostossa» (ֆիններեն). Valtioneuvoston viestintäosasto. 2014 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  10. Paavo Arhinmäki Helsinki Pride -tapahtuman suojelijaksi Արխիվացված 2014-03-03 Wayback Machine// 21.5.2012. Helsingin Sanomat. (ֆին.)
  11. Архинмяки призывает бороться с дискриминацией сексуальных меньшинств в спорте // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 25 июня 2012.(Ստուգված է 4 Հուլիսի 2012)
  12. Архинмяки: Российская полемика о сексуальных меньшинствах отображает в целом ситуацию с правами человека в России // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 17 августа 2013.(Ստուգված է 20 Օգոստոսի 2013)
  13. Архинмяки: демонстрация радужного флага было важным делом // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 19 августа 2013.(Ստուգված է 20 Օգոստոսի 2013)
  14. Архинмяки с радужным флагом в Москве – Вилле Ниинистё поддерживает акцию министра // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 19 августа 2013.(Ստուգված է 20 Օգոստոսի 2013)
  15. В семье министра Архинмяки родилась дочь // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 февраля 2012.(Ստուգված է 9 փետրվարի 2012)
  16. В семье председателя партии левых прибавление // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 30 марта 2015.(Ստուգված է 2 Ապրիլի 2015)
  17. Paavo Arhinmäki on Vasemmistoliiton ehdokas presidentinvaaleissa 2012. Արխիվացված 2010-11-07 Wayback Machine (ֆին.)
  18. Terve, Мордовия!
  19. .Финская школа в сердце Петербурга
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավո Արհինմյակի» հոդվածին։