Պավոլ Գորով (սլովակ.՝ Pavol Horov, իսկական անունը՝ Պավոլ Գորովչակ, սլովակ.՝ Pavol Horovčák, մայիսի 25, 1914(1914-05-25)[1][2], Բանովցե նադ Օնդավոու, Michalovce District, Կոշիցկի երկրամաս, Սլովակիա - սեպտեմբերի 29, 1975(1975-09-29)[1][2], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ բանաստեղծ, թարգմանիչ։ Սլովակիայի ժողովրդական արտիստ (1973

Պավոլ Գորով
Ծնվել էմայիսի 25, 1914(1914-05-25)[1][2]
ԾննդավայրԲանովցե նադ Օնդավոու, Michalovce District, Կոշիցկի երկրամաս, Սլովակիա
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1975(1975-09-29)[1][2] (61 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և թարգմանիչ
Պարգևներ
 Pavol Horov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պավոլ Գորովը ծնվել է 1914 թվականին Բանովցե նադ Օնդավոյում, գյուղացու ընտանիքում։ Սովորել է Բանովցե նադ Օնդավոյում, Մորավանիում, 1926-1934 թվականներին՝ Միխալովցեի քերականական դպրոցում։ Աշխատել է որպես բանվոր, ուսուցիչ, 1948-1950 թվականներին եղել է Չեխոսլովակիայի ռադիոյի տնօրենը Կոշիցեում։ 1951 թվականից ապրել է Բրատիսլավայում, 1951-1952 թվականներին աշխատել է «Slovenský spisovateľ» հրատարակչությունում, 1952-1954 թվականներին եղել է սլովակյան գրողների միության քարտուղարը։

Իր առաջին ժողովածուներում՝ «Ստորերկրյա դավաճան ջրեր» (1940) և «Նիովբեյա, մեր մայր» (1942), պոետը վերացական-մարդասիրական դիրքերից անդրադառնում է դեպի հիտլերյան զինվորների սպառնալիքի տակ դրված մարդկային կեցության խնդիրներին։ Բողոքն ընդդեմ պատերազմի այդ բանաստեղծություններում ողբերգական էր հնչում, քանի որ դա միայնակ մարդու հուսահատական բողոքն էր։ Սերը իր ժողովրդի հանդեպ, հարազատ երկրի հանդեպ ստիպում է նրան քաղաքացիական դիրք գրավել, և նա ստեղծում է «Վերադարձ» ժողովածուն (1944)։ Հետպատերազմյան շրջանում հրատարակել է բանաստեղծությունների նոր ժողովածուներ[3]՝

  • «Ստուգատես», 1947
  • «Իմ կեսօրը», 1952
  • «Արևը մեր գլխավերևում», 1954
  • «Ամառային բարձր երկինք», 1960

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • Սլովակիայի վաստակավոր արտիստ, 1964
  • Սլովակիայի ժողովրդական արտիստ, 1973

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://en.isabart.org/person/33681
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Encyklopédia Slovenska, II. zväzok, Veda, vydavateľstvo SAV, 1978
  • Encyklopédia spisovateľov Slovenska, Obzor – Bratislava, 1984
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավոլ Գորով» հոդվածին։