Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պավլոս Պրոսալենտիս (այլ կիրառումներ)

Պավլոս Պրոսալենտիս կրտսեր, (հուն․՝ Παύλος Προσαλέντης, ο νεότερος, 1857[1], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան - 1894[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս), հույն նկարիչ[3]։ Արվեստագետների կողմից կնքվել է կրտսեր, որպեսզի տարբերվի Հունաստանական պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ հույն քանդակագործ Պավլոս Պրոսալենտիս (1784-1837), ով նրա պապն էր[4]։

Պավլոս Պրոսալենտիս
հուն․՝ Παύλος Προσαλέντης
Ծնվել է1857[1]
ԾննդավայրԿերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան
Վախճանվել է1894[1]
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտություննկարիչ
ՀայրՍպիրիդոն Պրոսալենտիս[2]
 Pavlos Prosalentis the Younger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պավլոս Պրոսալենտիսը ծնվել է 1857 թ-ին Աթենքում։ Սերում է կղզու հայտնի գերդաստանից և որդին է նկարիչ Սպիրիդոն Պրոսալենտիսի։ Նրա եղբայր էմիլիոսը նույնպես դարձել է հայտնի ծովանկարիչ, իսկ քույրը՝ Էլենի, դարձել է հայտնի դիմանկարիչ։

Պավլոսը, ինչպես իր եղբայրը, նկարում էր նկարներ ծավային թեմաներով[5]։

Պավլոս Պրոսալենտիսը սովորել է Աթենքում, Վենետիկում և Փարիզում։ Պրոսալենտիսը վերադարձել է Հունաստան 1870 թ.-ին։

Ապրելով և աշխատելով Ալեքսանդրիայում, Պավլոսը նկարել է նկարներ և դիմանկարներ եգիպտական և արևելյան թեմաներով, ինչպես նաև նկարել է Եգիպտոսում հունական համայնքի ներկայացուցիչների դիմանկարներ։ Այնուամենայնիվ, հույն բարերար Գեորգի Ավերոֆֆայի դիմանկարը, նա նկարել է բարերարի լուսանկարով։

Նկարը պատկանում էր հունական Ավերոֆֆա Ալեկսանդրիա գիմնազիային։ Գիմնազիայի փակումից հետո, նկարը փոխանցվել է Ավերոֆֆ պատկերասրահին, որը գտնվում է Հունաստանում[6]։

Պավլոս Պրոսալենտիսը մահացել է Ալեքսանդրիայում 1894 թ.-ին։

Պավլոսի աշխատանքները ցուցադրվում են Աթենքի Պատմական թանգարանում, Հունաստանի խորհրդարանում, Աթենքի Քաղաքային պատկերասրահում և այլ հասարակական պատկերասրահներում։ Որոշ նկարներ պահպանվում են մասնավոր հավաքածուներում և ցուցադրվում են աճուրդներում անգլ.՝ Sothebys[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
  2. https://www.nationalgallery.gr/el/zographikh-monimi-ekthesi/painter/prosalentis-spuridon.html
  3. http://www.hellenicparliament.gr/UserFiles/f3c70a23-7696-49db-9148-f24dce6a27c8/CD_ethesi_telos.pdf
  4. «National gallery». www.nationalgallery.gr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  5. «kathimerini.gr | APXEIO - EΠTA HMEPEΣ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  6. «Averoff Museum». www.averoffmuseum.gr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  7. «20.195 ευρώ για τον "Μπαλωματή" του Κερκυραίου Παύλου Προσαλέντη - Κέρκυρα». www.corfuland.gr. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.