«Պառակտում» (Շիզոֆրենիա), ֆրանսիական կարճամետրաժ մուլտֆիլմ Հենրի անունով տղամարդու մասին, որն ուղղակի կերպով բախվում է երկնաքարին։

Պառակտում
Skhizein
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրդրամա
ՌեժիսորՋերեմի Քլապին
ՍցենարիստՋերեմի Քլապին և Stéphane Piera?
ՀնչյունավորումԺյուլիեն Բուասելիե
ՊրոդյուսերStéphane Piera?
ԵրաժշտությունNicolas Martin?
ՕպերատորՋերեմի Քլապին
ԽմբագիրՋերեմի Քլապին
Երկիր Ֆրանսիա
Լեզուֆրանսերեն
Տևողություն13 րոպե
Թվական2008
Պարգևներ

Պարգևներ խմբագրել

2008- Կաննի կինոփառատոն-Մրցանակ՝ «Կոդակ» ընկերության լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։

Սյուժե խմբագրել

Այս կարճամետրաժ ֆիլմը պատմում է մի տղայի մասին, ում անունը Հենրի է։ Նրա կյանքը մոխրագույն է, միապաղաղ և տխուր, ոչինչ նրա կյանքում չի փոխվում։ Բայց ահա, իրադրությունների զարմանալի շրջադարձ։ Հենրիի վրա է ընկնում 150 տոննա երկնաքարը։ Թվում է, որ այդ դեպքից հետո հնարավոր չէ ապրել, բայց դա այստեղ տեղի չի ունենում։ Նա ողջ է մնում, բայց ձեռք բերում մի թերություն։ Հենրին հեռանում է իր մարմնից 91 սմ՝ ուղիղ իմաստով։ Այդ դեպքից հետո նա սկզբից սկսում է սովորել ապրել։ Նա նկարում է պատեր, հեռախոս և կահույք։ Եվ ահա մտածում, որ ամեն բան կարգավորվել է։ Բայդ դա այդպես չէ։ Այդ թերությունը խանգարում է նրա կյանքին։ Բայց Հենրին չի հանձնվում։ Նա նստում է մեքենա և գնում դաշտ։ Այնտեղ կրկին նրան հանդիպում է գիսաստղ։ Նա մտածում է, որ ամեն բան ավարտվում է, բայց ոչ։ Դառնում է ավելի վատ։ Նա տեղաշարժվում է 75 սմ ներքև։ Հոգեբանը ոչ մի կերպ չի կարողանում օգնել Հենրիին։ Նայելով այս կարճամետրաժը հասկանում ես, թե ինչի կարող է հասցնել քարացածությունն ու սթրեսը։ Եվ մարդը տեղաշարժվում է ինքն իրենից՝ այս պարագայում 91 սմ։ Հանդիսատեսը ինքն է ընտրում, արդյոք սա Հենրիի մտահնարքն է, թե՞ իրականություն։

Լրացուցիչ խմբագրել

  • Սցենարը՝ Ջերեմի Կլապին, Ստեֆանի Պիերա
  • Պրոդյուսեր՝ Վենդի Գրիֆֆիտսմ Ստեֆանի Պիերա
  • դերակատարումը՝ Ժյուլիեն Բոյսելիո

Հղումներ խմբագրել