Պապա ռելյենա, կարիբյան խոհանոցի ուտեստ։

Պապա ռելյենա
papa rellena
Պապա ռելյենայի բաղադրիչները
Կարիբյան խոհանոց
Ծագում
Տեսակճաշ
Ենթատեսակկարտոֆիլով ուտեստ
Առաջացման երկիրԿարիբյան կղզիներ
Բաղադրամասեր
Հիմնականկարտոֆիլ,միս
Հնարավորկաղամբ,բրինձ,ձու
 Papas rellenas Վիքիպահեստում

Պատրաստման եղանակ խմբագրել

Հիմնականում պատրաստվում է կարտոֆիլի պյուրեից և աղացած մսից։ Պյուրեից պատրաստված գնդիկները լցոնվում են աղացած մսով և համեմվելով տարբեր համեմունքներով տապակվում բուսայուղով։ Խճողակի բաղադրիչները տարբեր երկրներում կարող են լինել տարբեր։ Կարող է լինել նաև կաղամբով, բրնձով լցոնված գնդիկներ։ Գնդիկները կարելի է թաթախել պաքսիմատի մեջ և տապակել։

Տարածվածություն խմբագրել

Պապա ռելյենա ճաշատեսակը բավականին տարածված է Միացյալ Նահանգներում, հատկապես այն քաղաքներում, որտեղ առավել մեծ է Կարիբյան սփյուռքը, ինչպիսիք են օրինակ Մայամին և Տամպան։