Պաուպերիզմ (լատին․՝ pauper - աղքատ, չունևոր), բնակչության լայն զանգվածների մոտ ամենաանհրաժեշտ կենսամիջոցների բացակայություն, չքավորություն։

Քնած մուրացկանը «Լուկօյլի» գրասենյակի դիմաց

Պաուպերիզմն առավելագույն չափերի է հասնում ընդհանուր ճգնաժամի պայմաններում, երբ զանգվածային գործազրկությունը ձեռք է բերում մշտատև բնույթ, ավելի է ուժեղանում բնակչության մեծամասնության շահագործումը, սնանկացումն ու աղքատացումը։ Աշխատավորների թշվառություններն ու զրկանքները բազմապատկվում են նաև տնտեսության ռազմականացման ու տոտալ պատերազմների հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 221