Պաուլինա Վիլկոնսկա

լեհ գրող

Պաուլինա Վիլկոնսկա (լեհ.՝ Paulina Wilkońska, 1815[1], Սվաժենձ, Gmina Swarzędz, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան - հունիսի 9, 1875(1875-06-09), Պոզնան, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), լեհ վիպասան, խմբագիր, օրագրերի հեղինակ։

Պաուլինա Վիլկոնսկա
Ծնվել է1815[1]
ԾննդավայրՍվաժենձ, Gmina Swarzędz, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան
Վախճանվել էհունիսի 9, 1875(1875-06-09)
Վախճանի վայրՊոզնան, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
ԱմուսինԱվգուստ Վիլկոնսկի
 Paulina Wilkońska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պաուլինա Վիլկոնսկան ծնվել է Սվաժենձում 1815 թվականին՝ Ռեգինա Զադոլսկիչի և Կառոլ Լաուցի ընտանիքում։ Սովորել է Պոզնանում։ 1832 թվականին ամուսնացել է Ավգուստ Վիլկոնսկիի հետ։ 1840-1851 թվականներին ղեկավարել է Վարշավայի գրական սրահը։ 1851 թվականին Ռուսական օկուպացիայի վտարումից հետո զույգը հեռացել է Վարշավայից և հաստատվել Մեծ Լեհաստանում։ 1852 թվականին Վիլկոնսկան այրիացել է և շարունակել է ստեղծագործել[2]։

Արձակ ստեղծագործությունների առաջին հատորը՝ «Գյուղ և քաղաք», Վիլկոնսկան հրատարակել է 1841 թվականին, այնուհետև հրատարակել է այլ գեղարվեստական ստեղծագործություններ և հուշագրություններ 1871 և 1875 թվականներին։ Նրա հուշագրություններն արտացոլում են Վարշավայի ինտելեկտուալ և քաղաքական կյանքը։ Վլադիսլավ Սիրկոմլյան նշել է, որ իր «Margier» բանաստեղծությունները ստեղծել է ոգեշնչվելով Վիլկոնսկայից։

Պաուլինա Վիլկոնսկան մահացել է Պոզնանում[3]։

Երկեր խմբագրել

  • Wies i miasto. 1841
  • Poranki i wieczory. 1847
  • Powiesci. 1859
  • Moje wspomnienia o zyciu towarzyskim w Warszawie. 1871
  • Moje wspomnienia o zyciu towarzyskim na prowincji w Kongresówce. 1875
  • Pisma. 1858–1869

Մատենագիտություն խմբագրել

  • Halina Gacowa: Wilkońska Paulina. W: Dawni pisarze polscy od początków piśmiennictwa do Młodej Polski. Przewodnik biograficzny i bibliograficzny. T. V: U–Ż, uzupełnienia, indeksy (koordynacja całości Roman Loth). Warszawa: 2004, s. 54–56.
  • Alina Witkowska, Ryszard Przybylski: Romantyzm. Wyd. VIII - 3 dodruk. Warszawa: Wydawnictwo Naukowe PWN, 2009, s. 676, seria: Wielka Historia Literatury Polskiej. ISBN 978-83-01-13848-6.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. «Patronami naszej szkoły są Paulina i August Wilkońscy». Zespół Szkół w Siekierkach Wielkich. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  3. «Paulina Wilkońska (ok. 1815-1875)». Moj Swarzedz. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլինա Վիլկոնսկա» հոդվածին։