Պաոլո Կաստելինի

իտալացի ֆուտբոլիստ

Պաոլո Կաստելինի (իտալ.՝ Paolo Castellini, մարտի 25, 1979(1979-03-25)[1][2][3], Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան։

Պաոլո Կաստելինի
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 25, 1979(1979-03-25)[1][2][3] (45 տարեկան)
Ծննդավայր Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 187 սմ
Քաշ 78 կգ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Իտալիա Կրոմենեզե

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-2000 Իտալիա Կրոմենեզե 66 (2)
2000-2004 Իտալիա Տորինո 114 (1)
2004  Իտալիա Բրեշիա 16 (0)
2004-2006 Իսպանիա Ռեալ Բետիս 13 (0)
2006-2012 Իտալիա Պարմա 136 (1)
2010-2011  Իտալիա Ռոմա 8 (0)
2011-2012  Իտալիա Սամպդորիա 20 (0)
2012-2014 Իտալիա Սամպդորիա 8 (0)
2014 Իտալիա Լիվորնո 15 (0)
2014-2015 Իտալիա Կրոմենեզե 23 (0)
2015-2016 Իտալիա Բրեշիա 20 (0)
Ազգային հավաքական
1998-2000 Իտալիա Իտալիա (մինչև 20) 8 (0)
2001-2002 Իտալիա Իտալիա (մինչև 21) 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Պաոլո Կաստելինին սկսել է իր կարիերան 17 տարեկանում «Կրեմոնեզե» ակումբում։ Առաջին մրցաշրջանում նա ակումբի հետ անցել է Սերիա С1, այնուհետև օգնել է ակումբին վերադառնալ, սակայն մեկ տարի անց կրկին հայտնվել է իտալական երրորդ դիվիզիոնում։ 2000 թվականի ամռանը Կաստելինին տեղափոխվել է «Տորինո» ակումբ, որտեղ անմիջապես դարձել է ակումբի հիմնական կազմի խաղացող։ 2001 թվականի օգոստոսի 26-ին նա իր դեբյուտը նշել է Սերիա Ա-ում՝ մասնակցելով «Ուդինեզե» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 2:2 հաշվով։ Պաոլոն Թուրինի ակումբում անցկացրել է երկուսուկես տարի, այնուհետև վարձավճարով տեղափոխվել «Բրեշիա» կես տարով։

Պաոլոն դեռ երիտասարդ, համեստ երեխա էր, որ նոր էր հարմարվել մեծ ֆուտբոլում։ Սակայն ձեռք բերելով անհրաժեշտ փորձ՝ թիմում կարևոր տեղ է զբաղեցրել։ Նա միշտ նվիրված է իր գործին, երբեք չի հանձնվում։ Դասական աշխատասեր խաղացող է, որին մարզիչները միշտ կարող են վստահել՝ իմանալով, որ նա հուսախաբ չի անի։ Նա ունի գերազանց ֆիզիկական տվյալներ[4]։

2004 թվականի ամռանն ավարտվել է Կաստելինիի պայմանագրի ժամկետը, և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է իսպանական «Ռեալ Բետիս» ակումբ՝ ստորագրելով հինգ տարվա պայմանագիր[5]։ Իտալացին դիտարկվում էր որպես ակումբի վետերան Լուիս Ֆերնանդես Գուտիերեսին փոխարինող, սակայն երիտասարդ ֆուտբոլիստը չի կարողացել գրավել ավելի փորձառու ֆուտբոլիստի տեղը։ Բացի դրանից, Պաոլոն երկար ժամանակ չի խաղացել վնասվածքների պատճառով՝ ծնկային հոդի ջլերի պատռվածք։ Արդյունքում պաշտպանն ակումբում անցկացնում է երկու մրցաշրջան և 20 խաղ[4]։ 2005 թվականի նոյեմբերի 1-ին Կաստելինին անցկացրել է իր լավագույն հանդիպումը ակումբի կազմում. նրա փոխանցումից հետո խփված գոլի շնորհիվ «Սևիլյան» հաղթել է «Չելսիին» Չեմպիոնների լիգայում[6]։ 2006 թվականի հունիսի 24-ին «Բետիս» ակումբը խզել է Պաոլոյի հետ պայմանագիրը[7]։

2006 թվականին Կաստելինին տեղափոխվել է «Պարմա»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստն անմիջապես դարձել է մեկնարկային կազմի խաղացող և ինչ 2008/09 մրցաշրջանը մասնակցել ակումբի ավելի քան 100 հանդիպման։

2010 թվականի օգոստոսի 26-ին Պաոլոն վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա», որն իրավունք ուներ գնել ֆուտբոլիստի տրանսֆերը[8][9]. հռոմեական ակումբն առաջ անցավ «Միլանից», որ նույնպես հետաքրքրված էր ֆուտբոլիստով[10]։ Նախատեսված էր, որ Պաոլոն «Միլանի» կազմում փոխարինելու է Յոն Առնե Ռիիսեին[4]։ Սեպտեմբերի 11-ին նա «Կալյարիի» հետ խաղում կատարել է իր նորամուտը ակումբի կազմում, սակայն արդեն 13-րդ րոպեին լքել է դաշտը վնասվածքի պատճառով[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կաստելինին խաղացել է Իտալիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում մասնակցել է 2002 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որտեղ իտալացիները հասել են կիսաեզրափակիչ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Իսպանիայի գավաթի դափնեկիր – 2004/05

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 Представляем вице-Рийсе: Паоло Кастеллини
  5. «Бетис» подписал итальянца Кастеллини
  6. Бетис — Челси — 1:0 (1:0)
  7. «Бетис» отказался от Кастеллини
  8. «Рома» арендовала защитника у «Пармы»
  9. «Рома» арендовала до конца сезона с правом дальнейшего выкупа защитника «Пармы» Паоло Кастеллини
  10. «Паоло Кастеллини вместо Аггера?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. Cagliari, serata magica La Roma è travolta 5-1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Կաստելինի» հոդվածին։