Պաշտոնական տարբերակ (իսպ.՝ La historia oficial), ռեժիսոր Լուիս Պուենսոյի ֆիլմը։ «Կեղտոտ պատերազմի» դեպքերի՝ 1970-ական թվականների վերջի և 1980-ական թվականների սկզբի Արգենտինայի ռազմաքաղաքական ռեժիմի ճնշման ալիքի մասին պատմող պատմական դրամա։ Պատկերը արժանացել է 9 «Արծաթե անգղ» և մի քանի բարձր կինեմատոգրաֆիական մրցանակների, ինչպես նաև դարձել է Արգենտինայի կինեմատոգրաֆիայի պատմության մեջ Լավագույն օտարերկրյա ֆիլմ կատեգորիայում «Օսկար»-ի արժանացած առաջին և միևնույն անվանակարգում «Ոսկե գլոբուս»-ի արժանացած երկրորդ ֆիլմը[7]։

Պաշտոնական տարբերակ
իսպ.՝ La historia oficial
Երկիր Արգենտինա
Ժանրդրամա[1] և պատմական ֆիլմ
Թվական1985 և դեկտեմբերի 4, 1986[2]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորLuis Puenzo?[1][3]
ՊրոդյուսերMarcelo Piñeyro?
Սցենարի հեղինակLuis Puenzo? և Աիդա Բորտնիկ
ԴերակատարներՆորմա Ալեանդրո[4][3][5], Héctor Alterio?[4][3][5], Chunchuna Villafañe?[4][5], Hugo Arana?[6][5], Guillermo Battaglia?[6][5], Chela Ruiz?[6][5], Patricio Contreras?[6][5], María Luisa Robledo?[6][5], Jorge Petraglia?[6][5], Lidia Catalano?[6][5], Andrea Tenuta?[6][5], Leal Rey?[6][5], Pablo Rago?[6][5], Beatriz Thibaudin?[6][5], Daniel Lago?[6][5], Augusto Larreta?[6][5], Floria Bloise?[6][5], Oscar Ferrigno Jr.?, Virginia Innocenti?[6][5], Analía Castro?[6][5], Eduardo Gondell?[6][5], Aníbal Morixe?[6][5], Laura Palmucci?[6][5], Deborah Kors?[6][5], Carlos Weber?[6][5], José María López?[6][5], Susana Behocaray?[6][5], Cecilia Blanche?[6], Angelica Bogué?[6], Zulema Caldas?[6][5], Eduardo Camacho?[6][5], Paula Canals?[6][5], Jorge Chernov?[6], Diego Cosín?[6], Alicia Dolinski?[6], Horacio Erman?[6][5], Mónica Escudero?[6][5], Luis Gianneo?[6][5], Gabriel González?[6][5], Ricardo Hamlin?[6], Fernando Hoffman?[6], Amparo Ibarlucia?[6][5], Oscar Ferrigno?[6], Marcos Woinsky?[6], Fabián Rendo?[6] և Elvira Romei?[5]
ՕպերատորFélix Monti?
ԵրաժշտությունAtilio Stampone?
ՄոնտաժJuan Carlos Macías?
Պատմվածքի վայրԱրգենտինա
Նկարահանման վայրԲուենոս Այրես
Տևողություն112 րոպե և 110 րոպե[5]

Ֆիլմը սկսել են նկարահանել 1983 թվականին, երբ ռազմական դիկտատուրան Արգենտինայում հասել էր իր ավարտին, սակայն ռեժիսոր Լուիս Պուենսն և դերասանները սկսել են ստանալ անանուն սպառնալիքներ, ինչի պատճառով հայտարարվել է, որ նկարահանումները դադարեցվում են, բայց իրականում դրանք թաքուն շարունակվում էին։ Լուիս Պուենսոն պլանավորել էր ֆիլմը թողարկել դեռևս 1984 թվականին, բայց նույն տարում թողարկված այլ քաղաքական ֆիլմերի դրամարկղային ձախողումները ստիպել են նրան ֆիլմի պրեմիերան մեկ տարով հետաձգել։ Պրեմիերան կայացել է 1985 թվականի ապրիլի 3-ին։ 2016 թվականի մարտի 24-ին Արգենտինայում կինովարձույթի է հանվել ֆիլմի վերամշակված տարբերակը։

Սյուժե խմբագրել

Դեպքերը տեղի են ունենում 1980-ական թվականներին՝ Արգենտինայում խունտայի անկումից հետո։ Մասնավոր քոլեջում դասավանդող Ալիսիայի և նրա ամուսնու՝ կայացած գործարար Ռոբերտոյի ընտանիքում մեծանում է Գաբին՝ որդեգրված աղջիկը։ Ալիսիան հաճախ է մտածում երեխայի իսկական ծնողների ճակատագրի մասին․ մինչև որոշակի ժամանակահատվածում դրանում գլուխ հանելու նրա փորձերը բախվում են ամուսնու անըմբռնողությանը։ Ինչպես միջին դասի և իստեբլիշմենտի պահպանողական ներկայացուցիչներից շատերը, այնպես էլ Ալիսիան չգիտեր «Կեղտոտ պատերազմի» իրական ծավալների՝ քաղաքական հալածանքների, ձերբակալությունների և գործող վարչակարգի հակառակորդների սպանությունների մասին։ Ալիսիայի ընկերուհին՝ Աննան, ով իր ժամանակին եղել է ձերբակալվածների թվում (նրան ձերբակալել են այն բանի համար, որ նրա նախկին ամուսինը եղել է արհմիության աշխատող և նրանից փորձում էին ճշտել ամուսնու գտնվելու վայրը, բայց Աննան վստահ էր, որ իր ձերբակալման պահին նա մեռած էր) աքսորից հրաշքով փրկվում և վերադառնում է։ Շատ բան նրա համար պարզ է դառնում․ պարզվում է, որ ձերբակալված կանանց թվում հաճախ էին պատահում հղիության վերջին ամիսներում գտնվողներ և եթե նրանք ծնում էին առողջ երեխաներ, նրանց վերցնում և անօրինական որդեգրման էին տալիս հարուստ ընտանիքներին։ Աղջկա ծնողներին որոնելու ընթացքում Ալիսիան գտնում է նաև նրա մայրական կողմի կենսաբանական տատիկին և անում իր համար սարսափելի բացահայտում․ Գաբիի մայրն ու հայրը մահապատժի են ենթարկվել, իսկ նրա ամուսինը՝ Ռոբերտոն, ոչ միայն անմիջական կապ ունի անցկացվող քաղաքական ճնշումների հետ, այլև խառնված է օտարերկրյա գործարարների հետ պետության կոռուպցիոն գործարքներին։

Դերերում խմբագրել

Ֆիլմում գլխավոր դերեր խաղացող գրեթե բոլոր դերասանները լքել են Արգենտինան խունտայի իշխանության գալուց հետո և վերադարձել են միայն նրա անկումից հետո։ Նորմա Ալեանդրոն այդ շրջանը անցկացրել է Ուրուգվայում և Իսպանիայում, Հեկտոր Ալտերիոն՝ Իսպանիայում, Չունչունա Վիլաֆեյնը՝ Իսպանիայում և Ֆրանսիայում։

Մրցանակներ խմբագրել

  • Օսկար՝ Լավագույն օտարերկրյա ֆիլմ։
  • Ոսկե գլոբուս՝ Օտարալեզու լավագույն ֆիլմ։
  • «Արծաթե անգղ» 9 մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, լավագույն յուրահատուկ սցենար, լավագույն օպերատոր, լավագույն մոնտաժ, դերասանուհու լավագույն առաջնաելույթ, երկրորդ պլանի լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։
  • Բեռլինի կինոփառատոն՝ 1986՝ Նոր ֆիլմ ֆորումի մրցանակ։
  • Կաննի կինոփառատոն՝ Լավագույն դերասանուհի (Նորմա Ալեանդրո) և Էկումենիստական ժյուրիի մրցանակ (Լուիս Պուենսո)։
  • Դավիդ դի Դոնաթելլո՝ Լավագույն օտարերկրյա դերասանուհի (Նորմա Ալեանդրո)։

Քննադատություն խմբագրել

  • Variety-ի կինոքննադատ, Կոլումբիայի համալսարանի արվեստների պրոֆեսոր Էմանուել Լևի․ «Հազվագյուտ ֆիլմ, որն անում է հզոր քաղաքական հայտարարություն՝ միևնույն ժամանակ պատմելով հուզիչ անձնական պատմություն։ Իր առաջնաելույթում Պուեսոն, չպարտադրելով որևէ քաղաքական ուսմունք, ի ցույց է դնում իր նվիրվածությունը մարդու իրավունքներին»[8]։
  • Կինոքննադատներ, New York Film Critics Online-ի մասնակիցներ Ֆրեդերիկ և Մերի-Էնն Բրյուսաներ․ «Գաղափարախոսության համար ընտանիք ոչնչացնող քաղաքականության անպատշաճությունն ու սարսափը արտահայտող տանջալից և ցավոտ դրամա»[9]։

Մշակութային ազդեցություն խմբագրել

Ռեժիսորի այս աշխատանքը քննադատներն անվանում են ելակետ, որից բխում է Արգենտինայում տեղի ունեցող գործընթացների ընկալումը։ Ֆիլմը դարձել է «Եվրոպայում և ԱՄՆ-ում լատինոամերիկյան մշակույթը ուսումնասիրող յուրաքանչյուր դասընթացի հիմքը՝ պահպանելով իր արդիականությունը այժմ, ինչպես և քսան տարի առաջ»[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0089276/
  2. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  3. 3,0 3,1 3,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1107.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt0089276/fullcredits
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 cinenacional.com (իսպ.) — 2001.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 6,24 6,25 6,26 6,27 6,28 6,29 6,30 6,31 6,32 6,33 6,34 6,35 6,36 6,37 6,38 6,39 6,40 Internet Movie Database — 1990.
  7. Awards for «La historia oficial» at IMDb
  8. Emanuel Levy (23.12.2006). «FILM REVIEWS The Official Story» (անգլերեն). emanuellevy.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. Frederic and Mary Ann Brussat (16.03.2002). «Film Review» (անգլերեն). spiritualityandpractice.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. Thomas J. Blommers. «Social and Cultural Circularity in La historia oficial» (անգլերեն). California State University-Bakersfield. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել