Պանտոպրազոլ

քիմիական միացություն

Պանտոպրազոլ, դեղամիջոց, որն օգտագործվում է ստամոքսի խոցի բուժման համար, էրոզիվ էզոֆագիտի կարճաժամկետ բուժման մեջ, որն առաջացել է գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքսի արդյունքում, էրոզիվ էզոֆագիտի վերականգնման և պաթոլոգիական հիպերսեկրեցիայի պայմաններում, ներառյալ Զոլինգեր-էլիսոնի համախտանիշը[3]։ Այն կարող է օգտագործվել նաև այլ դեղամիջոցների հետ մեկտեղ `Helicobacter pylori-ի էլիմինացիայի համար[4]։ Արդյունավետությունը նման է պրոտոնային պոմպի այլ ինհիբիտորներին[5]։ Այն հասանելի է պերօռալ և երակային ներարկումների դեղձևերով[3]։

Պանտոպրազոլ
Կլինիկական տվյալներ
Վաճառքային անվանումներProtonix,այլ[2]
AHFS/Drugs.comMonograph
MedlinePlusa601246
Թերապևտիկ ապրանքների կարգավորում
Հղիության
կատեգորիա
  • AU: B3 [1]
  • US: N (չդասակարգված) [1]
Օգտագործման
եղանակներ
պերօռալ և ներերակային
Դեղի կարգպրոտոնային պոմպի ինհիբիտոր
ԱԹԴ կոդ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Կենսամատչելիություն77%
ՆյութափոխանակությունԼյարդ (CYP2C19)
Կիսատրոհման պարբերություն1-2 ժամ
Դուրսբերումմեզ, կղանք
Նույնացուցիչներ
CAS համար102625-70-7
PubChem CID4679
IUPHAR/BPS
DrugBankDB00213
ChemSpider
UNII
KEGG
ChEBI
ChEMBL
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.111.005 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC16H15F2N3O4S
Մոլային զանգված383.371 g/mol g·mol−1
3D մոդել (JSmol)
ՔիրալությունRacemic

Ընդհանուր կողմնակի երևույթները ներառում են գլխացավեր, փորլուծություն, փսխում, որովայնի ցավ և հոդացավեր[3]։ Ավելի լուրջ կողմնակի երևույթները կարող են ներառել ծանր ալերգիկ ռեակցիաներ, քրոնիկ բորբոքման մի տեսակ, որը հայտնի է որպես ատրոֆիկ գաստրիտ, Clostridium disticile-ով հարուցված կոլիտ, ցածր մագնեզիում և B12 վիտամին դեֆիցիտ[3]։ Պանտոպրազոլը պրոտոնային պոմպի ինհիբիտոր է, որը նվազեցնում է աղաթթվի արտազատումը[3]։ Այն աշխատում է ստամոքսում H+/K+-ATPase պոմպը ինակտիվացնելու եղանակով[3][6]։

Պանտոպրազոլի ուսումնասիրություններըը սկսվել են 1985 թ.-ին, և այն բժշկական օգտագործման մեջ է մտել Գերմանիայում 1994 թ․[7] Այն հասանելի է նաև որպես ջեներիկ դեղամիջոցների ձևով[3]։ 2018 թվականի դրությամբ ԱՄՆ-ում դեղահատերի մեծածախ արժեքը պակաս է, քան մեկ դոզայի համր 0,10 ԱՄՆ դոլարը[8]։ Միացյալ Թագավորությունում կարժենա ավելի քիչ, քան 0,05 ֆունտ, մինչդեռ ներերակային դեղաձևը արժե մոտ հինգ ֆունտ մեկ դոզան[4]։ 2016-ին Պանտոպրազոլը Միացյալ Նահանգներում 25-րդ ամենատարածված դեղամիջոցն էր ՝ ավելի քան 25 միլիոն դեղատոմսով։ [9]

Բժշկական կիրառում խմբագրել

Պանտոպրազոլը օգտագործվում է կերակրափողի էրոզիայի և խոցերի կարճաժամկետ բուժման համար, որը առաջացել է գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքս հիվանդությունից[10]։ Այն կարող է օգտագործվել որպես աջակցող թերապիա երկարատև օգտագործման համար `նախնական պատասխան ստանալուց հետո, բայց 12 ամիս տևողությամբ պանտոպրազոլի օգտագործման վերաբերյալ չի եղել որևէ վերահսկվող ուսումնասիրություն[10]։ Պանտոպրազոլը կարող է օգտագործվել նաև հակաբիոտիկների հետ համատեղ `Helicobacter pylori- ի հետևանքով առաջացած խոցերը բուժելու համար[11]։ Այն կարող է օգտագործվել նաև Զոլինգեր-էլիսոնի համախտանիշի երկարատև բուժման համար[10]։ Այն կարող է օգտագործվել նաև կանխելու համար Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների պատճառով առաջացող ստամոքսախոցային խոցերը[4]։

Կողմնակի երևույթներ խմբագրել

  • Ինֆեկցիա։ Աղաթթուն դեր ունի բակտերիաների ոչնչացման գործում։ Աղաթթվի նվազումը կարող է բերել վարակների զարգացման, հատկապես հոսպիտալացված հիվանդների մոտ[12]։

Ընդհանուր խմբագրել

[10]

  • Նյարդաբանական. Գլխացավ (12%), գլխապտույտ (3%)[10]
  • Նեյրոմկանային և կմախքայիան հոդացավեր (3%)[10]

Հազվադեպ խմբագրել

  • Ստամոքս-աղիքային. Փորկապություն, չորություն բերանում, հեպատիտներ[10]
  • Արյան հետ կապված խնդիրներ ՝ լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա][10]
  • Իմունոլոգիական. Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, թունավոր էպիդերմալ նեկրոզ[10]
  • Մետաբոլիկ. կերատինա կինազայի բարձրացում, խոլեստերոլի մակարդակի բարձրացում, լյարդի ֆերմենտների բարձրացում (AST / ALT), այտուցներ[10]
  • Կմախքամկանային. Մկանային խանգարումներ, ոսկրերի կոտրվածք և վարակ, Clostridium difficile վարակ, օստեոպորոզի հետ կապված ազդրի գլխիկի կոտրվածք, ռաբդոմիոլիզ[10]
  • Երիկամներ. ինտերստիցյալ նեֆրիտ[13]
  • Սննդանյութեր. Կարող է նվազեցնել որոշ կարևոր սննդանյութերի, վիտամինների և հանքանյութերի կլանումը, ներառյալ որոշ դեղամիջոցներ[14]

Երկարաժամկետ օգտագործում խմբագրել

  • Օստեոպորոզ և ոսկորների կոտրվածք նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործել են պրոտոնային պոմպի ինհիբիտատորներ բարձր դոզայով և (կամ) երկարաժամկետ (ավելի քան մեկ տարի ժամկետով)[15]։
  • Հիպերմագնեզեմիան նկատվել է մարդկանց մոտ, ովքեր օգտագործել են պանտոպրազոլի նման դեղամիջոցներով, երբ դրանք ընդունվում են ավելի երկար ժամանակահատվածներով (ընդհանուր առմամբ մեկ տարի կամ ավելի, չնայած որ դեպքերեն հաղորդվել երեք ամսվա կտրվածքով)[16]։

Դադարեցում խմբագրել

Մարդկանց մոտ, ովքեր ընդունում են պրոտոնային պոմպի ինհիբիտատորներ ավելի քան վեց ամիս տևողությամբ, պետք է հաշվի առնել դոզայի նվազեցումը նախքան դադարեցումը։ Չափավոր և բարձր դոզա ստացող անձանց համար դա կարող է իրականացվել ամեն շաբաթ 50 տոկոսով մինչև ամենացածր դեղաչափը։ Մեկ շաբաթ անց այն կարող է դադարեցնել[17]։

Փոխազդեցություններ խմբագրել

  • Թթվայնություն. Ստամոքսի թթվայնության նվազեցման պատճառով պանտոպրազոլի օգտագործումը կարող է ազդել pH-ի նկատմամբ զգայուն դեղամիջոցների կլանման վրա, ինչպիսիք են ամպիցիլինի էսթեր, կետոկոնազոլ, ատազանավիր, երկաթի աղեր[10]։

Ֆարմակոլոգիա խմբագրել

 
Պանտոպրազոլ 20 մգ

Պանտոպրազոլի ազդեցության մեխանիզմը աղաթթվի արտադրության վերջին քայլը պաշարելն է[10]։ Ստամոքսի պարիետալ բջիջներում պանտոպրազոլը կովալետ կապով կապվում է H+/K+ ATP պոմպին՝ աղաթթվի և բազալ թթվի սեկրեցիան արգելակելու համար[10]։ Կովալենտ կապը կանխում է թթվի սեկրեցիան մինչև 24 ժամ և ավելի երկար[10]։

Պանտոպրազոլը լյարդում մետաբոլիզվում է ցիտոքրոմ P450 համակարգով[18]։ Մեթաբոլիզմը հիմնականում բաղկացած է CYP2C19- ի կողմից դեմեթիլացումից, որին հաջորդում է սուլֆացիան։ Մեկ այլ նյութափոխանակության ուղին CYP3A4- ի կողմից օքսիդացումն է։ Կարծում են, որ Պանտոպրազոլի արգասիքները չունեն ոչ մի դեղաբանական նշանակություն։ Այն հաճախ տրվում է պրոկինետիկ դեղամիջոցների հետ ստամոքսի թթվային միջավայրում ինակտիվության պատճառով։ Պանտոպրազոլը անդառնալիորեն կապում է H + K + ATPase-ին (պրոտոնի պոմպեր)` թթվի սեկրեցիան ճնշելու համար։ Պոմպերի անդառնալիորեն կապված լինելու պատճառով անհրաժեշտ է առաջանան նոր պոմպեր թթվային արտադրությունը վերսկսելու համար[6]։ Կիսադուրսբերման ժամանակը պլազմայից կազմում է մոտ 2 ժամ[19]։

Պատմություն խմբագրել

Պանտոպրազոլը հայտնաբերվել է գիտնականների կողմից «Byk Gulden»-ում, որը հանդիսանում «Altana» դուստր ձեռնարկությունը, դեղամիջոցի հայտնաբերման ծրագիրը սկսվել է 1980 թ.-ին, և որի արդյունքում արտադրվել է պանտոպրազոլ 1985 թ.-ին `միացությունն իրականում ստեղծվել է քիմիկոսների կողմից, որոնք աշխատում էին այլ քիմիական նյութի ստեղծման վրա[20]:117,129։ «Byk Gulden» համագործակցում էր «Smith Kline & French» հետ 1984 թվականին[20]:124։ Ծրագրի զարգացման անվանումներն էին BY1029 և SK&F96022[20]:123։ 1986 թ.-ին ընկերությունները ստեղծեցին նատրիումական աղը, պանտոպրազոլի նատրիումական սեսկվիհիդրատը և որոշեցին զարգացնել այն, քանի որ այն ավելի լուծելի և կայուն էր, և ավելի համատեղելի էր բաղդրիչների հետ, որոնք օգտագործված էին կազմության մեջ[20]:130։ Այն առաջին անգամ շուկա հանվեց Գերմանիայում 1994 թվականին[20]:130։ «Wyeth» արտոնագրեց ԱՄՆ պատենտը «Altana»-ից[21], և ստացավ մարկետինգի թույլատվությունը ԱՄՆ FDA-ի կողմից 2000 թվականին «Protonix» վաճառքային անվան տակ[22][23]։

2004 թ.-ին դեղամիջոցի ամբողջ աշխարհում վաճառքը կազմել է 3,65 միլիարդ դոլար, որի մոտ կեսը եղել է ԱՄՆ-ում[21]։

2007-ին «Altana» դեղագործական կազմակերպությունը ձեռք բերվեց «Nycomed»-ի կողմից։ Իր հերթին «Nycomed»-ը ձեռք բերեց «Takeda»-ն 2011 թվականին [24], իսկ «Wyeth» ձեռք բերվեց «Pfizer»-ի կողմից 2009 թվականին[25]։

Pfizer-ի և Takeda-ի արտոնագրային բացառիկությունը լրացավ 2010-ին, և ադմինիստրացիոն բացառիկությունը, որ նրանք ունեին մանկաբուժության օգտագործման համար, ավարտվեց 2011-ի հունվարին, և սկսվեց լիարժեք ջեներիկների մրցակցություն[26]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

2017 թվականի դրությամբ, դեղը վաճառվում էր ամբողջ աշխարհի շատ բրենդների ներքո ՝ ներառյալ որպես համակցված դեղամիջոց ՝ դոմպերիդոնի հետ, իտեպրիդի հետ համակցության ձևով, համակակցությամբ և ամոքսիցիլինի և կլարիտրեմիցի հետ, լեվոսուլպիրիդի հետ համադրությամբ և նապրոքսենի հետ համակցությամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Pantoprazole Use During Pregnancy». Drugs.com. 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  2. 2,0 2,1 «Pantoprazole international brand names». Drugs.com. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Pantoprazole Sodium Monograph for Professionals - Drugs.com». Drugs.com. American Society of Health-System Pharmacists. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 British national formulary : BNF 74 (74 ed.). British Medical Association. 2017. էջ 79. ISBN 978-0857112989.
  5. «[99] Comparative effectiveness of proton pump inhibitors». Therapeutics Initiative. 2016 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  6. 6,0 6,1 Richardson P, Hawkey CJ, Stack WA (1998 թ․ սեպտեմբեր). «Proton pump inhibitors. Pharmacology and rationale for use in gastrointestinal disorders». Drugs. 56 (3): 307–35. doi:10.2165/00003495-199856030-00002. PMID 9777309.
  7. Fischer J, Ganellin CR (2006). Analogue-based Drug Discovery. John Wiley & Sons. էջ 130. ISBN 9783527607495.
  8. «NADAC as of 2018-10-24». Centers for Medicare and Medicaid Services. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 «Protonix delayed-release- pantoprazole sodium tablet, delayed release Protonix delayed-release- pantoprazole sodium granule, delayed release». DailyMed. 2019 թ․ մայիսի 2. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  11. Dammann HG, Fölsch UR, Hahn EG, von Kleist DH, Klör HU, Kirchner T, և այլք: (2000 թ․ մարտ). «Eradication of H. pylori with pantoprazole, clarithromycin, and metronidazole in duodenal ulcer patients: a head-to-head comparison between two regimens of different duration». Helicobacter. 5 (1): 41–51. doi:10.1046/j.1523-5378.2000.00006.x. PMID 10672051.
  12. Herzig SJ, Doughty C, Lahoti S, Marchina S, Sanan N, Feng W, Kumar S (2014 թ․ նոյեմբեր). «Acid-suppressive medication use in acute stroke and hospital-acquired pneumonia». Annals of Neurology. 76 (5): 712–8. doi:10.1002/ana.24262. PMC 4214881. PMID 25164323.
  13. Ricketson J, Kimel G, Spence J, Weir R (2009 թ․ մարտ). «Acute allergic interstitial nephritis after use of pantoprazole». CMAJ. 180 (5): 535–8. doi:10.1503/cmaj.080456. PMC 2645468. PMID 19255077.
  14. [Dr. John Cooke, chair of Methodist Hospital's cardiovascular services] [Houston Chronicle Health Zone dated Thursday, July 11, 2013 chron.com/refluxmeds] (Journal: Circulation)
  15. Center for Drug Evaluation and Research. «Postmarket Drug Safety Information for Patients and Providers - FDA Drug Safety Communication: Possible increased risk of fractures of the hip, wrist, and spine with the use of proton pump inhibitors». U.S. Food and Drug Administration (FDA). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  16. Center for Drug Evaluation and Research. «Drug Safety and Availability - FDA Drug Safety Communication: Low magnesium levels can be associated with long-term use of Proton Pump Inhibitor drugs (PPIs)». U.S. Food and Drug Administration (FDA). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  17. Wolfe MM, Sachs G (2000 թ․ փետրվար). «Acid suppression: optimizing therapy for gastroduodenal ulcer healing, gastroesophageal reflux disease, and stress-related erosive syndrome». Gastroenterology. 118 (2 Suppl 1): S9-31. doi:10.1016/s0016-5085(00)70004-7. PMID 10868896.
  18. Meyer UA (1996 թ․ հոկտեմբեր). «Metabolic interactions of the proton-pump inhibitors lansoprazole, omeprazole and pantoprazole with other drugs». European Journal of Gastroenterology & Hepatology. 8 Suppl 1 (Suppl 1): S21-5. doi:10.1097/00042737-199610001-00005. PMID 8930576.
  19. Sachs G, Shin JM, Hunt R (2010 թ․ դեկտեմբեր). «Novel approaches to inhibition of gastric acid secretion». Current Gastroenterology Reports. 12 (6): 437–47. doi:10.1007/s11894-010-0149-5. PMC 2974194. PMID 20924727.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Senn-Bilfinger J, Sturm E (2006). «6. The Development of a New Proton-Pump Inhibitor: The Case History of Pantoprazole». In Fischer J, Ganellin CR (eds.). Analogue-based drug discovery. Weinheim: Wiley-VCH. էջեր 115–136. ISBN 9783527608003.
  21. 21,0 21,1 Daly EM (2008 թ․ մայիսի 20). «Wyeth, Nycomed Take Aim At Sandoz Over Protonix». Law360.
  22. Mathews S, Reid A, Tian C, Cai Q (2010). «An update on the use of pantoprazole as a treatment for gastroesophageal reflux disease». Clinical and Experimental Gastroenterology. 3: 11–6. doi:10.2147/ceg.s6355. PMC 3108659. PMID 21694841.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  23. «Drug Approval Package: Protonix (Pantoprazole Sodium) NDA 20987». U.S. Food and Drug Administration (FDA). 1999 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  24. «Takeda to Buy Nycomed for $13.7 Billion». DealBook. 2011 թ․ մայիսի 19.
  25. Davis, Alexander (2009 թ․ հունվարի 23). «Pfizer in talks to acquire Wyeth in $60 billion deal: WSJ». MarketWatch. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  26. «Protonix - Big Patent Expirations of 2010». FiercePharma. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանտոպրազոլ» հոդվածին։