Պանտենի գերեզմանատուն

գերեզմանոց Փարիզից հյուսիս-արևելք գտնվող Պանտեն քաղաքի Սեն Սեն Դենի դեպարտամենտում

Պանտենի գերեզմանատուն (ֆր.՝ Cimetière parisien de Pantin), գերեզմանոց Փարիզից հյուսիս-արևելք գտնվող Պանտեն քաղաքի Սեն Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի և Ֆրանսիայի խոշորագույն գերեզմանատունն ընդհանուր առմամբ, ու Փարիզի երեք դամբարաններից մեկը (Բանյոյի և Տյեի գերեզմանատների հետ միասին)` քաղաքի տարածքից դուրս գտնվող։ Ունի 107.60 հա մակերես։

Պանտենի գերեզմանատուն
Pantin cimetiere parisien Avenue des peupliers argentés.jpg
ՏեսակՓարիզի գերեզմանատուն
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ՎարչատարածքՊանտեն
Ձևավորումնոյեմբերի 15, 1886
Քարտեզ
Քարտեզ

ՆկարագրությունԽմբագրել

Ստեղծվել է 1886 թվականի նոյեմբերի 15-ին՝ Բանյոյի գերեզմանատան հետ միաժամանակ[1], և այս երկու գերեզմաններն ունեն մուտքի նույն դուռը։ Ընդհանուր առմամբ, չնայած իր չափերին, զբոսաշրջիկների կողմից ամենաքիչ հայտնի և այցելվող քաղաքային դամբարաններից մեկն է։

Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական հրապարակը ներառում է 3,201 գերեզման[2]։

Ներկայումս գերեզմանատանը մոտ 200 հազար գերեզմանոց կա, իսկ ընդհանուր առմամբ այնտեղ հանգչում է մոտ մեկ միլիոն մարդ։ Գերեզմանատունը բաց է նոր գերեզմանների համար (տարեկան միջինը մոտ 5 հազար)։ Գերեզմանոցում կան նաև հրեական և չինական-բուդդայական ընդարձակ տարածքներ։

Նեկրոպոլում կա ոչ պակաս, քան 8000 ծառ, մոտ երեսուն տարբեր տեսակի։

ՊատմությունԽմբագրել

1918 թվականի մարտի 30-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Գրոս Բերտայի արձակած արկը պայթել էր Փարիզի Պանտենի 3 գերեզմանատանը։ Երկու այլ արկ ապրիլի 25-ին և մայիսի 28-ին դարձյալ պայթել են այս գերեզմանատանը։

ՊատկերասրահԽմբագրել

Պանտենի գերեզմանատուն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Pascal Moreaux. L'Esprit du temps (ed.)։ «Naissance, vie et mort des cimetières»։ Արխիվացված է 19 նոյեմբերի 2016 թ.-ին 
  2. https://www.geneanet.org/cimetieres/collection/179-cimetiere-parisien-de-pantin-carre-militaire-14-18?page=1 

Արտաքին հղումներԽմբագրել