Պանտային եղջերաբուծություն

Պանտային եղջերաբուծություն, բծավոր և ազնիվ եղջերուների բուծումը՝ պանտ (ոսկրացած եղջյուր) ստանալու համար։ Վերջինս օգտագործվում է բուժիչ պատրաստուկ՝ պանաոկրին ստանալու համար։ Պանտերը կտրում են կենդանի եղջերուներից հատուկ կտրիչներով և ապա՝ պահածոյացնում։ Պանտային եղջերաբուծությունը ձևավորվել է 19-րդ դարի 40-ական թվականներին։ Պանտային եղջերուներին ամռանը պահում են ցանկապատված արոտավայրերում, իսկ ձմռանը՝ բաց հրապարակներում, որտեղ կան ծածկեր։ Ձմռանը եղջերուներին կերակրում են խոտով, սիլոսով և խտացրած կերերով։ Ամեն տարի բոնիտում են հոտը և ընտրում արտադրող եղջերուներին։

Պանտային եղջերու
Եղջերուից ստացված պանտեր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 123
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանտային եղջերաբուծություն» հոդվածին։