Վասիլի Ստեպանովիչ Պանին (ռուս.՝ Василий Степанович Панин, հոկտեմբերի 19, 1935(1935-10-19), Khokholsky (urban locality), Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 2, 2019(2019-07-02), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան։ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ (1993 թվականից), Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1995 թվականից)։

Վասիլի Պանին
Ծնվել էհոկտեմբերի 19, 1935(1935-10-19)
ԾննդավայրKhokholsky (urban locality), Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 2, 2019(2019-07-02) (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (1960), Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1966) և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1964)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ
Պատվո շքանշան
և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0659522

Կենսագրություն խմբագրել

Վասիլի Պանինը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 19-ին Վորոնեժի մարզի Խոխոլ գյուղում (ներկայում՝ Խոխոլսկի գյուղ)։

1953-1954 թվականներին եղելլ է Վորոնեժի Ա․ Կոլցովի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասան։

1960 թվականին ավարտել է Մոսկվայի Մ․ Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի դերասանական ֆակուլտետը, 1964 թվականին՝ Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի (ԳԻՏԻՍ) դերասանական ֆակուլտետը։

1966 թվականին ավարտել է ԽՍՀՄ Պետկինոյի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ 1966 թվականին սկսել է աշխատել «Մոսֆիլմ» ստուդիայում որպես ռեժիսոր։

Բեմադրել է ավելի քան 25 գեղարվեստական, վավերագրական և հեռուստատեսային ֆիլմեր։

Եղել է «Ռուսաստանի ժողովրդական կինոփառատոնի» գեղարվեստական ղեկավար (Վորոնեժ, 2000-2003), «Դոնֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար (2000 թվականից)։

Մահացել է 2019 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայում։ Թաղվել է Խոխոլսկի գյուղի գերեզմանատանը[1][2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերեր կինոյում խմբագրել

  • 1989 – Հուշանվեր դատախազի համար (ռուս.՝ Сувенир для прокурора) — Գրիգորի Վասիլևիչ, նախարարության աշխատակից
  • 1993 – Лихая парочка — էպիզոդ

Ռեժիսոր խմբագրել

  • 1980 – Ռուսական աստղեր (ռուս.՝ Российские звёзды) (կարճամետրաժ ֆիլմ)
  • 1983 – Մարդի կիսակայարանում (ռուս.՝ Человек на полустанке)
  • 1986 – Երգող Ռուսաստան (ռուս.՝ Певучая Россия)
  • 1990 – Ուզենամ՝ կսիրեմ (ռուս.՝ Захочу — полюблю)
  • 1991 – Դժոխքի ծնունդ (ռուս.՝ Исчадье ада)
  • 1992 – Պարոնայք արտիստներ (ռուս.՝ Господа артисты) ([[Ռուսաստան}}), [[ԱՄՆ}}))
  • 1993 – Անհամեմատելի(ռուս.՝ Несравненная) ([[Ուկրաինա}}))
  • 1995 – Բուլվարային սիրավեպ (ռուս.՝ Бульварный роман)
  • 1997 – Մշուշոտ պատանեկության արշալույսին (ռուս.՝ На заре туманной юности)
  • 1999 – Նորից պետք է ապրել (ռուս.՝ Опять надо жить)
  • 2001 – Կրքերի ծովածոց (ռուս.՝ Залив страстей)
  • 2001 – Գիշերը ստվարաթղթի վրա (ռուս.՝ Ночь на кордоне)
  • 2003 – Ապաշխարանքի սեր (ռուս.՝ Покаянная любовь)
  • 2006 – На реке Девице

Սցենարիստ խմբագրել

  • 1983 – Մարդի կիսակայարանում (ռուս.՝ Человек на полустанке)
  • 1986 – Երգող Ռուսաստան (ռուս.՝ Певучая Россия)
  • 1997 – Մշուշոտ պատանեկության արշալույսին (ռուս.՝ На заре туманной юности)
  • 1999 – Նորից պետք է ապրել (ռուս.՝ Опять надо жить)
  • 2003 – Ապաշխարանքի սեր (ռուս.՝ Покаянная любовь)

Պրոդյուսեր խմբագրել

Ճանաչում և պարգևներ խմբագրել

  • 1993 թվականից – Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ
  • 27 նոյեմբերի 1995 թվական – Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ – արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[3]
  • 9 դեկտեմբերի 2006 թվական – Պատվո շքանշան – մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար[4].
  • Համառուսաստանյան և միջազգային կինոփառատոնների մրցանակակիր, այդ թվում՝ «Կինոտավր» (Սոչի, 2000), «Виват—кино России» (Սանկտ Պետերբուրգ, 2004)
  • Վորոնեժի մարզի Խոխոլսկի գյուղի պատվավոր քաղաքացի
  • Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի պատվավոր դոկտոր (2003)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Стало известно место похорон актера Панина / VSE42.RU - информационный сайт Кузбасса
  2. «Панин В.С.». Они тоже гостили на земле... Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 27 ноября 1995 года № 1185 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 9 декабря 2006 года № 1381 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. [ttps://rgsu.net/about/activity/doctors/ «Российский государственный социальный университет. Почётные доктора»]. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Панин В. С. Дорога в кино. — Воронеж: Коммуна, 2001. — 220 с. — ISBN 5-86742-006-X
  • Панин В. С. Мой путь в кинематограф. — М.: Граница, 2012. — 230 с. — ISBN 978-5-94691-463-5
  • Панин В. С. Киноискусству — моя жизнь. — М.: Граница, 2015. — 158 с. — ISBN 978-5-94691-791-9
  • Михаил Федоров. Василий Панин. – Воронеж: ОАО «Воронежская областная типография – Издательство им. Е.А.Болховитинова». – 2015. – 772 с. ISBN 078-5-4420-0392-5
  • Василий Панин. Том 2. – Воронеж : Воронежская областная типография – Издательство им. Е.А. Болховитинова, 2021. – 800 с. – (Замечательные люди Воронежского края). ISBN 978-5-4420-0889-0

Արտաքին հղումներ խմբագրել