Պանարաբական գույներ (արաբ․՝ ألوان الوحدة العربية‎‎՝ արաբների միասնության գույն), գույն, որն առկա է Արաբական ապստամբության երկրների դրոշի վրա։ Այդ գույներն են կարմիրը, սևը, սպիտակը և կանաչը։ Առաջին երեք գույներն առկա են Եգիպտոսի և Եմենի դրոշների վրա, իսկ չորս գույներն առկա են Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Պաղեստինի, Սոմալիլենդի, Սուդանի, Սիրիայի, ԱՄԷ-ի և Արևմտյան Սահարայի դրոշների վրա[1]։

Արաբական ապստամբության դրոշը
Արաբական երկրների դրոշների քարտեզը

Համարվում է, որ արաբական չորս գույներից յուրաքանչյուրը խորհրդանշում է արաբական դինաստիաներից կամ դարաշրջաններից մեկը։ Այսպես, սև գույնը եղել է Մուհամմադ մարգարեի դրոշը, այն դեպքում, երբ սպիտակ գույնը վերցվել է Օմայաններից, քանի որ գույնը հիշեցնում էր Բադրի ճակատամարտը։ Կանաչ գույնը վերցվել է Ֆաթիմյաններից, որը խորհրդանշում էր Ալի իբն Աբի Տալիբի կողմից ստացած օգնությունը։ Կարմիր գույնն էլ եղել է Հարիջյանների դրոշը, այնուհետև եղել է նաև Հյուսիսային Աֆրիկայի և Ալ Անդալուսի դրոշը։

Արաբական որոշ երկրներ չեն օգտագործում արաբական գույները կամ էլ օգտագործում են որոշները՝ այլ կոմբինացիաների տեսքով։ Օրինակ, Ալժիրը և Լիբանանը օգտագործում են կանաչը, սպիտակը և կարմիրը, բայց չեն օգտագործում սևը, Թունիսը, Կատարը և Բահրեյնը օգտագործում են միայն սպիտակ և կարմիր գույները։

Ժամանակակից դրոշներ, որոնց վրա առկա են արաբական գույները խմբագրել

Պատմական երկրներ, որոնց վրա առկա են արաբական գույները խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Abū Khaldūn Sati' al-Husri, The days of Maysalūn: A Page from the Modern History of the Arabs, Sidney Glauser Trans., (Washington D.C.: Middle East Institute, 1966), 46.