Պանայոտիս Ռեցոս

հույն ֆուտբոլիստ

Պանայոտիս Ռեցոս (հունարեն՝ Παναγιώτης Ρέτσος, օգոստոսի 9, 1998(1998-08-09)[1], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), հույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բայեր Լևերկուզենի և Հունաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Պանայոտիս Ռեցոս
Παναγιώτης Ρέτσος
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հունաստան Հունաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1998(1998-08-09)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Յոհաննեսբուրգ, ՀԱՀ
Հասակ 185 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր Լևերկուզեն
Համար 3
Պատանեկան կարիերա
2008-2016 Հունաստան Օլիմպիակոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Հունաստան Օլիմպիակոս 20 (0)
2017-ներկա Գերմանիա Բայեր Լևերկուզեն 21 (1)
Ազգային հավաքական
2014-2015 Հունաստան Հունաստան Մ17 10 (0)
2015 Հունաստան Հունաստան Մ18 3 (1)
2016-2017 Հունաստան Հունաստան Մ19 10 (0)
2017-ներկա Հունաստան Հունաստան 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 17-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 17-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Օլիմպիակոս խմբագրել

Ռեցոսը Օլիմպիակոսի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի ամռանը նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Արոկայի դեմ խաղում[5]։ Առաջնությունում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Վերիայի դեմ խաղում[6]։ Եվրոպայի Լիգայի խմբային փուլում իր առաջին հանդիպումը անցկացրեց հոկտեմբերի 20-ին՝ Աստանայի դեմ խաղում[7]։ 18 տարեկան, 5 ամսական և 30 օրական հասակում Ռեցոսը դարձավ Օլիմպիակոսի պատմության ամենաերիտասարդ ավագը[8]՝ ավագի փողկապով խաղադաշտ դուրս գալով 2017 թվականի փետրվարի 8-ին՝ Ատրոմիտոսի դեմ խաղում[9]։ 2016-17 մրցաշրջանում նա Օլիմպիակոսի հետ հաղթեց Հունաստանի առաջնությունը[10] և ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Օլիմպիակոսի առաջին թիմի կազմում Ռեցոսը անցկացրեց 40 հանդիպում։

Բայեր Լևերկուզեն խմբագրել

2017 թվականի օգոստոսի 30-ին Ռեցոսը 22 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բայեր Լևերկուզեն[11][12]։ Ակումբը նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[13][14]՝ առաջ անցնելով Արսենալից[15], Տոտենհեմից[16], Օլիմպիկ Լիոնից[17] և Ստադ Ռենից[18], որոնք նույնպես հետաքրքրված էին պաշտպանի ծառայություններով։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց 2017 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում[19][20]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Ռեցոսը խփեց 2018 թվականի ապրիլի 9-ին՝ ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[21]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռեցոսը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում հույն ծնողներից, և իրավասու էր ներկայացնել Հարավային Աֆրիկան ու Հունաստանը միջազգային ասպարեզում[22]։ Այնուամենայնիվ, նա ընտրեց Հունաստանը, և Հունաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 31-ին՝ Էստոնիայի դեմ խաղում[23]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի ապրիլի 17-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիակոս 2016–17 Սուպերլիգա 18 0 8 0 8 0 34 0
2017–18 2 0 0 0 4 0 6 0
Ընդհանուր 20 0 8 0 12 0 40 0
Բայեր Լևերկուզեն 2017–18 Բունդեսլիգա 21 1 3 0 0 0 24 1
Կարիերայի ընդհանուր 41 1 11 0 12 0 64 1

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Օլիմպիակոս

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Greece - P. Retsos - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Retsos signs with Bayern Leverkusen». Olympiacos.org | Official Website of Olympiacos Piraeus (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Ορισμός του value for money ο πιτσιρικάς Ρέτσος!» (հունարեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Olympiacos Piraeus - FC Arouca, Aug 25, 2016 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  6. «Olympiacos Piraeus - PAE Veria, Sep 11, 2016 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Olympiacos Piraeus - FC Astana, Oct 20, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  8. «Tottenham target Olympiakos defender Panagiotis Retsos». Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
  9. «Olympiacos Piraeus - Atromitos Athen, Feb 8, 2017 - Kypello Elladas - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  10. 10,0 10,1 FootballDatabase.com. «Greece Super League 2016/17, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  11. «Bundesliga transfer news: Bayer Leverkusen complete €22m Panagiotis Retsos deal | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  12. «Football: Leverkusen sign Greek teenage star Retsos to 2022 | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  13. «Bayer Leverkusen sign Panagiotis Retsos from Olympiacos | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  14. «Leverkusen splash out on teenage star Retsos». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  15. «Arsenal scout highly-rated Olympiakos teenager Panagiotis Retsos | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  16. «Safa persuading South African-born Panagiotis Retsos to play for Bafana | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  17. «INFO GOAL - Lyon s'active pour Panagiotis Retsos (Olympiakos) | Goal.com» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  18. «Rennes veut Retsos et De Préville pour terminer son mercato - Goal.com». Goal.com (ֆրանսերեն). 2017 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  19. «Bayer 04 Leverkusen - SC Freiburg, Sep 17, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  20. Germany, kicker online, Nürnberg,. «LIVE! Bayer 04 Leverkusen - SC Freiburg, 1. Bundesliga, Saison 2017/18, 4. Spieltag». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  21. «RB Leipzig - Bayer 04 Leverkusen, Apr 9, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  22. «Scout Report: Panagiotis Retsos | Greece's newest defensive rock • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  23. «Greece - Estonia, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  24. «Panagiotis Retsos». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանայոտիս Ռեցոս» հոդվածին։