Պայթակենի Կոմարովի

բույսերի տեսակ
Պայթակենի Կոմարովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Պայթակենի (Colutea)
Տեսակ Պայթակենի Կոմարովի (C. komarovii)
Միջազգային անվանում
Colutea komarovii

Պայթակենի Կոմարովի (լատին․՝ Colutea komarovii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

0,5-1 մ բարձրությամբ թխակապույտ բույս է։ Տերևները 12-20 մմ երկարությամբ են։ 2-6 մմ երկարությամբ և 2-4 մմ լայնությամբ տերևիկները համարյա կլորավուն են, իսկ ծայրային տերևիկը մյուսներից ավելի մեծ է։ Ծաղկաբույլը 1-3 ծաղիկներով է։ Պսակը մուգ կարմրադարչնագույն է, իսկ 9-11 մմ լայնությամբ և 10-12 մմ երկարությամբ դրոշը լայն կլորավուն է։ Ունդերը փքված են, օվալ կամ մերկ, 15-25 մմ երկարությամբ, 15 մմ լայնությամբ, 2-6 հատ սերմերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Կարճևան և Մեղրի բնակավայրերի միջև, Ծիրանի ձոր կիրճ)։ Աճում է նաև Նախիջևանում։ Բույսը հայտնաբերվել է Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1000 մ բարձրությունների վրա, ֆրիգանանման բուսականության մեջ և չոր խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիս-հունիսին։ Տեսակը խիստ արիդային պայմաններին է հարմարված։ Տերևիկները թափվում են ամռան սկզբում, իսկ ֆոտոսինթեզը դեռ երկար ժամանակ շարունակում է կատարել տերևի առանցքը[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող, ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.