Պահեստատուփային զենք

Պահեստատուփային զենք, հետևակային հրազեն, որում փամփուշտները հրաձգության համար փող են մատուցվում ավտոմատ եղանակով՝ զենքին ամրացված, փոխվող կամ չփոխվող պահեստատուփից (հատուկ տուփ, թմբուկ կամ սկավառակ)։ XIX դ․ 2-րդ կեսին պահեստատուփի գյուտը նպաստեց զենքի արագաձգության կտրուկ բարձրացմանը, իսկ բանակի սպառազինությունում պահեստատուփային զենքի ներդրումը մեծ փոփոխություններ առաջացրեց մարտավարությունում։