Պալմաս (պորտ.՝ Palmas), մունիցիպալիտետ Բրազիլիայում, Տոկանտինս նահանգի մայրաքաղաքը։ Արևելյան Տոկանտինս մեզոշրջանի մաս է։ Ներառված է Պորտու Նասիունալի տնտեսա-վիճակագրական միկրոշրջանում։ Բնակչությունը կազմում է 228.332 մարդ՝ ըստ 2010 թվականի տվյալների։ Մունիցիպալիտետն ընդգրկում է 2,218.943 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում է 102,90 մարդ/կմ²։

Բնակավայր
Պալմաս
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էմայիսի 20, 1989 թ.
Մակերես2218,943 կմ²
ԲԾՄ230±1 մետր
Բնակչություն302 692 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ63
Փոստային դասիչ77060-000
Պաշտոնական կայքpalmas.to.gov.br
Պալմաս (Բրազիլիա)##
Պալմաս (Բրազիլիա)
Պալասը նահանգի քարտեզում

Պատմություն խմբագրել

Տոկանտին նահանգը Գոյասից տարանջատելուց մեկ տարի անց (ըստ Բրազիլիայի 1988 թվականի Սահմանադրության) սկսվել է Պալմասի շինարարությունը։ 1989 թվականի հունվարի 10-ին Միրասեմա դու Տոկանտինսը նշանակվել է նոր նահանգի ժամանակավոր մայրաքաղաք։ Փետրվարի 12-ին նահանգապետը լիազորություն է ստացել գրավել մայրաքաղաքի կառուցապատման համար նախատեսված հողերը, իսկ մարտի 6-ին ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է կարգավորեր ամբողջ շինարարությունը։ 1989 թվականի մայիսի 20-ին մոտ 10 հազար մարդու ներկայությամբ Պրասա դուզ Ժիրասոյու հրապարակի տեղում հանդիսավորությամբ դրվել է Պալմաս քաղաքի առաջին հիմնաքարը։ Նույն օրը Տոկանտիսի առաջին նահանգապետ պարոն Սիկեյրա Կամպուսը, վարելով հողային աշխատանքների համար նախատեսված մեքենա, սկսել է առաջին պողոտայի կառուցումը, որը 2009 թվականին ստացել է նոր անուն` Ավենիդա Գովերնադոր Սիկեյրա Կամպուս։ Պալմասի համար համայնքային կազմավորումներ ստեղծելու և Պալմասին մայրաքաղաքի պարտականություններ շնորհելու մասին օրենքը վերջնականապես հաստատվել է 1989 թվականի օգոստոսի 1-ին։ 1990 թվականի հունվարի 1-ից Պալմասը հանդես է գալիս որպես նահանգի մայրաքաղաք, չնայած սկզբում շրջանային իշխանությունների շատ աշխատակիցներ մնում էին աշխատելու ժամանակավոր մայրաքաղաքում (Պալմասից 74 կմ հեռավորության վրա), քանի որ նոր մայրաքաղաքում չէին բավականացնում անհրաժեշտ տարածքները։ Քաղաքն արագորեն աճել է, 1991 թվականին նրա բնակչությունը կազմել է շուրջ 25 հազար մարդ։

Տոկանտիսի մայրաքաղաքը կոչվել է Սան Ժուան դա Պալմա տեղանքի անունով (ներկայում այն համապատասխանում է Պարանան մունիցիպալիտետին), որը 1809 թվականին եղել է Գոյասից շրջանն առանձնացնելու առաջին շարժման կենտրոնը, և լրացուցիչ ազդեցություն ունեցել տարածաշրջանում արմավենիների մեծ խտությունը։ Պլանավորման առաջին աշխատանքները կատարել են ճարտարապետներ Լուիս Ֆերնանդու Կրուվինել Թեյշեյրան (Luiz Fernando Cruvinel Teixeira) և Վալֆրեդու Անտունեզ դի Օլիվեյրա Ֆիլհոն (Walfredo Antunes de Oliveira Filho

Աշխարհագրություն խմբագրել

Տեղակայված է Տոկանտին գետի ափին։ Կլիման արևադարձային է։

Պալմասի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 31.8
(89.2)
31.7
(89.1)
31.6
(88.9)
32.5
(90.5)
33.2
(91.8)
33.8
(92.8)
34.5
(94.1)
36.2
(97.2)
36.6
(97.9)
34.5
(94.1)
32.7
(90.9)
32.0
(89.6)
33.4
(92.1)
Միջին օրական °C (°F) 25.3
(77.5)
25.2
(77.4)
25.5
(77.9)
25.5
(77.9)
24.6
(76.3)
23.2
(73.8)
22.9
(73.2)
24.3
(75.7)
26.5
(79.7)
26.4
(79.5)
25.6
(78.1)
25.3
(77.5)
26.7
(80.1)
Միջին ցածր °C (°F) 22.3
(72.1)
22.3
(72.1)
22.4
(72.3)
22.5
(72.5)
21.8
(71.2)
19.7
(67.5)
18.8
(65.8)
20.2
(68.4)
22.7
(72.9)
22.7
(72.9)
22.5
(72.5)
22.4
(72.3)
21.7
(71.1)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 245.7
(9.673)
216.7
(8.531)
170.8
(6.724)
100.3
(3.949)
14.9
(0.587)
1.7
(0.067)
0.2
(0.008)
2.4
(0.094)
19.2
(0.756)
120.8
(4.756)
196.6
(7.74)
211.9
(8.343)
1301,2
(51,228)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 13 13 11 7 2 0 0 0 2 8 12 13 81
Միջին ամսական արևային ժամ 186.4 159.1 168.8 236.8 246.4 197.2 196.9 192.5 151.4 168.9 184.7 204 2293,1
աղբյուր: Brazilian National Institute of Meteorology (INMET).[2][3][4][5][6][7][8][9][10]

Ժողովրդագրություն խմբագրել

Աշխարհագրության և վիճակագրության ազգային ինստիտուտի (IBGE) կողմից 2010 թվականինանցկացված մարդահամարի ընթացքում հավաքված տեղեկատվության համաձայն՝ մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է.

Բնակչություն
228 332
в том числе:
Քաղաքային բնակչություն
221 742
Քաղաքային բնակչություն, %
97,11
Գյուղական բնակչություն
6 590
Գյուղական բնակչություն, %
2,89
Տղամարդիկ
112 848
Տղամարդիկ, %
49,42
Կանայք
115 484
Կանայք, %
50,58
Բնակչության խտություն, մարդ/կմ²
102,90
Մունիցիպալիտետի բնակչության

տոկոսային հարաբերությունը նահանգի բնակչության նկատմամբ

16,50

2016 թվականի հաշվարկներով՝ մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 272 726 մարդ։

Վիճակագրություն խմբագրել

Սպորտ խմբագրել

Քաղաքում հիմնված է «Տոկանտինս» ֆուտբոլային ակումբը։

Ամենակարևոր բնակավայրերը խմբագրել

Բնակավայր Բնօրինակ անվանում (պորտ.) Կատեգորիա Բնակչություն (2010) Կոորդինատներ
1
Պալմաս
Palmas
քաղաք
217 341
10°11′11″ հվ. լ. 48°19′47″ ամ. ե.HGЯO
2
Տակարուսու
Taquaruçu
գյուղ
3 718
10°19′00″ հվ. լ. 48°09′17″ ամ. ե.HGЯO
3
Բուրիտիրանա
Buritirana
գյուղ
683
10°15′03″ հվ. լ. 47°53′09″ ամ. ե.HGЯO
4
Սան Ժուան
São João
գյուղ
10°21′30″ հվ. լ. 48°11′15″ ամ. ե.HGЯO

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  2. «Temperatura Média Compensada (°C)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Temperatura Máxima (°C)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Temperatura Mínima (°C)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Precipitação Acumulada Mensal e Anual (mm)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Número de Dias com Precipitação Maior ou Igual a 1 mm (dias)». Brazilian National Institute of Meteorology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. «Insolação Total (horas)». Brazilian National Institute of Meteorology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. «Umidade Relativa do Ar Média Compensada (%)». Brazilian National Institute of Meteorology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «Temperatura Máxima Absoluta (ºC)». Brazilian National Institute of Meteorology (Inmet). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  10. «Temperatura Mínima Absoluta (ºC)». Brazilian National Institute of Meteorology (Inmet). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմաս» հոդվածին։