Պալենսիայի համալսարան (իսպ.՝ Universidad de Palencia), Իսպանիայի առաջին համալսարանն է։ Հիմնադրվել է Ալֆոնսո VIII-ի կողմից եպիսկոպոս Տեյո Տեյես դե Մենեսեսի խնդրանքով։ Այս համալսարանի մոդելի հիման վրա է ստեղծվել Սալամանկայի համալսարանը։

Պալենսիայի համալսարան
ՏեսակStudium Generale? և համալսարան
Հիմնադրված է1212
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՊալենսիա
Կայքpalencia.uva.es

Պատմություն խմբագրել

Համալսարանը հիմնադրվել է մոտ 1212 թվականին Լաս Նավաս դը Տոլոսայի ճակատամարտում հաղթանակից հետո (հիմնադրման համար հիշատակվում է նաև 1208 թվականը), և արքան կոչ է արել Ֆրանսիայից և Իտալիայից արվեստի և գիտության տարբեր մասնագետների ներգրավել համալսարանում՝ պահպանելով բարձր աշխատավարձ։

Դոմինիկյան միաբանության հիմնադիր սուրբ Դոմինիկը Պալենսիայի համալսարանը համարել է իր մայր բուհը[1]։

Պալենսիայում ուսումնառությունը սկսեց ծաղկել։ Աչքի ընկնող նշանավոր անձանցից էին Սուրբ Խուլիան դե Կուենկան, Սուրբ Դոմինիկը, Սուրբ Պիտեր Գոնզալես Թելմոն. կիրառվում էր «En Palencia armas y ciencia» (Զենք և գիտություն Պալենսիայում) ասույթը։

1214 թվականին՝ համալսարանի հիմնադրի մահից հետո, Հենրի I-ի իշխանության թուլացումը և նրա մրցակցի զարգացմամբ Սալամանկան պատճառ հանդիսացավ Պալենսիայի անկման համար, քանի որ շատ դասախոսներ և ուսանողներ տեղափոխվեցին Սալամանկա։

1243 թվականին արքեպիսկոպոս Ռոդրիգոն արձանագրում է, որ չնայած անհանդուրժողական իրադարձություններին, ուսումնառությունը շարունակվում էր Պալենսիայում, և պապական դեսպան Խուան դե Աբևիլը Վալյադոլիդի խորհրդում 1228 թվականին ձգտում էր վերականգնել այն։ Եպիսկոպոս Ֆերնանդոն Ուրբանոս IV-ից (1263 թ. մայիսի 14-ին) ստացել էր պապական կոնդակը, որով Պալենսիայի համալսարանի դասախոսներին և ուսանողներին շնորհվում էին Փարիզի համալսարանի բոլոր արտոնությունները։

Սակայն ֆինանսական սղության պատճառով, ինչպես նաև Սալամանկայի համալսարանի բարգավաճմամբ պայմանավորված, Պալենսիայի համալսարանի վերածնունդն անհնար դարձավ, և այն փակվեց 13-րդ դարի վերջում, հավանաբար 1264 թվականին, և այդ ժամանակ համալսարանը տեղափոխվեց Վալյադոլիդ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել