Պալեկաստրոն[1] (հուն․՝ Παλαίκαστρον[2] ή Παλαίκαστρο), գյուղ Հունաստանում` Կրետեի արևելքում` Սիտիայից 14 կիլոմետր արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 39 մետր բարձրության վրա[3]։ Ներառված է Կրետե պերիֆերիայի Լեսիթիոն պերիֆերիկ միավորի Սիտիա համայնքում (դիմ)։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 1227 մարդ[2]։ Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, ձիթապտղի և խաղողի աճեցմամբ։

Պալեկաստրոն
հուն․՝ Παλαίκαστρον
ԵրկիրՀունաստան Հունաստան
Հիմնադրված է1881 թվական թ.
Մակերես85,573 կմ²
ԲԾՄ39 մ
Բնակչություն953 մարդ (2011)
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմուղղափառ
Պաշտոնական կայքarchive.is/20121218100041/http://www.itanou.gov.gr/
Պալեկաստրոն (Հունաստան)##
Պալեկաստրոն (Հունաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղն առաջին անգամ հիշատակվել է 1881 թվականին։ Գյուղն իր անվանումն ստացել է արևելյան ծայրամասում գտնվող Կաստրի (Καστρί) բլուրից։

1925 թվականին ստեղծվել է համայնքը (ΦΕΚ 27Α)[4]։ Պալեկաստրոնից հյուսիս ընկած է հնագույն Իտանոս քաղաքը։

Աթենքի բրիտանական դպրոցից հնագետներ Ռոբերտ Բոզանքեթը (Robert Bosanquet) և Ռիչարդ Դոքինսը (Richard Dawkins) 1902-1905 թվականներին պեղումներ են կատարել գյուղից 2 կիլոմետր հեռավորության վրա և հայտանբերել ուշ մինոական շրջանին վերաբերող քաղաքի ավերակները և վաղ ու միջին մինոական շրջանի գերեզման[5]։ Քաղաքի անունը հայտնի չէ։ Ֆրանսիացի հնագետ Պոլ Ֆորը ենթադրում է, որ դա Դրագմոսն էր (Δραγμός)։ Դրագմոսում էր գտնվում Դիկտեյսկի Զևսի տաճարը։ Պալեկաստրոնի մոտակայքում գտնվող Պեցոֆաս (Πετσόφας) բլրի վրա հայտնաբերվել են սրբավայրի ավերակները[6]։

Կաստրի բլրի վրա հոմերոսյան և հելլենիստական ժամանակաշրջաններին վերաբերող բնակավայր է հայտնաբերվել[6]։ Պալեո Կաստրո ամրոցը կառուցվել է Կաստրո բլրի վրա՝ վենետիկյան ժամանակաշրջանում։ 1688 թվականին Օսմանյան ճանապարհորդ Էվլիյա Չելեբին այցելել է այնտեղ և այն գտել ավերված[7]։

Պալեկաստրոն համայնք խմբագրել

Պալեկաստրոնի տեղական համայնքն ընդգրկում է 10 բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 1227[2]։ Տարածքը 85,573 քառակուսի կիլոմետր է[2]։

Անվանում Բնակչություն , մարդ (2011)[3]
Անգատիա 138
Վիգլա 29
Կուրեմենոս 15
Կարիամադի 39
Լիդիա 0
Մերտիդիա 2
Պալեկաստրոն 953
Պոպլու 8
Խիոնա 24
Խոխլակիե 19

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 982[8]
2001 1092[8]
2011 953[2]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Παλαικάστρου (Λασιθίου)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  5. «Παλαίκαστρο» (հունարեն). Δήμος Σητείας. 2007 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 Σπανάκης, Στέργιος Πόλεις και χωριά της Κρήτης στο πέρασμα των αιώνων. — Ηράκλειο: Γραφικές Τέχνες Γ. Δετοράκης, 1993. — Vol. Β. — P. 598—9.
  7. «Φρούριο Paleo Castro» (հունարեն). www.cretanbeaches.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.