Պաիսի Խիլենդարցի (բուլղար․՝ Паисий Хилендарски, հուն․՝ Παΐσιος του Χιλανδαρίου, 1722[1][2][3][…], Բանսկո, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա[4] - 1773[1][5][2][…], Ասենովգրադ), բուլղարացի լուսավորական, բուլղարական ուղղափառ եկեղեցու սուրբ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության աբեղա, «Սլավոնաբուլղարական պատմություն» աշխատության հեղինակը։

Պաիսի Խիլենդարցի
Паисий Хилендарски
Դիմանկար
Ծնվել է1722[1][2][3][…]
ԾննդավայրԲանսկո, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա[4]
Մահացել է1773[1][5][2][…]
Մահվան վայրԱսենովգրադ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Ազգությունբուլղարացի
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքրիստոնյա քահանա, պատմաբան և գրող
Զբաղեցրած պաշտոններաբբա
Saint Paisius of Hilendar Վիքիպահեստում

Պայսի Հիլենդարցին կարևոր նշանակություն է ունեցել բուլղար ժողովրդի մշակութային կյանքում։ Համարվում է ազգային վերածննդի հիմնադիրներից մեկը, ով կոչ էր անում ազատել Բուլղարիան օսմանյան լծից։

ԿենսագրությունԽմբագրել

Պաիսի Խիլենդարցու կենսագրական տեղեկությունները մեզ են հասել իր իսկ հեղինակային աշխատությունից, որը կոչվել է «Սլավոնաբուլղարական պատմություն»։ Ամենայն հավանականությամբ նա ծնվել է 1772 թվականին Բանսկոյում։ Նրա ծնողները սերում էին հենց այդ գյուղից։ Հայտնի է, որ Պայսին չի ստացել որևէ կրթություն և ընտրելով հոգևոր ուղին 1745 թվականին մեկնել է Հունաստան։ Այնտեղ նա դարձել է Խիլանդար վանքի վանականներից մեկը։

Եղել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության աբեղա։ Իր կյանքի ողջ ընթացքում գրի է առել Բուլղարիայի պատմությունը և այն ավարտել է 1745 թվականին՝ Հունաստանում՝ Զողրաֆի վանքում։

Բուլղար ժողովրդի պատմությունը վավերագրորեն գրի առնելու համար նա եղել է նույնիսկ Գերմանիայում։ Ակտիվորեն մասնակցել է Բուլղարիայի հակաթուրքական ապստամբություններին։ Մահացել է 1773 թվականին։

ՍտեղծագործություններԽմբագրել

Պաիսի Խիլենդարցին իր ստեղծագործություններում ներկայացրել է բուլղարացի ժողովրդի անցումը միջնադարյան խառնակ ժամանակաշրջաններից դեպի ազգային վերածննդի և ազատագրական պայքարի ժամանակներ։ Նա բազմիցս հորդորել է պայքարել հանուն ազատության և ընդդեմ թուրքական տիրապետության։ Նրա գլխավոր աշխատությունը «Սլավոնաբուլղարական պատմություն»-նն է, որի բովանդակության հիմքում ընկած է հայրենասիրությունը։ Գրքում հեղինակն իր մտահոգությունն է հայտնել սեփական ժողովրդի ապագայի համար և հորդորել է բուլղարացիներին ոտքի կանգնել և զինված պայքարի միջոցով ազատագրել Բուլղարիան օտարի լծից։ Նա կարևորել է ազգանվեր գործունեությունը և որպես օրինակ ներկայացրել Կյուրեղ և Մեթոդիոս եղբայրների գործունեությունը։

Գրքի ամենահայտնի տողերն են․

  Չե՞ս ամաչում, երբ քեզ բուլղարացի անվանելով չես կարդում քո իսկ մայրենի լեզվով  


ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Паисий Хилендарски и неговата епоха. София, 1962.
  • Никитин С. А. Паисий Хилендарский и современная ему южнославянская историография // Славянское источниковедение. М., 1965.
  • Конобеев В. Д. Българското националноосвободително движение. Идеология, программа, развитие. София, 1972.