Պադովայի բուսաբանական այգի

Պադովայի բուսաբանական այգի (իտալ.՝ Orto botanico di Padova), բուսաբանական այգի Պադովայում, Իտալիայի հյուսիսում։ Հիմնադրվել է 1545 թվականին Վենետիկի հանրապետության կողմից։ Աշխարհի ամենահին ակադեմիական բուսաբանական այգի, որը դեռևս գտնվում է իր հիմնադրման վայրում[2]։ Այգին փոխկապակցված է Պադովայի համալսարանի հետ, զբաղեցնում է 22,000 քառակուսի մետր տարածք, հայտնի է իր հատուկ հավաքածուներով և պատմական դիզայնով։

Պադովայի բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի
Երկիր Իտալիա[1]
ՎարչատարածքՊադովա[1]
Հիմնվել է1545
Բացվել է1545
Մակերես22 000 քառակուսի մետր
Պադովայի բուսաբանական այգիը գտնվում է Իտալիաում
Պադովայի բուսաբանական այգի
Պադովայի բուսաբանական այգիը գտնվում է Երկիրում
Պադովայի բուսաբանական այգի
Պադովայի բուսաբանական այգի
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իտալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1997  (21-րդ նստաշրջան)
Համար 824
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

Պադովայի բուսաբանական այգին հիմնադրվել է Վենետիկի Հանրապետության Սենատի որոշմամբ։ Դրա ստեղծումը պայմանավորված էր բժշկական բույսերի աճով, այսպես կոչվող «պարզ բույսեր» (Orto dei semplici), որոնցից ստանում էին բնական դեղորայք, ինչպես նաև օգնում էին ուսանողներին տարբերակել իրական բուժիչ բույսերը կեղծ բույսերից։

Այգին հաճախակի գիշերային հարձակումներից պաշտպանելու համար, ինչը չնայած ծանր տույժերի (տուգանքներ, բանտ, արտաքսում) հաճախ էր տեղի ունենում, այգու շուրջ կառուցվել է շրջանաձև պարիսպ։ Բուսաբանական այգին հարստացել է ամբողջ աշխարհի բույսերով, մասնավորապես բույսեր են բերվել այն երկրներից, որոնք առևտրային կապի մեջ են եղել Վենետիկի հետ։ Պադովան առաջատար դեր է ունեցել շատ էկզոտիկ բույսերի ներդրման և ուսումնասիրման գործում, ինչպես նաև բուսաբանական այգում աստիճանաբար ավելացրել են հերբարիում, գրադարան, լաբորատորիաներ։

Ներկայումս բուսաբանական այգին իր հենքի վրա թույլ է տալիս ինտենսիվ դիդակտիկ գործունեության, ինչպես նաև կարևոր հետազոտությունների իրականացում։ Այն նաև հոգում է բազմաթիվ հազվագյուտ տեսակների պահպանման հարցը։ 1997 թվականին այգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հետևյալ հիմքերով՝

  Պադովայի բուսաբանական այգին աշխարհի ամենաբնօրինակ բուսաբանական այգին է։ Այն ներկայացնում է գիտության ծնունդը, գիտական փոխանակումներն ու բնության և մշակույթի հարաբերությունները։ Այն մեծ ներդրում է ունեցել ժամանակակից գիտական առարկաների՝ բուսաբանության, բժշկության, քիմիայի, էկոլոգիայի և դեղագործության զարգացման գործում։  

Ծառեր խմբագրել

Մինչև 1984 թվականը բուսաբանական այգում եղել է 1550 թվականին թվագրվող Vitex agnus-castus: Ներկայումս ամենածեր բույսը 1585 թվականին տնկված «Գյոթեի արմավենի» կոչվող ծառն է, որին բանաստեղծն անդրադարձել է «Geschichte meines botanisches Studiums» էսսեում։ Այս ծառը գտնվում է Ortus Sphearicus ջերմատան ներսում, որտեղ կան նաև 18-րդ դարի կեսերին թվագրվող մի գինկգո և մագնոլիա, որոնք Եվրոպայի հնագույն նմուշներն են։ Դենդրարիումից դուրս գտնվող հսկայական սոսին թվագրվում է 1680 թվական։ Կայծակից նրա բնի վրա խոռոչ է առաջացել։

Հավաքածուներ խմբագրել

Ջերմատների պակասի պատճառով բույսերը հիմնականում գտնվում են դրսում։ Շուրջ 6000 տեսակի բույսեր ներկայումս մշակվում և դասավորվում են ըստ թաքսոնոմիկ, պիտանելիության, էկոլոգիական-բնապահպանական և պատմական չափանիշների։ Համակարգված հավաքածուն կենտրոնացված է չորս խոշոր կենտրոնական ծաղկաթմբերում։ Ուտիլիտար հավաքածուներում առավել կարևոր են բժշկական բույսերը։ Դրանք դասակարգվում են ըստ Էնգլեր տաքսոնոմիայի, որը հիմնված է ընտանիքների միջև պոլիոգենետիկ հարաբերությունների վրա։ Յուրաքանչյուր բույս ունի իր գիտական անունը և հիմնական բուժական հատկությունները։ Թունավոր բույսերի հավաքածուն ստեղծվել է դիդակտիկ նպատակներով. թունավոր բույսերից շատերը կարելի է գտնել նաև բուժական բույսերի հատվածում, քանի որ ճիշտ քանակությամբ նրանք կարող են օգտագործվել հիվանդություն բուժելու համար։

Այգու հավաքածուն ներառում է՝

Ճարտարապետություն խմբագրել

Բուսաբանական այգու նախագծումը վերագրվում է Անդրեա Մորոնիին, ով Պադովայում ստեղծել է մի շարք կարևոր հուշարձաններ, այդ թվում՝ Սանտա Ջուստինա Բազիլիկան, քաղաքապետարանի, համալսարանի շենքերը։ Այգու իրական ճարտարապետն է եղել Դանիելե Բարբարոն[3]։

Այգու ներկայիս շենքը թվագրվում է 17-18-րդ դարեր։ 16-րդ դարի վերջում այգում կառուցվել են բազմաթիվ շատրվաններ, որոնք սնուցվել են հսկայական հիդրոֆորով և այգում ապահովել պատշաճ ոռոգում։ 1704 թվականին կառուցվել են չորս դարպասները։ Հարավային դռան մոտ կառուցվել է Թեոփրաստեսի, Սողոմոնի (ստորագրված է՝ Անտոնիո Բոնացցա) արձանները։ 19-րդ դարի առաջին կեսերին կառուցվել են ջերմատներն ու բուսաբանական թատրոնը, և հայտնի բուսաբանների դիմաքանդակները տեղադրվել են քիվերում։

Այգում կան նաև երեք արեգակնային ժամացույցներ՝ խորանարդաձև, շրջանաձև և գլանաձև։ Կենտրոնում կա ջրային բույսերի համար նախատեսված ջրավազան, որը սնվում է այգուց 300 մետր ցածր գտնվող բնական տաք ջրով։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Minelli, A. The botanical garden of Padova (1545-1995), Marsilio, 1988. ISBN 88-317-6977-4
  • G. Buffa, F. Bracco, N. Tornadore, Guida all’Orto Botanico di Padova. Quattro percorsi per conoscerne la storia e le piante. Centrooffset, Padova, 1999. ISBN 88-900229-1-4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. Officially, the oldest university botanical garden is the Orto botanico di Pisa, which was founded in 1544; however, that garden was relocated twice and has only occupied its current, and now-permanent, location since 1591.
  3. “Encyclopedia of Italian Renaissance & Mannerist art, Volume 1”, Jane Turner, New York, 2000, pg. 113 [1] ISBN 0-333-76094-8

Արտաքին աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պադովայի բուսաբանական այգի» հոդվածին։