Պաբլո Սոլոն Ռոմերո, բոլիվաիացի ակտիվիստ է և դիվանագետ։ Կառավարության անդամ է եղել, որը ղեկավարել է Էվո Մորալեսը՝ տարբեր պարտականություններով 2006–ից 2011 թվականներին։ 2009–ից 2011 թվականներին ՄԱԿ–ում բազմազգ պետություն Բոլիվիայի դեսպանն էր։ 2012–ից 2015 թվականներին Բանգկոկում գտնվող ակտիվիստների հետազոտական կենտրոն «Focus on the Global South» ՀԿ–ի գործադիր տնօրենն էր։ 2015 թվականի հուլիսին հրաժարական է տվել և վերադարձել Բոլիվիա։ Ներկայումս, «Սոլոն հիմնադրամի» տնօրենն է և ղեկավարում է «կլիմայի փոփոխության և զարգացման» Բոլիվիայի աստղադիտարանը։

Պաբլո Սոլոն Ռոմերո
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
Քաղաքացիություն Բոլիվիա
Մասնագիտությունդիվանագետ, ակտիվիստ, բնապահպանագետ, Կլիմայական ակտիվիստ և բնապահպան
Ծնողներհայր՝ Walter Solón?
Կայքpablosolon.wordpress.com

Կարիերա խմբագրել

Բոլիվիայի որմնանկարչի՝ Վալտեր Սոլոն Ռոմերոյի որդին, ով զբաղվում էր սոցիալական արվեստով, տարիներ շարունակ որպես ակտիվիստ ներգրավված է եղել Բոլիվիայի տարբեր սոցիալական կազմակերպություններում, շարժումներում, աշխատանքային արհմիություններում, ուսանողալան միություններում, մարդու իրավունքների և մշակութային կազմակերպություններում, ի թիվս՝ Սոլոն հիմնադրամը, որը հիմնադրել է 1994 թվականին իր հայրիկի հետ, որտեղ արվեստը զուգորդվում է սոցիալական քննադատության, պատկերը՝ վերլուծության հետ, և կան քննարկումներ բնական իրավունքների, ազատ առևտրի համաձայնագրերի, ժողովորդավարության վերաբերյալ և այլն[1]։

2006 թվականին, նախագահ Էվո Մորալեսի կառավարության օրոք աշխատել է որպես դեսպան, լիազոր ներկայացուցիչ՝ զբաղվելով ինտեգրման և առևտրի հարցերով, Հարավամերիկյան ազգերի միության (UNASUR) քարտուղար (2006 դեկտեմբերից 2008 թվականի մայիս), և եղել է Հարվային Ամերիկայի ռազմավարական խորհրդի հանձնաժողովի պատիվիրակ (2006 թվականին)։

2009 թվականին առաջադրել է լուծումներ ջրի նկատմամբ Մարդու իրավունքի, Մայր երկրի միջազգային օրվա, բնության հետ ներդաշնակության, բնիկ ժողովուրդների և շատ ամուր պաշտպանություն տարածաշրջանում իր քաղաքական դաշնակիցների նկատմամբ Բոլիվիայի կառավարության «վիճահարույց» քաղաքականության վերաբերյալ։ Սոլոնը, հատկապես, ակտիվ է եղել ՄԱԿ–ի շրջանակային կոնվենցիան կլիմայի փոփոխությունների մասին բանակցություններին և օգնել է կազմակերպել կլիմայի փոփոխության մասին ժողովուրդների համաշխարհային խորհրդաժողովը, որը տեղի է ունեցել Կոչաբամբայում 2010 թվականին։

2010 թվականին ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողովում պաշտպանել է Բոլիվիայի կայուն դիրքորոշումը։

En diciembre de 2011 թվականին մասնակցել է Դուրբանում կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ–ի խորհրդաժողովին, հանդես է եկել ելույթով՝ բնության հետ հարաբերությունների փոփոխության մասին՝ կարևորելով ներդաշնակության վերանականգնումը։ abogó por el cambio de relación con la naturaleza defendiendo el restablecimiento de la armonía. «Կանաչ տնտեսագիտության» սահմանափակումների մասին հայտարարել էլ․ «Ներկայումս, բնության հետ կապը տեղի է ունենում շուկայի միջոցով։ Կանաչ տնտեսագիտության խնդիրն այն է, որ ասում են՝ կապիտալիզմը ձախողվել է, քանի որ չենք սահմանել բնության գինը։ Տրամանաբանությունն այն է, որ հոգ չեք տանում այն բանի մասին, որն արժեք չունի։ Պետք է փոխենք այն հարացույցը, թե ինպիսին է մեր կապը Մայր երկրի հետ։ Փոխհատուման խնդիր չէ, այլ՝ վերականգնման։ Կանաչ տնտեսագիտությունը կընդգրկի մի մոդել, ըստ որի, եթե ձեր գույքը վնասվի, շրջակա միջավայրը կփոխհատուցի։ Մեզ հարկավոր է քաղաքացիական դատարան շրջակա միջավայրի համար»։

2012 ապրիլին, ստանձնել է «Focus on the Global South» ՀԿ–ի գործադիր ղեկավարությունը Բագկոկում, որտեղ շարունակել է աշխատել հանուն կլիմայի փոփոխության և Մայր երկրի իրավունքների հռչակագրի խթանման գործում։ 2012 թվականի սեպտեմբերին մի շարք սեմինարների է մասնակցել Անառային համալսարանի «Attac» հասարակական կազմակերպությունում, Թուլուզում (Ֆրանսիա)։ 2015 թվականի հուլիսին հեռացել է «Focus on the Global South» հասարակական կազմակերպությունից՝ վերադառնալով Բոլիվիա։

Ներկայումս, ղեկավարում է Սոլոն հիմադրամը և շարունակում է իր գործունեությունը «Կլիմայի փոփոխության և զարգացման Բոլիվիայի աստղադիտարանից» ընդդեմ էքստակտիվիզմի, արևային էներգիայի դեմ պաշտպանության, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ և կլիմայի փոփոխության դեմ պայքարի[2], ունենոլով հնարավորություն հասարակական կազմակերպությունները ուժեղացնելու և պահպանելու ինքնաքննադատությունը իշխանությունից[3]։ Նաև քննադատում է էվո Մորալեսի կառավարությունը՝ դատապարտելով, որ այն կիրառում է անցյալի զարգացման ավանդական մոդելը[4]։

2016 թվականին հրատարակել է «Հնարավոր է լավ ապրել» գիրքը։ Quema Ropa–ի մտորումները համակարգային այլընտրանքների մասին՝ վերլուծելով «լավ ապրել» հայեցակարգի կառուցողական գործընթացը, գնահատել՝ որն է եղել դրա իրականացումը Բոլիվիայում և էկվադորում, և առաջադրել մարտահրավերներ Լոս Անդրեսի առաջադեմ կառավարությունների տասնամյակից հետո։ «Հնարավո՞ր է ապրել բնիկ համայնքից այն կողմ» առաջարկում է Սոլոնը[5]։

Այժմ, բողոքող քննադատ է այն քաղաքականության նկատմամբ, որը վարում է էվո Մորալեսը[6], «Լոբբինգ» ծրագրի կանոնավոր ակտիվիստ էվո Մորալեսը, ով առանձնանում է իր բնապահպանական դիրքորոշմամբ[7]։

Մրցանակներ խմբագրել

  • «Գլոբալ բորսա» ՀԿ-ի կողմից շնորհված 2011 թ.-ի մարդու իրավունքների միջազգային մրցանակի դափնեկիր

Հրատարակություններ խմբագրել

  • «Հնարավո՞ր է լավ ապրել», «Համակարգային այլընտրանքների մասին, մտրորումներ այրվող հագուստի վերաբերյալ » (2016), «Սոլոն Հիմնադրամ»[5]

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://fundacionsolon.org/about/vida-2/․(չաշխատող հղում) Fundación Solón. 25 de enero de 2015. Consultado el 15 de abril de 2017.
  2. http://www.lostiempos.com/oh/entrevista/20151205/pablo-solon-tenemos-que-ser-guarda-bosques-madre-tierra․(չաշխատող հղում) Los Tiempos. 5 de diciembre de 2015. Consultado el 15 de abril de 2017.
  3. Pablo Solón (25 de febrero de 2016).https://pablosolon.wordpress.com/2016/02/25/algunas-reflexiones-autocriticas-y-propuestas-sobre-el-proceso-de-cambio/․ Hoy es Todavía. Consultado el 15 de abril de 2017
  4. http://eju.tv/2016/05/van-quemar-planeta-bolivia-no-la-excepcion-pablo-solon/․(չաշխատող հղում) eju.tv. Consultado el 15 de abril de 2017.
  5. 5,0 5,1 http://otrasvoceseneducacion.org/archivos/161057․(չաշխատող հղում) Otras Voces en Educacion. 9 de septiembre de 2016. Consultado el 15 de abril de 2017.
  6. Cabildeo Digital (16 de mayo de 2019), https://www.youtube.com/watch?v=X74XJTB2P78, consultado el 16 de mayo de 2019
  7. Cabildeo Digital (24 de enero de 2019), https://www.youtube.com/watch?v=slDV0cmOte8, consultado el 16 de mayo de 2019