Լասլո Պաալ (հունգ.՝ László Paál, 30 հուլիսի, 1846, Զամ (այժմ Ռումինիայի Տրանսիլվանիա շրջանի Հունեդոարա ժուդեցում) — 4 մարտի, 1879, Շարանտոն Լը Պոն, Ֆրանսիա), հունգարացի բնանկարիչ, իմպրեսիոնիստ։ Բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչ։

Լասլո Պաալ
հունգ.՝ László Paál
Ծնվել էհուլիսի 30, 1846(1846-07-30)[1][2][3][…]
ԾննդավայրԶամ, Հունեդոարա, Ռումինիա
Վախճանվել էմարտի 4, 1879(1879-03-04)[1][4] (32 տարեկան)
Մահվան վայրՇարանտոն լը Պոն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
 László Paál Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լասլո Պաալը ծնվել է 1846 թվականի հուլիսի 30-ին Զամ գյուղում։ 1864-1866 թվականին գեղանկարչություն է սովորել Վիեննայի կերպարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով գերմանացի նկարիչ Ալբերտ Ցիմերմանին[5]։

1869 թվականին Լասլո Պաալն առաջին անգամ ներկայացրել է իր մի քանի աշխատանքները Մյունխենում անցկացվող մեծ ցուցահանդեսում։ 1870 թվականին ուղևորություն է կատարել դեպի Նիդերլանդներ[6]։ Նույն թվականին իր ընկերոջ՝ հունգարացի գեղանկարիչ Միխայ Մունկաչիի խորհրդով ընդունվում է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա՝ շարունակելու ուսումը։

1873 թվականից Պաալն ապրել է բարբիզոնյան դպրոցի նկարիչների գաղութում[6]։ Եղել է Փարիզի սալոնի մշտական մասնակիցներից մեկը։ Սալոնում 1873 թվականին նրան շնորհվել է մրցանակ «Մայրամուտ» նկարի համար։

1874 թվականից Դյուսելդորֆի նկարիչների միության անդամ է։

Լասլո Պաալը մահացել է 1879 թվականի մարտի 4-ին Ֆրանսիայում՝ Շարանտոն Լե Պոնում։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 65 նկարներ։ Նկարչի մահից հետո նրա կտավները վաճառվել են աճուրդում, որ կազմակերպվել է 1880 թվականին Փարիզում։

Արվեստ խմբագրել

Մասնագետների ու քննադատների կարծիքով՝ Լասլո Պաալի կողմից բնության ընկալմանն ու պատկերմանը հատուկ է լարված կրքոտությունն ու խանդավառությունը։ Նկարչի գեղարվեստական ոճը նույնքան զգացմունքային ու ակտիվ է, որքան Մունկաչիինը։ Գունային հարաբերակցությունները դրամատիկ են ու հակադրական։ Նրա բնանկարներում պատկերված բնությանը հատուկ է դինամիկան ու հարափոփոխ լինելը։ Դրա հետ միաժամանակ Պաալի նկարներում ոչինչ չկա իմպրեսիոնիստների ստեղծագործություններին հատուկ վայրկենական անկայունությունից։ Փոփոխականության տպավորության հետ միաժամանակ նրա գործերում բնությունը նյութական է իր առարկայական որոշակիությամբ ու կերպարվեստական ամբողջականությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 László Paál (նիդերլ.)
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Aradi N. Paál, László // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T064395
  4. Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. K. Benda: "Paál László". In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Vol. 7, Austrian Academy of Sciences, Vienna 1978, ISBN 3-7001-0187-2, p. 275.
  6. 6,0 6,1 Fine Arts in Hungary: Brief Biography

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Պաալ» հոդվածին։