Չո Յոնջոն
Չո Յոջոն (կորեերեն՝ 조여정, փետրվարի 10, 1981[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։ Նա միջազգային մակարդակով առավել հայտնի է իր դերով Մակաբույծ (2019) ֆիլմում, որը ստացել է չորս «Օսկար» մրցանակ և դարձել է առաջին ոչ անգլալեզու ֆիլմը, որը մրցանակի է արժանացել լավագույն կինոնկարի համար[2]։
Չո Յոնջոն կորեերեն՝ 조여정 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Դոնգուկի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կարիերա խմբագրել
Դերասանական կարիերան սկսել է 1997 թվականին, սակայն իսկական հռչակ է ձեռք բերել 2010 թվականին՝ «Ծառա, կամ Բան Չժայի ճշմարիտ պատմությունը» ֆիլմի թողարկմամբ, որը լի է անկողնային տեսարաններով։ Չո Յոնջոն ընդունել է ֆիլմում նկարահանվելու առաջարկը այն բանից հետո, երբ մի քանի այլ դերասանուհիներ մերժել են ռեժիսորին։ 2012 թվականին նա հայտնվել է հերթական պատմական դրամայում` էրոտիկայի տարրերով` «Հարճ»։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմ խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2002 | A Perfect Match | Մին Ահ |
2006 | Vampire Cop Ricky | Յոն Հիի |
2010 | The Servant | Չուն Հյանգ |
2012 | The Concubine | Շին Հվայոն |
2014 | The Target | Ջուն Հի Ջոո |
Obsessed | Լի Սուկ Ջին | |
2015 | Casa Amor: Exclusive for Ladies | Բաեկ Բո Հիի |
2019 | Մակաբույծ | Միսիս Փաք |
Երաժշտական թատրոն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2005 | Grease | Սենդի |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Dove, Steve (2020 թվականի փետրվարի 10). «Parasite Wins 4 Oscars And Makes Oscar History». Oscars. Վերցված է 2021 թվականի փետրվարի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չո Յոնջոն» հոդվածին։ |