Չուդոմիր (տուն-թանգարան)

«Չուդոմիր» տուն-թանգարան (բուլղար․՝ Къща музей «Чудомир»), ազգային նշանակության պատմական մշակութային հուշարձան Բուլղարիայի Կազանլիկ քաղաքում[1]։

Չուդոմիր
Казанлък, къща-музей Чудомир.jpg
ՏեղագրությունPavel Banya Municipality?
ՀասցեՏուրիա և Կազանլիկ
Հիմնադրվել է1968

ՊատմությունԽմբագրել

1890 թվականին Բուլղարիայի Կազանլիկ քաղաքում ծնվել է բուլղարացի հայտնի գրող, հասարակական գործիչ և նկարիչ Դիմիտր Չորբաջիյսկին՝ Չուդոմիրը։ Նա մահացել է 1967 թվականին։ 1968 թվականին նրա տունը հայտարարվել է թանգարան, իսկ մշակույթի հուշարձանների պաշտպանության ազգային խորհրդի 1998 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 15 արձանագրության հիման վրա շենքին տրվել է ազգային նշանակության պատմական մշակութային հուշարձանի կարգավիճակ[1]։

Թանգարանային համալիրը բացվել է 1979 թվականին։ Այն ներառում է Չուդոմիրի տունը, գեղարվեստավավերագրական ցուցադրություն, որը տեղավորվում է 300 մ² մակերեսով երեք սրահներում։ Համալիրի տարածքում կան Չուդոմիրի ավելի քան 15 հազար բնօրինակ ձեռագրեր, նամակներ, գրքեր, գծանկարներ և իրեր, ինչպես նաև իրեր, որոնք պատկանել են նրա կնոջը՝ նկարչուհի Մարա Չորբաջիյսկայային։ Այս թանգարանը Բուլղարիայում գրական-գեղարվեստական միակ թանգարանն է։ Այնտեղ է գտնվում Չուդոմիրի անվան հեղինակավոր մշակութային հիմնադրամը[1]։

Թանգարանում պահպանվել է այն մթնոլորտը, որում 1924-1967 թվականներին աշխատել և ապրել է գրող Դիմիտր Չորբաջիյսկին[2]։

Թանգարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 8:30-17:30-ին, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ հունիսից սեպտեմբեր, ժամը 9:00-17:30-ին[3]։

Թանգարանն ընդգրկված է հարյուր ազգային զբոսաշրջային վայրերի ցուցակում։ Թանգարանը Կազանլիկի տարածքում չուդոմիրյան տոնակատարությունների հիմնական կազմակերպիչն է, որոնք ավանդաբար անցկացվում են մարտի 25-ապրիլի 1-ին[3]։

Չուդոմիրի թանգարանը քաղաքային մշակութային ինստիտուտ է[4]։

«Չուդոմիր» տուն-թանգարանը բաց է վարդերի փառատոնի անցկացման ժամանակ[5]։

Կազանլիկի մոտակայքում գտնվող Տուրիա գյուղում կա թանգարանի մասնաճյուղ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Mikhail Raichev Болгарские музеи и памятники старины. — Press, 1979.

Արտաքին հղումներԽմբագրել