Չորաբլիթ
Չորաբլիթ, օղաբլիթ, խմորից (որպես կանոն՝ քաղցր ցորենի) պատրաստված չոր, շրջանաձև ուտեստ։ Այս հրուշակեղենը մեծ տարածում ունի բելառուսական, լեհական, ռուսական և ուկրաինական խոհանոցներում։ Չորաբլիթի տեսակ է հանդիսանում օղաբլիթը։ Արևելյան սլավոնների մոտ թեյի հետ մատուցվող ամենատարածված ակրատներից է։
![]() | |
Ռուսական խոհանոց | |
Ենթատեսակ | baranki?[1] և սննդամթերք |
Առաջացման երկիր | ![]() |
Հիմնական | ալյուր |
![]() |
Նախկինում չորաբլիթները սովորաբար շարում էին առասանակի տեսքով[2] և այդպես վաճառում, սակայն մեր օրերում ամենուր վաճառվում են փաթեթավորված չորաբլիթներ։ Մինչև 1950 թվականը օղաբլիթների կտրտումն ու պատրաստումը ձեռքով էր արվում, ավելի ուշ ներդրվեց հատուկ սարքավորում, որի միջոցով ձևավորվում էին օղաբլիթները[3]։
Հավանաբար «չորաբլիթ» անվանումը նշանակում է չորացրած մթերք, որն իրենից ներկայացնում է ձմռան պաշար[4]։
Պատրաստում
խմբագրելՉորաբլիթի խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝ ալյուրը, ձուն, աղը և ջուրը, ինչպես նաև համային հավելումները՝ կախված տվյալ բաղադրատոմսից։ Խմորը պատրաստելուց հետո՝ այն կտրում են բարակ շերտերով, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա 0,5 սմ հաստություն։ Շերտերից յուրաքանչյուրին շրջանի ձև են տալիս և գցում եռացող ջրի մեջ։ 4-5 րոպե անց շրջանաձև խմորները բարձրանում են ջրի երես, դրանք հանում են եռացող ջրից, ապա տեղափոխում են ջեռոց, որպեսզի թխվեն[2][5]։ Հրուշակեղենը չորանում է թխվելու ընթացքում, ընդ որում՝ չորաբլիթներն ավելի ուժեղ չորացման են ենթարկվում. պատրաստի օղաբլիթում ջրի առկայությունը կազմում է 14—17 %, չորաբլիթում՝ 8,5—12 %[6]: Չորաբլիթի տրամագիծը կազմում է 4-12 սմ (սովորաբար օղաբլիթները չորաբլիթներից ավելի խոշոր են լինում)։ Պատրաստման ընթացքում չորաբլիթներին կարելի է ավելացնել նաև կակաչ կամ քունջութ, ավելի հազվադեպ՝ վանիլ կամ ընկույզի ալյուր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://docs.cntd.ru/document/1200103321
- ↑ 2,0 2,1 Смирнов В. Товароведение продовольственных товаров. — Гос. изд-во торговой лит-ры. — 1954. — С. 226. — 688 с.
- ↑ «Товарный словарь: Бараночные изделия». Музей торговли. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Сушки // Баранки, бублики и сушки — Домашний хлеб». Արխիվացված է օրիգինալից 2014-10-11-ին. Վերցված է 2019-02-09-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 34 (օգնություն) - ↑ Рецепты бубликов и сушек
- ↑ И.М. Скирухин, М.Н. Волгарев Химический состав пищевых продуктов. — 2-е. — М.: ВО "Агропромиздат", 1987. — Т. 1. — С. 32—35. — 224 с. — ISBN 9785458391078