Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չոս Մալալ (այլ կիրառումներ)

Չոս-Մալալ (իսպ.՝ Chos Malal), քաղաք Արգենտինայի Նեուկեն գավառի հյուսիսում, Նեուկեն գավառի մայրաքաղաքից հեռու է 385 կմ և գտնվում է № 40 ավտոմայրուղու վրա։ 1887-1904 թվականներին եղել է Նեուկեն գավառի մայրաքաղաքը։ Ներկայումս քաղաքը ունի առաջին կարգի մունիցիպալիտետայի կարգավիճակ՝ ըստ մունիցիպալիտետների՝ գավառների դասակարգման, և հանդիսանում է համանուն դեպարտամենտի վարչական կենտրոն։

Քաղաք
Չոս-Մալալ
իսպ.՝ Chos Malal
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ԳավառՆեուկեն
ՀամայնքՉոս Մալալ
ՔաղաքապետՌոլանդո Ֆիգերոա
Հիմնադրված է1887 թ.
Մակերես87 կմ²
ԲԾՄ806 մ
Բնակչություն15 567 մարդ (2022)[1]
Խտություն2010 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ02948
Փոստային ինդեքսQ8353
Փոստային դասիչQ8353
Պաշտոնական կայքchosmalal.gob.ar(իսպ.)
Չոս Մալալ (Արգենտինա)##
Չոս Մալալ (Արգենտինա)

Անվան ծագում

խմբագրել

Քաղաքի անունը գալիս է արաուկանյան լեզվից. Չոս-Մալալ անվանումը նշանակում է «դեղին բակ»։ Քաղաքն այդպես է կոչվել բնակավայրը շրջապատող անտառների պատճառով, որոնք աշնանը ստանում են վառ դեղին գունավորում։ Այդ անտառներում աճում են մեյտեն, լոմատիա ծառեր[2]։

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Չոս-Մալալը տեղակայված է գավառի հյուսիսում և համանուն դեպարտամենտի հարավում։ Գտնվում է մի հովտում, որը շրջապատված է Կուրի Լեուվու և Նեուկեն գետերով։ Քաղաքից ոչ հեռու ձգվում է Լա Կորդիլեր դել Վենդտո լեռնաշղթանն, որը ձգվում է հարավից հյուսիս, Անդերին զուգահեռ[3]։ Քաղաքի միջով անցնում է № 40 ավտոմայրուղին, Մենդոսի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա, Նեուկենից 385 կմ հեռավորության վրա և Անդակոլոից 55 կմ հեռավորության վրա № 43 ավտոմայրուղով[2]։

Կլիման անապատային է, կիսաչոր ու ցուրտ ձմեռներով և տաք ու չոր ամառներով։ Ամռան միջին ջերմաստիճանը 20 °C ՝է, ձմռան միջին ջերմասիճանը՝ 6 °C: Գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է -13,9 °C, ամենաբարձր ջերմաստիճանը՝ 40 °C[4]: Տարվա ընթացքում տեղումներ լինում են քիչ, հիմնականում աշնանը և ձմռանը։ Ուժեղ քամիները բնութագրական են տարվա բոլոր չորս եղանակներին[5]։

Պատմություն

խմբագրել

Չոս-Մալալը հիմանդրվել է 1887 թվականի օգոստոսի 4-ին 4-րդ դիվիզիայի ամրոցի հիման վրա գնդապետ Մանուել Օլասկոագի կողմից որպես Նեուկեն գավառի առաջին մայրաքաղաք։ Չնայած գեներալ Խուլիո Ռոկաի հրամանին՝ նավատորմը հանդես էր գալիս Նեուկեն գետից հարավ ընկած տարածքների հնդկացիների դեմ։ Արդյունքում արաուկանյան ցեղերը ապստամբեցին ազգային կառավարության դեմ՝ պատերազմական գործողություններ սկսելով 1879 թվականին Չոյկե Մաուիդա կոչվող տարածքում։ Հնդկացիները երդվել էին ավելի շուտ նետվել ժայռից, քան հանձնվել թշնամու բանակին։ Տեղի ունեցան մի շարք արյունալի մարտեր ու հարձակումներ ամրոցի վրա։ Սակայն 1883 թվականին արաուկանյան ցեղերի ապստամբությունը ճնշվեց, և առաջնորդներ Պուրրանը, Ռեուկե Կուրան և Շայխուեկե Նամուկուռան հանձնվեցին իշխանություններին, ինչը հանգեցրեց հնդկացիների պատերազմների ավարտին[6]։ Պատերազմի նպատակն էր ձեռք բերել վերահսկողություն Անդերի երկու կողմերում ընկած քարավանային ուղիների վրա։ 1904 թվականին քաղաքը դադարեց լինել վարչական շրջանի մայրաքաղաք, որովհետև մայրաքաղաքը տեղափոխվեց գավառի արևելքում նոր հիմանդրված Նեուկեն քաղաքը[7][8]։

 
Գյուղ չորրորդ դիվիզիայի ամրոցի մոտ, 1883 թվական

Քաղաքի հիմանդրումից ի վեր կառուցվել են այնպիսի շենքեր, ինչպիսիք են կառավարական տունը, դպրոցներն ու փոստը։ Ուժեղ ու սառը քամիները դժվարացնում էին քաղաքի շինարարությունը։ Այնուամենայնիվ, չնայած Բուենոս Այրեսից հեռու լինելուն՝ քաղաքը շարունակում էր աճել։

Քաղաքի շուրջը տարածված հովիտներում ու հարթություններում սկսեցին բրդի, պանրի ու յուղի արտադրություն։ Campana Mahuida հանքում սկսեց արծաթի արդյունահանումը։ Տեղում արտադրված ապրանքները վաճառվում էին Չիլիում, որտեղից ներմուծվում էին շաքար, պահածոներ և այլ անհրաժեշտ ապրանքներ։ Հողը չորացնող ջրանցքների կառուցումից հետո տնկվեցին խաղողի ու պտղատու այգիներ։ Մենդոսա և Սան Խուան գավառներից ներգաղթածները բնակություն հաստատեցին քաղաքում՝ աշխատելու տեղի գյուղատնտեսական կազմակերպություններում։ Տնկվեցին խնձորենիներ, դեղձենիներ, ծիրանենիներ, սալորենիներ, ընկուզենիներ, սերկևիլի ծառեր, ինչպես նաև բույսեր, որոնք օգտագործվում էին չթրծված աղյուսներից տներ կառուցելու ժամանակ։

Ներկայումս Չոս-Մալալը Նեուկեն գավառի հյուսիս-արևմուտքի ամենակարևոր քաղաքն է։ Այն տրանսպորտային հանգույց է և Լաս Օվեխաս, Անդակոլկո, Վառվառկո, Բուտա-Ռանկիլ և Տռիկաո-Մալալը մունիցիպալիտների վարչական կենտրոնը։

Բնակչություն

խմբագրել

1991 թվականին անցկացված առաջին մարդահամարի համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 10957 մարդ։ Մինչ 2001 թվականը բնակչության թվաքանակն աճել է 33,2 %-ով և կազմել 11361 մարդ[9]:2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվում է 13123 մարդ[10]։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Չոս-Մալալը հայտարարվել է գավառի պատմական ու մշակութային կենտրոն[11]։ Քաղաքում պահպանվել են 19-րդ դարի վերջի բազմաթիվ պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հիմնադիր Մանուել Օլասկոագի տունն ու ամրոցի աշտարակը։ Այն կառուցվել է Մենդոս գավառի ճարտարապետական ոճով։ Արահետների կողքին ձգվում են ջրանցքներ, որոնք նախատեսված են ծառերը ջրելու համար[9]։

Քաղաքի պատմական կենտրոնում գործում է Խոսե Օլասկոագի պատմական թանգարանը (իսպ.՝ Museo Histórico José Olascoaga), որը տեղակայված է բլրի վրա, որը «Անապատի նվաճման» ժամանակ օգտագործվել է որպես 4-րդ դիվիզիայի օպերացիոն կենտրոն[8]։ Թանգարանում ցուցադրվում են քաղաքի հիմանդիր Մանուել Օլասկոագի կյանքին, ինչպես նաև քաղաքի պատմությանը նվիրված ցուցանմուշներ։ Բացի այդ՝ թանգարանում կան հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրեր, որոնք պատմում են տեղի հնդկացիական ցեղերի մշակույթի մասին[12]։ Թանգարանը կազմված է 3 սրահից. առաջինում ցուցադրվում են պատմական նկարներ ու հագուստներ, 2-րդում գտնվում է արգենտինական պատեգոնյայի 1-ին տպագրական արտադրամասը, որտեղ սկսել է գավառի առաջին թերթի La Estrella de Chos Malal տպագրությունը, 3-րդ սրահում ցուցադրված են հնդկացիների կենցաղային իրեր, ինչպիսիք են կացինները, կաթսաները և նետերը[13]։

 
Չոս-Մալալի ամրոցի աշտարակը

4-րդ դիվիզիայի բլրի վրա տեղակայված է Չոս-Մալալի ամրոցի աշտարակը, որը կառուցվել է 1891 թվականին՝ ի հիշատակ «անապատի նվաճման» ժամանակ բանակի վարած պատերազմական գործողությունների։ 1944 թվականից 4-րդ դիվիզիայի նավահանգիստը ու նրա շինությունները ազգային պատմական հուշարձաններ են[14]։

Քաղաքի կենտրոնում գտնվում է Մարիա Աուկսիլիադորաի մատուռը։ Նրա շինարարությունը սկսվել է Չոս-Մալալի՝ Նեուկեն գավառի մայրաքաղաք դառնալուց քիչ հետո։ Այն կառուցված է փայտից, որը բերվել է Էպուլաուկենից[15]։ 1887 թվականի դեկտեմբերի 7-ին մատուռը հրդեհվել է։ 1902 թվականի հուլիսի 9-ին այրվել են նաև նոր կառուցված խորանն ու Մարիամ Աստվածածնի արձաննը[16]։

Դեինտիսինկո-դե-Մայո և Պադրե-Գարդին փողոցներում տեղակայված է Նեուկենի պատմական շենքը, որը կառուցվել է 1880-ական թվականներին։ 1887-1904 թվականներին այդտեղ տեղակայված է Նեուկենի տարածքի նախկին կառավարության պալատը[15]։ Ներկայումս այնտեղ գործում է Խոսե Մանուել Օլասկոագի գրադարանը, մունիցիպալ պատմական արխիվը և Նեուկենի հյուսիսային շրջանի զբոսաշրջության կենտրոնը[17]։

Նեուկեն, Նաուևե և Կուռի-Լեուվու գետերը հարմար են ձկնորսության համար։ Տարեցտարի աճում է այն ձկնորսների թիվը, որոնք գալիս են այստեղ, ուր տեղակայված են Նեուկեեն գետի ակունքն ու Ֆեա, Նեգրա ու Վարվակա-Կամպոս լճակները[18]։

Քաղաքում ամեն տարի անկացվում են այծի տոնը, բրդի տոնը և Սուրբ Սեբաստիանի տոնը[8]։

Տնտեսություն

խմբագրել

Չոս-Մալալը մեծ նշանակություն ունեցող քաղաք է գավառի հյուսիսում[19]։ Քաղաքում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ. բուծում են այծեր, աճեցնում են միրգ ու բանջարեղեն։ Քաղաքում աշխատում է պղնձի արտադրամաս[8]։ Քաղաքից ոչ հեռու կան աղի հանքեր[20]։

Քաղաքի բնակիչներն աշխատում են նաև հասարակական սեկտորում[5]։ Քաղաքում բացվել են La Nación Argentina[21] և Banco de la Provincia del Neuquén[22] բանկերի մասնաճյուղեր։

Տրանսպորտ

խմբագրել

20-րդ դարի սկզբին Նեուկեն գավառի մայրաքաղաքի հետ փոստային փոխադրումներն իրականացվում էին հիմնականում ձիերի միջոցով։ Այդ ժամանակ ճանապարհներն ծածկված էին քարով, իսկ ճանապարհների կառուցումը ուշացավ 20 տարով։ Սկզբում կառուցվել են Նեուկենից Սապալա ձգվող ճանապարհները, ապա Սապալայից Լաս Լահաս, իսկ վերջում նաև Լաս Լահասից Չոս Մալալ ձգվող ճանապարհները։

Քաղաքը տեղակայված է № 40 ազգային ավտոմայրուղու վրա, որը քաղաքը կապում է Սապալի ու գավառի հարավային քաղաքներ Խունին դե լոս Անդեսի ու Սան Մադրտին դե լոս Անդեսի հետ հարավում և Մենդոս գավառի հետ հյուսիսաում[23]։ Գավառային № 41 մայրուղին Չոս-Մալալը կապում է Լոս-Մենուկոսոմի և Տրիկաո-Մալալի հետ։ Գավառային № 43 մայրուղին քաղաքը միացնում է Անդակոլոյի և դեպարտամենտի մայրաքաաղաք Մինասի հետ[24]։ Քաղաքից 110 կմ դեպի արևմուտք գտնվում է Չիլիի հետ սահմանը։ Անցակետն աշխատում է ձմռանը և միակ անցակետն է Նեուկեն գավառի հյուսիսում[25]։

Քաղաքին մոտիկ տեղակայված է Օսկար Ռեգերի օդանավակայանը[26][27]։

Հայտնի բնակիչներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2022 Argentina census
  2. 2,0 2,1 «Чос-Малаль». Argentour.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 4 февраля 2010-ին.
  3. «Чос-Малаль». PatagoniaArgentina.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 4 февраля 2010-ին.
  4. «Провинция Неукен: климат и метеоралогия». Аргентинский Секретариат. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  5. 5,0 5,1 «Анализ санитарной ситуации в регионе» (PDF). Муниципалитет Чос-Малаля. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «История провинции Неукен». ViajoPorArgentina.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 4 февраля 2010-ին.
  7. «Чос-Малаль - Общая информация». RotasTurísticas.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 4 февраля 2010-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Муниципалитеты: Чос-Малаль». Официальный сайт провинции Неукен. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 4 февраля 2010-ին.
  9. 9,0 9,1 «Programa de servivios agricolas provinciales» (PDF). Аргентинское Министерство сельского хозяйства, животноводства и рыбного хозяйства. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  10. Газета Rio Negro (2013 թ․ մարտի 3). «Los datos de cada ciudad que muestra el censo» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  11. «Chos Malal festejó con cuecas, desfile y mucho frío». Газета Río Negro. 2011 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  12. «Провинциальный музей Хосе Оласкоага Чос-Малаля». Туристический сайт провинции Неукен. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 4 февраля 2010-ին.
  13. «Исторический Музей Хосе Оласкоага». ChosMalal.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 4 февраля 2010-ին.
  14. «форт 4-й дивизии». ChosMalal.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 4 февраля 2010-ին.
  15. 15,0 15,1 «Патагония: территория долин и вулканов». ArgentinaViajera. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  16. «Часовня Мария Ауксилиадора». ChosMalal.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 16 февраля 2010-ին.
  17. «Исторический Дом Неукена». ChosMalal.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 16 февраля 2010-ին.
  18. «Рыболовства растет в Чос-Малале». Chos Malal Digital. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 16 февраля 2010-ին.
  19. «Чос-Малаль, Неукен, Аргентина». Argentina Turismo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 16 февраля 2010-ին.
  20. «Соляная шахта». Газета Los Andes. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011-16-02-ին.
  21. «Филиал Banco Nación Чос-Малаль». ZonaBancos.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 16 февраля 2010-ին.
  22. «Филиал Banco Provincia del Neuquén Чос-Малаль». ZonaBancos.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 16 февраля 2010-ին.
  23. «Сапала — географическое расположение». Муниципалитет Сапалы. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 16 февраля 2010-ին.
  24. «Провинциальные магистрали» (PDF). Дорожное управление провинции Неукен. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 16 февраля 2010-ին.
  25. «Граничные перевали - перевал Пичачен». Провинициальное Министесртво по территориальному развитию. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  26. «Chos Malal, Oscar Reguera (HOS)». The Air DB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 23 февраля 2010-ին.
  27. «Chos Malal, Oscar Reguera, Argentina HOS SAHC аэродром». AirFleets.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 23 февраля 2010-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոս Մալալ» հոդվածին։