Չնքուշ, գյուղ, գյուղաքաղաք, ավան, քաղաք Արևմտյան Հայաստանում, Չնքուշի գավառակում[1]։ Գտնվում էր Եփրատ գետի ձախ ափին` ապառաժոտ լեռան լանջին։

Քաղաք
Չնքուշ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակՉնքուշի գավառակ
Այլ անվանումներՇենքուշ, Շնքուշ, Շունգուշ, Շունղուշ, Չանկուշ, Չենկոշ, Չնգուշ, Չնքուզ, Չունքուշ, Ցնքուշ, Ցնքուս
ԲԾՄ1049 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն14 000 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ21870
Չնքուշ (Աշխարհ)##
Չնքուշ (Աշխարհ)

Հանդիսանում էր Չնքուշի գավառակի կենտրոնը։

Պատմություն

խմբագրել

Տեղի հայությունը համառ դիմադրություն են ցույց տվել 1895 և 1915 թվականների կոտորածի ժամանակ։ Հայերը դիմադրում էին լեռներում և կարողացան փրկվել վերահաս մահից։ Իսկ քաղաքում մնացած 5700 հայերը քշվեցին Տիտան կոչվող կիրճը և իրենց մահը գտան անդունդում։

Հայրենադարձ չնքուշցիների մի մասը բնակվում են Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում, որի փողոցներից մեկն էլ ստացել է Չնքուշ անունը[2]։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ մոտ 14 000 հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն էր։ Արհեստավորական ապրանքի մի մասը վաճառվում էր Դիարբեքիրում, Խարբերդում և Մալաթիայում։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Հնագույն ժամանակներից ի վեր շահագործվել են տեղի երկաթահանքերը։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Չնքուշն ուներ Ս. Կարապետ, Ս. Պողոս և Ավետարանական եկեղեցիներ։

Գյուղի մոտ էր գտնվում Սիրահայաց Սուրբ Աստվածածին վանքը։

Կրթություն

խմբագրել

3 եկեղեցիներին կից գործում էին դպրոցներ։ Բացի այդ կար ընդհանուր երկսեռ վարժարան։

Անվանի մարդիկ

խմբագրել

Չքնուշում են ծնվել.[3]

  • Պավլոս Բորոյան (1905 -?) - դերասան
  • Գ. Գևորգյան (1894 - 1972) - խմբագիր
  • Լ. Դատեմյան (1894 - 1926) - խմբագիր

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դիարբեքիրի նահանգի Չնքուշի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «ՉՆՔՈՒՇ». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2011-02-15. Վերցված է 2025-02-02-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 262

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել