Չհոնջու

քաղաք Հարավային Կորեայում


Չհոնջու (կոր. 청주시, 淸州市,Չհոնջու-սի), Չհունչհոն-Պուկտոյի ենթակայության տակ գտնվող քաղաք, Հարավային Կորեայում։ Քաղաքը համարվում է այդ նահանգ մայրաքաղաքը։

Չհոնջու
청주시,淸州市
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մասն էՀյուսիսային Չունգչոնգ-ի ենթակայություն
Կարգավիճակcity of South Korea?, մեծ քաղաք և half million city?
Մտնում էՀյուսիսային Չունգչոնգ
ԲԾՄ39 ± 0 մետր
Յոն Յունսոկ
Հիմնական լեզուկորեերեն
Բնակչություն (2008)638 663 մարդ
Խտություն4165 մարդ/կմ²
Տարածք153,31 կմ²
Հիմնադրված է1949 թվական թ.
Հեռախոսային կոդ+82- 43-2XX
Փոստային ինդեքսներ28200~27999
cheongju.go.kr

Պատմություն

խմբագրել

Կորեական երեք պետությունների դարաշրջանում ժամանակակից Չհոնջուի տարածքը մտել է Պեկչե պետության կազմի մեջ։ Այդ ժամանակ այդտեղ է գտնվել Սանդան (Սանդան-հյոն) տարածաշրջանը։ Նահանգի կառավարությունը 1908 թվականին տեղափոխվել է քաղաք։ Այն բանից հետո, երբ Սիլլա պետությունը Կորեական թերակղզին մտցրել է իր իշխանության ներքո՝ 757 թվականին, իրականացվել է վարչական վերափոխություն, որից հետո այդ հողերի վրա կազմավորվել է Սովոնհյոն տարածաշրջանը։ 940 թվականին Գորյո դինաստիայի ժամանակաշրջանում կազմավորվել է Չհոնջու (Չհոնջումոկ) տարածաշրջանը։ Ավելի ուշ Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում՝ 1895 թվականին,, Չհոնջուն ստացել է շրջանի (գուն կամ կուն) կարգավիճակ։ 1905 թվականից, երբ Չհոնջուով անց է կացվեկ երկաթուղի, սկսվել է շրջանի արագ զարգացումը։ 1908 թվականին այստեղ է տեղափոխվել նահանգի կառավարությունը։ 1949 թվականին Չհոնջուն ստացել է քաղաքի (սի) կարգավիճակ[1]։

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը տեղակայված է Սեուլից 128 կմ դեպի հարավ-արևելք։ Սահմանակցում է Չհոնանի, Կվեսանի և Փոնինի հետ։ Քաղաքի տարածքի ամենաբարձր լեռը Ուամսանն է։ Տարածքով է անցնում Մուսիմչհոն գետը։ Քաղաքի կլիման ունի ցամաքային կլիմային բնորոշ գծեր, քան Կորեայի մնացած մասերի կլիմաները։ Միջին տարեկան ջերմաստիճանը 11,6 ℃ է, ինչը 0,6 ℃ բարձր է երկրի միջին ջերմաստիճանից։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 1200մմ, տեղումների մեծ մասը տեղում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակում՝ անձրևային եղանակներին[2]։

Վարչական բաժանում

խմբագրել

Չհոնջուն վարչականորեն բաժանված է 4 գուերի (կուերի).[3]

  • Սանդան-գու (상당구)
  • Հինդոկ-կու (흥덕구)
  • Չհոնվոն-գու (청원구)
  • Սովոն-գու (서원구)

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքում կա 414 ձեռնարկություն։ Չհոնջու միջազգային օդանավակայանն ապահովում է ներքին և միջազգային թռիչքներ։ Օդանավակայանի ընդհանուր ուղևորաշրջանառությունը տարեկան կազմում է ավելի քան 2 միլիոն մարդ։ 1980-ական թվականներին կառուցվել է Չհոնջու արդյունաբերական համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմում էր ավելի քան 4 միլիոն մ²։ Համալիրի հիմնական արդյունաբերություններն են սննդի, տեքստիլ, քիմիական և կիսահաղորդչային արդյունաբերությունները։ Ընդհանուր առմամբ համալիրում աշխատում է շուրջ 30 հազար մարդ[4]։

Տուրիզմ և տեսարժան վայրեր

խմբագրել
 
  • Հիդոկսա, հին բուդդայական եկեղեցի, որում գտնվում է հին տպագրության թանգարանը, քանի որ այս վայրերում ստեղծվել է աշխարհում առաջին տպագիր գրքերից մեկը՝ Չիկչին։
  • «Սանդան Սանսոն» զինվորական ամրությունը, երկրի պատմական վայրերից 212-րդը՝ ըստ համարի։
  • Չհոնյոլսա սրբավայր, այստեղ գտնվում է Սոն Սանհյոլի՝ Իմջիական պատերազմի հերոսի հուշահամալիրը։

2010 թվականի հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող թեկվոնդոյի աշխարհի XV և IX ITF առաջնությունները անց են կացվել Չհոնջու քաղաքում։ Այս իրադարձությանը նախորդել է Կորեայի դասական թաեկվոնդոյի բաց միջազգային XI փառատոնը, որը շարունակվել է 2010 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը։

Քաղաք-եղբայրներ

խմբագրել

Չհոնջուն ունի քույր քաղաքներ[5].

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. История Чхонджу. (англ.). Архивировано 23 июня 2006 года.
  2. «География Чхонджу» (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  3. «Административное деление Чхонджу» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  4. «Экономика Чхонджу» (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  5. «Информация с официального сайта города» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել