Չիրիակո Դե Միտա (իտալ.՝ Ciriaco Luigi De Mita, փետրվարի 2, 1928(1928-02-02)[1][2], Նուսկո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա - մայիսի 26, 2022(2022-05-26)[3], Ավելինո, Կամպանիա, Իտալիա[3])[4], իտալացի քաղաքական գործիչ, 1988-1989 թվականներին Իտալիայի 70-րդ վարչապետ[5]։

Չիրիակո Դե Միտա
իտալ.՝ Ciriaco Luigi de Mita
Դրոշ
Դրոշ
Իտալիայի 70-րդ վարչապետ
1988 թվականի ապրիլի 13 - 1989 թվականի հուլիսի 22
Նախորդող Ջովաննի Գորիա
Հաջորդող Ջուլիո Անդրեոտի
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր փետրվարի 2, 1928(1928-02-02)[1][2]
Ծննդավայր Նուսկո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա
Վախճանի օր մայիսի 26, 2022(2022-05-26)[3] (94 տարեկան)
Վախճանի վայր Ավելինո, Կամպանիա, Իտալիա[3]
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Luigi Ciriaco De Mita
 
Պարգևներ
Պիոս IX‎-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Կենսագրություն խմբագրել

Չիրիակո Դե Միտան ծնվել է 1928 թվականի փետրվարի 2-ին Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում Ավելինո գավառի Նուսկո կոմունայում։ Ավարտել է Միլանի կաթոլիկ համալսարանը։

Դեռ երիտասարդ հասակում զբաղվել է քաղաքականությամբ՝ անդամակցելով Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցությանը, որտեղ մոտ էր ձախ թևին։ 1956 թվականին դարձել է կուսակցության խորհրդի անդամ, 1969-1973 և 1979-1982 թվականներին՝ Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության քարտուղարի տեղակալ։

1963 թվականի մայիսի 9-ից մտել է Իտալիայի պատգամավորների պալատի կազմում (որտեղ աշխատել է մինչև 2008 թվականի ապրիլի 28-ը), 1968-69 թվականներին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ, 1973-1974 թվականներին՝ արդյունաբերության, առևտրի և արհեստների նախարար, 1974-1976 թվականներին՝ արտաքին առևտրի նախարար, 1976-1979 թվականներին ՝ առանց պորտֆելի նախարար (Հարավի գործերով)։

1982 թվականին դե Միտան դարձել է Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության նախագահ, իսկ 1986 թվականին ձայների 60% աջակցությամբ վերընտրվել այդ պաշտոնում։ 1987 թվականին Քրիստոնյա դեմոկրատները հաղթել են այդ տարվա խորհրդարանական ընտրություններում։

1988 թվականի ապրիլի 13-ից մինչև 1989 թվականի հուլիսի 22-ը դե Միտան զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (ՔԴԿ, սոցիալիստական, հանրապետական, սոցիալ-դեմոկրատական և լիբերալ կուսակցությունների կոալիցիայի կազմում)։ Նրա վարչապետական գործունեության սկզբում Ռոբերտո Ռուֆիլին՝ դե Միտայի խորհրդականը, սպանվել է Ֆորլի քաղաքում «Կարմիր բրիգադներ» հանցավոր խմբավորման անդամների կողմից։ Վարչապետի պաշտոնում նրա աշխատանքն ավարտվել է մեկ տարի անց, որից հետո դե Միտան ավարտել է իր գործունեությունը կառավարությունում։

1996 թվականին վերադարձել է խորհրդարան, որից հետո ևս երկու անգամ՝ 2001 և 2006 թվականներին վերընտրվել է։ 1994 թվականին անդամակցել է իտալական ժողովրդական կուսակցությանը, որը լքել է 2002 թվականին՝ միանալով «Մարգարիտկա։ Դեմոկրատիան ազատություն է» կենտրոնամետ կուսակցությունը, որտեղ մնացել է 5 տարի։ Կենտրոնամետներից հետո միացել է Իտալիայի դեմոկրատական կուսակցությանը։

2009 թվականի հունիսին դե Միտան տեղ է ստացել Եվրոպական խորհրդարանում՝ 81 տարեկանում դառնալով այդ ընտրություններում հաղթած ամենատարեց թեկնածուն[6]։

2014 թվականից հանդիսացանում է հայրենի Նուսկոյի քաղաքապետ[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.repubblica.it/politica/2022/05/26/news/morto_ciriaco_de_mita-351264191/
  4. Moliterno, Gino (2002 թ․ սեպտեմբերի 11). «Encyclopedia of Contemporary Italian Culture». Routledge. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին – via Google Books.
  5. Lentz, Harris M. (2014). Heads of States and Governments Since 1945. Routledge. էջեր 446–447. ISBN 9781134264902. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «Many new faces at the new EP»(չաշխատող հղում), di.ve.com, 30 June 2009.
  7. Tutto al piano di sotto - Irpiniagate - goffredolocatelli.it
  8. Vespa, Bruno (2009 թ․ օգոստոսի 29). «L'amore e il potere. Da Rachele a Veronica, un secolo di storia italiana». Edizioni Mondadori. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին – via Google Books.