Չինոնյե Չուկվու (անգլ.՝ Chinonye Chukwu. /ˈnjə ˈk/;[1], 1980, Պորտ Հարկորտ, Նիգերիա[2]), նիգերիա-ամերիկյան կինոռեժիսոր, ով լայն ճանաչման է արժանացել հատկապես իր նկարահանած «Գթասրտություն» (Clemency) դրամատիկական ֆիլմի շնորհիվ։ Նա առաջին սևամորթ կինն է, որ արժանացել է ամերիկյան Յուտա նահանգում Սանդենս ինստիտուտի կողմից կազմակերպվող կինոփառատոնի ժյուրի մեծ մրցանակին (U.S. Dramatic Grand Jury Prize at Sundance Film Festival)[2][3]:

Չինոնյե Չուկվու
անգլ.՝ Chinonye Chukwu
Ծնվել է1980
ԾննդավայրՊորտ Հարկորտ, Նիգերիա
ԿրթությունԴեՊաու համալսարան
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 2703824

Կենսագրություն խմբագրել

Չինոնյե Չուկվուն ծնվել է 1980 թվականին Նիգերիայի հարավում գտնվող Պորտ Հարկորտ քաղաքում[4][5][6] als jüngstes von vier Kindern geboren.[5]: Մեկ տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափեխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Անգլերենի բակալավրի աստիճան է ստացել Ինդիանա նահանգի Գրինքասլ քաղաքում գործող DePauw համալսարանում, որտեղ անդամակցել է ուսանողական Zeta Phi Beta ընկերակցությանը[7]։ Այդ համալսարանի վերջին կուրսում ուսանելու ընթացքում նկարահանել է «Չորս կին. լինել սևամորթ և կին» վավերագրական կինոնկարը։ Իշխանուհի Գրեյսի հիմնադրամի դրամաշնորհների է արժանացել երկու անգամ (դրանցից առաջինը՝ 25 հազար ամերիկյան դոլարի չափով)[6][8]։ Հետագայում ուսունառությունը շարունակել է Թեմփլ համալսարանի կինոդպրոցում[2]։

Հատընտիր ֆիլմագրություն խմբագրել

  • 2009: Igbo Kwenu! (կարճամետրաժ)
  • 2010: The Dance Lesson (կարճամետրաժ)
  • 2012: alaskaLand
  • 2012: Bottom (կարճամետրաժ)
  • 2013: A Long Walk (կարճամետրաժ)
  • 2019: Clemency

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Chinonye Chukwu - Finding One's Self and Alaskaland». Reelblack. 2013 թ․ ապրիլի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Okeowo, Alexis. «With Clemency, Chinonye Chukwu Has Made the Most Devastating Movie of the Year». Vogue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  3. Appler, Michael (2019 թ․ դեկտեմբերի 12). «Chinonye Chukwu on Golden Globes Shutout of Female Directors». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  4. Chinonye Chukwu. In: blackwomendirectors.co. Abgerufen am 29. Dezember 2019.
  5. 5,0 5,1 Alexis Okeowo: With Clemency, Chinonye Chukwu Has Made the Most Devastating Movie of the Year. In: Vogue, 12. Dezember 2019.
  6. 6,0 6,1 Chinonye Chukwu: Filmmaker. In: filmdayton.com. Abgerufen am 29. Dezember 2019.
  7. «Zeta Phi Beta Filmmaker Chinonye Chukwu Just Became The First Black Woman to Win Sundance Film Festival's Biggest Prize». Watch The Yard (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  8. Filmmaker Chinonye Chukwu '07 to Debut Clemency at Sundance Festival. Արխիվացված 2021-11-17 Wayback Machine In: depauw.edu, 1. Dezember 2018.

Արտաքին հղումներ խմբագրել