Չինաստանի ազգային թանգարան

Չինաստանի ազգային թանգարան (չին.՝ 中國國家博物館), թանգարան, երկրի խոշորագույն թանգարանը (70.000 մ.քառ) և ամենաշատ այցելվող թանգարանն աշխարհում[4]։ Տեղակայված է Պեկինի Տյանանմեն հրապարակից դեպի արևելք։ Գտնվում է ՉԺՀ մշակույթի նախարարության գերատեսչության ներքո, նպատակ ունի պահպանել և հանրամատչելի դարձնել չինական արվեստն ու պատմությունը։

Չինաստանի ազգային թանգարան
Տեսակհրապարակ, ազգային թանգարան, տեսարժան վայր և vice-ministerial level institution?
Երկիր Չինաստան
ՏեղագրությունDonghuamen Subdistrict?
ՎայրՊեկին
Պատկանում էՉինաստանի մշակույթի նախարարություն և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարություն
Հասցե东长安街16号
Հիմնադրվել է2003
Այցելուներ7 500 000 ± 100 000 մարդ (2013)[1], 8 610 092 մարդ (2018)[2] և 7 390 000 մարդ (2019)[3]
ՏնօրենWu Weishan?
Կայքchnmuseum.cn և en.chnmuseum.cn(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Թանգարանի շենք
 
Նեֆրիտե արքայազն (Խանի դինաստիա)

Թանգարանն իր մեջ ներառում է երկու այլ թանգարաններ, որոնք արդեն շինության տարածքում էին մինչև 2003 թվականի միացումը։ Դրանք էին Չինական հեղափոխութան թանգարանը՝ շինության հյուսիսային թևում, և հարավային թևում՝ Չինական պատմության ազգային թանգարանը։ Երկուսն էլ սկսել են գործել 1959 թվականից, երբ ՉԺՀ կազմավորման տասնամյակի առթիվ այս թանգարանների համար ստեղծվեցին առանձին շինություններ[5]։ Այն ունի 313 մետր երկարություն, 149 մետր լայնություն և 40 մետր բարձրություն (4 հարկ)[6]։ Շենքի ճակատը զարդարված է 11 սյուներով։

Հավաքածուներ խմբագրել

Թանգարանում պահվում են ավելի քան 620.000 արժեքավոր ցուցանմուշներ, որոնք ընդգրկում են պետության ավելի քան 5000 տարվա պատմության[7]։ Առանձին ցուցանմուշներ առնչություն ունեն նախապատմական ժամանակաշրջանի հետ, օրինակ՝ 1.7 միլիոն տարվա հնություն ունեցող յունմոուսյան մարդը։

Ամենաարժեքավոր ցուցանմուշների շարքից արժե առանձնացնել հետևյալ նմուշները. զոհաբերության եռոտանի Դին՝ 3000 տարվա հնությամբ (Շանի դինաստիա) և 833 կգ քաշով, որը համարվում է անտիկ ժամանակաշրջանի խորորագույն բրոնզե նմուշն աշխարհում, գինու համար նախատեսված խորանարդաձև բրոնզե անոթ՝ զարդարված 4 ոչխարի գլուխների նկարներով (Շանի դինաստիա), ոսկեզօծ բրոնզե պիտակ՝ վագրի մարմի ձևով, (Ցինի դինաստիա), թաղման ծիսակարգերի նեֆրիտե կոստյում՝ ոսկյա ժապավենաթելով ((2000 տարեկան) Խանի դինաստիա) և մեծաքանակ հավաքածու եռագույն սան-ցայի (Թանի դինաստիա) և կերամիկական արտադրանքներ (Սունի դինաստիա)[8]։

Այլ կիրառում խմբագրել

Պեկինի կենտրոնական մասում գտնվելու պատճառով թանգարանի ճակատային մասը հաճախ օգտագործվում է ժամանակացույց տեղադրելու համար՝ թվարկելով ազգային կարևորություն ունեցող այս կամ այն միջոցառման սկիզբը։ Առաջին այսպիսի կիրառումը կապված էր 1997 թվականի Հոկոնգի գերիշխանության մասին։ Երկրորդը՝ Մակաոյի գերիշխանության մասին 1999 թ։ Իսկ երրորդ անգամ տեղադրված էր հետհաշվարկ՝ 2008 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկի սկիզբը։ Այսպիսի վերջին կիրառումը կապված էր Expo 2010 միջազգային ցուցահանդեսի անցկացման հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20140606220440/http://www.teaconnect.org/pdf/TEAAECOM2013.pdf
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  4. Չինական թանգարաններ(չաշխատող հղում)
  5. Չինաստան։ Պեկին։ Հիշարժան վայրեր, հիմնական թանգարաններ(չաշխատող հղում)
  6. «Չինաստանի պատմության ազգային թանգարան». www.china.org.cn. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  7. Highbeams Research
  8. «Չինաստանի ազգային թանգարան». China Culture. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինաստանի ազգային թանգարան» հոդվածին։