Չինական վարդ

բույսերի տեսակ
Չինական վարդ
Չինական վարդ
Չինական վարդ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Փիփերթայիններ (Malvoideae)
Տրիբա Hibisceae
Ցեղ Բաղրջուկ (Hibiscus)
Տեսակ Չինական վարդ (H. rosa-sinensis)
Միջազգային անվանում
Hibiscus rosa-sinensis

Չինական վարդ կամ հիբիսկուս չինական (լատին․՝ Hibiscus rosa-sinensis), պատկանում է տուղտազգիների ընտանիքին, ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր։ Ցեղն ընդգրկում է մոտ 150 տեսակ։

Մշտադալար թուփ է մինչև 3 մ բարձրությամբ, հարթ փայլուն մուգ կանաչ տերևներով, ծաղիկների տրամագիծը կազմում է 16 սմ[1]։

Չինական վարդի հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 

Մինչև 4 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Ծաղիկները խոշոր են, միայնակ, վառ կարմիր, նարնջագույն կամ դեղին, թույլ բուրավետ։ Ծաղկաթերթերը հինգն են, ձագարաձև, միաձուլված, բազմաթիվ ոսկեգույն առէջները կազմում են սնամեջ գլան, որն ավելի երկար է, քան ծաղկի տրամագիծը՝ 10-16 սմ։

Սենյակային բույսերի բարձրությունը կարող է հասնել 11,5 մ։ Բույսի գեղեցիկ ծաղիկների կյանքի տևողությունն ընդամենը 36 ժամ է։ Դրանց գրեթե անմիջապես փոխարինում են նորերը։

 
Չինական վարդ

Պատմություն խմբագրել

Մալազիայում համարում են, որ սերտաճած ծաղկաթերթերը խորհրդանշում են իսլամի հինգ պատվիրանները, համարվում է ազգային ծաղիկ, որը խորհրդանշում է երկիրը, նկարազարդված է մետաղադրամի[2] վրա, հնդիկները հյուսում են ծաղիկը հարսանեկան պսակի մեջ։ Բույսի տարածվածության մասին են վկայում բազմաթիվ այլ անվանումները՝ «փարավոնների ըմպելիք», «Սուդանի վարդ», «Վենետիկի տուղտ», «Կարմիր ավելուկ»։

Քիմիական կազմ խմբագրել

 
Չինական վարդ

Պարունակում են սպիտակուցներ, պեկտին, կիտրոնաթթու և խնձորաթթու, վիտամիններ, մեծ քանակությամբ հականեխիչ նյութեր, բուսական ներկանյութեր, հակաօքսիդանտներ, ռուտին, այլ ֆլավոնոիդներ։ Տերևը նույնպես հարուստ է օգտակար նյութերով. պատրաստում են աղցաններ։

Կիրառություն խմբագրել

Չինական վարդի ծաղկաթերթերից են պատրաստում Եգիպտոսում կարկադե թեյը։ Ըստ «ֆենշույ» ուսմունքի՝ չինական վարդը լցնում է բնակարանը դրական էներգիայով, պաշտպանում է ընտանիքն անախորժություններից, ամրացնում է ամուսնական կապերը։ Այն խթանում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, տրամադրում ստեղծագործ աշխատանքի։ Հայտնի է, որ բույսերը հաղորդակցվում են միմյանց հետ որոշակի հաճախականություն և երկարություն ունեցող էլեկտրական ալիքների և ֆիտոնցիդների միջոցով։

Սերմերն օգտագործում են հրուշակեղենի վրա ցանելու համար, խառնում են սուրճին և ապուրներին։ Ունի լուծողական ներգործություն։

Բժշկության մեջ խմբագրել

Տերևը և ծաղիկները հնագույն ժամանակներից կիրառվել են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թութքի, դիզենտերիայի, մաշկի սուր բորբոքումների բուժման համար։ Թեյի կանոնավոր օգտագործումը պարգևում է հանգիստ քուն և բարի երազներ։ Տաք թեյը հանգստացնում է նյարդային համակարգը, մաքրում լյարդը և երիկամները։ Այն անփոխարինելի է ալերգիկ հիվանդություններ ունեցող անձանց համար՝ այն կարելի է խմեցնել նույնիսկ 1,5-2 տարեկան երեխաներին։

Պատկերասրահ խմբագրել

Ծաղկի տարբեր գույները օգտագործվում են որպես դեկորատիվ բույսերի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гибискус, китайская роза
  2. «Malaysia. Official Symbols. Bunga Raya». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական վարդ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական վարդ» հոդվածին։