Չինական այգի (Սինգապուր)

զբոսայգի Սինգապուրի Ջուրոնգ Իսթ շրջանում

Չինական այգի (մալայերեն՝ Taman Cina, անգլ.՝ Chinese Garden), զբոսայգի Սինգապուրի Ջուրոնգ Իսթ շրջանում։ Կառուցվել է 1975 թվականին JTC ընկերության կողմից, նախագիծը գրել է թայվանացի ճարտարապետ Յուն Չեն Յուն։ Այգին կառուցվել է չինական ոճով։ Գլխավոր բնութագիրը ճարտարապետական առանձնահատկությունների ինտեգրումն է բնական միջավայրի հետ։ Չինական այգին ձևավորվել է Հյուսիսային Չինական կայսերական ոճի ճարտարապետությանը և լանդշաֆտային դիզայնին համահունչ[2]։

Չինական այգի
ՏեսակՉինական այգի և քաղաքային զբոսայգի
Երկիր Սինգապուր[1]
ՎարչատարածքJurong East?
Հիմնվել է1975
Մակերես0,013 հեկտար
Չինական այգի (Սինգապուր)ը գտնվում է Սինգապուրում
Չինական այգի (Սինգապուր)

Այգին բաց է ամեն օր՝ առավոտյան 6-ից մինչև երեկոյան 11-ը։ Այգում գտնվող կամրջի միջոցով կարելի է անցնել Ճապոնական այգի։ Այդ երկու այգիները միասին հայտնի են «Ջուրոնգյան այգիներ» անվամբ։

Այգում անցկացվում են այնպիսի ավանդական տոներ, ինչպիսիք են Ամանորը և Լուսնի տոնը։

Այգու երկարությունը 650 մետր է, իսկ լայնությունը՝ 450 մետր։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
«Սպիտակ ծիածան» կամուրջը, որը միավորում է գլխավոր մուտքը այգու մնացած մասերի հետ։

Քարե առյուծներ խմբագրել

Այգու գլխավոր մուտքի մոտ այցելուներին դիմավորում են ավանդական չինական ոճով առյուծների մոխրագույն արձանները, որոնք պատրաստված են թայվանական մարմարից[3]։ Չինական մշակույթում առյուծը խորհրդանշում է իշխանություն և հավատարմություն[4]։

Կամուրջ խմբագրել

 
«Կրկնակի գեղեցկության կամուրջը», որը կապում է Չինական այգին Ճապոնական այգու հետ։

Կամուրջները կարևոր դեր են խաղում չինական այգու դիզայնի մեջ։ «Սպիտակ ծիածան» (չինարեն՝ 白虹橋, Bái hóngqiáo) կամարակապ կամրջի ոճը նմանեցված է Պեկինի ամառային պալատ կամրջի ոճին, սակայն բաղկացած է ոչ թե 17, այլ 13 կամարից։

1989 թվականին կառուցվել է «Կրկնակի գեղեցկության կամուրջը», որը կապում է Չինական այգին Ճապոնական այգու հետ։

Գլխավոր կամարակապ կառույց խմբագրել

Գլխավոր կամարակապ կառույցը ավանդական չինական կառույց է։ Այն լուսանկարվելու հայտնի վայր է։ Գլխավոր կամարակապ կառույցի ներսում կա երկու բակ՝ «Վաղ գարնան» և «Այգու»։ Այգում կա նաև լճակ, որը կոչվում է «Ձկան դրախտ»։

Քարե նավակ և թեյի տնակ խմբագրել

Չինական ճարտարապետության հայտնի ավանդական առանձնահատկությունը քարե նավակների կառուցումն է։ Նրա դիզայնը և ճարտարապետական գեղեցկությունը բարձր գնահատական են ստացել ամբողջ աշխարհում։

ՉինականYao-Yueh Fang այգու (քարե նավակը) ոճը նմանեցված է պեկինյան ոճին, սակայն նախագծի և օգտագործված նյութերի որոշ փոփոխությամբ։

Ming Hsiang Hsieh-ը (թեյի տնակը) մանրանկարչական կառույց է՝ պատրաստված Ամառային պալատի ոլորապտույտ պատկերասրահի ոճով։ Այս ոլորուն դիզայնը չինական ճարտարապետության բնորոշ և նրբագեղ հատկանիշն է։

 
Յոթհարկանի պագոդա, առջևում՝ ութ հերոսներից մի քանիսը

Պագոդա խմբագրել

 
Զույգ պագոդաներ

Հին ժամանակներում պագոդաները՝ ի սկզբանե պարզ աշտարակային կառույցները, որոնք գտնվում էին տաճարների կողքին, բուդդայականներն օգտագործում էին մարդկային մոխիրը պահելու համար (ուրնաներում)։ Վերջին ժամանակներում պագոդաները վերածվել են կառույցների, որոնք ունեն «ապշեցուցիչ ճարտարապետական գեղեցկություն»։

Ru Yun T'a-ն (յոթհարկանի պագոդան) գտնվում է Չինական այգու փոքր բլուրներից մեկի վրա։ Նրա տիպիկ դիզայնը նման է Նանկին քաղաքի Լինգու տաճարի պագոդայի ոճին։

Բոնսայ այգի խմբագրել

 
Բոնսայ այգի

Այգու այս հատվածը բացվել է 1992 թվականի հունիսին, ծախսվել է 3,8 միլիոն դոլար։ Այն համալրված է ավելի քան 2000 բոնսայ բույսերով՝ բերված Չինաստանից, Մալայզիայից, Թայվանից, Ճապոնիայից, Ֆիլիպիններից, Ինդոնեզիայից և Թայլանդից։

Այստեղ նաև իրկանանում են այդ արվեստի դասընթացներ։

Առատության այգի խմբագրել

Չինական այգիների ընտանիքի նորագույն համալրումը Առատության այգին է։ Նախնական անվանումը «Կենդանակերպի» կամ «Նառան» այգի է, որը բխում է այգու կառուցման համար օգտագործված տարրերից։

Բաղկացած է նռնենիներից, չինական կենդանակերպի 12 կենդանիների քանդակներից, արեգակնային ժամացույցից, քարե կամուրջներից և մշականյութերից։

Այգում տնկվել են Շանթունգից բերված ավելի քան 100-ամյա նռնենիներ։ Գտնվում են 12 քանդակների շրջակայքում։

Կրիաների թանգարան խմբագրել

Թանգարանում պահվում է 60 տեսակ 200 կրիա։

Արևելյան մուտք խմբագրել

Մուտքը կառուցվել է մետրոյի «Չինական այգի» կայարանի հետ համատեղ, որպեսզի այգու այցելուներին հեշտ հասանելի լինի մետրոն։ Այգու մոտակայքում կա Կարմիր կամուրջ, որը տանում է դեպի ներս։ Չորս քարե առյուծ ողջունում է այցելուներին՝ «պաշտպանելով» մուտքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Toh, Yong Chuan (2014 թ․ մայիսի 5). «Makeover for Jurong gardens». The Straits Times (Singapore). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «Chinese Garden» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Китайский и Японский Сады в Сингапуре | Life4Trip.ru». Life4Trip.ru (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել