Չիկ (Խաչիկ) Արամի Տամատյան (օգոստոսի 6, 1919(1919-08-06)[1], Կոնստանցա, Ռումինիա - հուլիսի 30, 1985(1985-07-30), Բուխարեստ, Ռումինիա), ռումինահայ նկարիչ։

Չիկ Տամատյան
Ի ծնեԽաչիկ Արամի Տամատյան
Ծնվել էօգոստոսի 6, 1919
ԾննդավայրԿոնստանցա
Վախճանվել էհուլիսի 30, 1985
Մահվան վայրԲուխարեստ
Ազգությունռումինահայ
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1931 - 1937), Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում (1937 - 1941)։ Ապրել և ստեղծագործել է Բախարեստում։ Ծաղրանկարների, շարժերի, գրաֆիկական դիմանկարների ու բնանկարների, գրքերի նկարազարդումների հեղինակ է։ 1947 թվականից աշխատակցել է Ռումինիայի գրեթե բոլոր հիմնական, ինչպես և «Նոր կյանք», «Սևան» հայկ. ու շուրջ 20 արտասահմանյան երկրների պարբերականների։ Տամատյանի գործերը տպագրվել են նաև սովետական պարբերականներում («Պրավդա», «Իգվեստիա», «Լիտերատուրնայա գազետա», «Օգոնյոկ», «Կրոկոդիլ», «Սովետական արվեստ», «Ոզնի», «Սովետական գրականություն» և այլն)։ 1975 - 1981 թվականներին ստեղծել է Բոտոշանի, Բուխարեստի, Կոնստանցայի և այլ քաղաքների պատմա-ճաբտարապետական հուշարձաններին նվիրված գծանկարների շարքեր, որոնք ցուցադրել է բազմաթիվ պատկերահանդեսներում (Երևանում՝ 1978 թվականին), հրատարակել առանձին գրքով («Բուկերեշչի», 1978)։ Լույս են տեսել Տամատյանի «Հակաիմպերիալիստական ծաղրանկարներ» (1960), «Բազմալեզու կատակերգություն» (1976, նաև ԳԴՀ-ում, գերմաներեն, 1976) ծաղրանկարների ալբոմները։ Նկարազարդել է գրքեր (դրանց թվում՝ Հայպետհրատի հանձնարարությամբ՝ Հակոբ Պարոնյանի հատընտիրը, 1965, ռուս., Արա Բեքարյանի հետ)։ Կատարել է ներկայացումների ձևավորումներ։ Ունեցել է 24 անհատական ցուցահանդես (այդ թվում՝ Փարիզում, 1958, Սվերդլովսկում, 1959, Երևանում, 1959, 1961, 1978, Օսակայում, 1966)[2]։

Պարգևներ խմբագրել

Արժանացել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության պետական (1950, 1952) և միջազգային մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.degruyter.com/view/AKL/_10179294
  2. «AV Production - Չիկ Տամատյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։