Չիկագոյի Առևտրի պալատի շենք
Չիկագոյի Առևտրի պալատի շենք (անգլ.՝ Chicago Board of Trade Building), երկնաքեր Չիկագոյում` ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում։ 1930 թվականից մինչև 1965 թվականը հանդիսանում էր Չիկագոյի ամենաբարձր շենքը։ 1978 թվականի հունիսի 16-ին շենքը ներառվել է ԱՄՆ պատմական վայրերի գրանցամատյանում[4]։ Շինությունն ի սկզբանե կառուցվել է միայն Չիկագոյի առևտրի պալատի համար, որը 2007 թվականին միավորվել է Չիկագոյի ապրանքային բորսաի հետ։
![]() | |
Տեսակ | Բազմահարկ շենքեր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Չիկագո և Իլինոյս |
Հասցե | 141 W. Jackson Boulevard |
Ճարտարապետական ոճ | Art Deco architecture? |
Բարձրություն | 180 մետր |
Հարկեր | 44 |
Վերելակներ | 23 |
Անվանված է | Chicago Board Of Trade? |
Հիմնադրված է | 1930 |
Բացված | 1930 |
Ճարտարապետ | Holabird & Root? |
Պատվիրող | Chicago Board Of Trade? |
Ժառանգության կարգավիճակ | ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2] և Chicago Landmark?[3] |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
ԿառույցԽմբագրել
Շենքի գագաթը զարդարված է հին հռոմեական դիցաբանության պտղաբերության Ցերերա աստվածուհու քանդակով, պատրաստված է չժանգոտվող պողպատից։ Քանդակի ընտրությունը պատահական չէր։ Չիկագոյի ապրանքային բորսաի շենքում է իրականացվում հացահատիկի ամենամեծ առևտուրը[5]։
ՄշակույթումԽմբագրել
Չիկագոյի առևտրի պալատի շենքը բազմիցս օգտագործվել է տարբեր ֆիլմերի նկարահանումներում։ Օրինակ, այն օգտագործվում է որպես Ուեյն Էնտերպրայզ ընկերության գլխամասային գրասենյակ «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմում։ Շենքը ֆիլմի սկզբում հստակ երևում է Գոթամի համայնապատկերում՝ Ուիլիս-թաուերի և Ամերիկյան հեռախոսային և հեռագրական ընկերության կենտրոնի հետ միասին։
Բացի այդ, շենքն օգտագործվել է հետևյալ ֆիլմերում.
- «Ֆերիս Բուլերը մեկ օր արձակուրդ է վերցնում»[6]
- «Անպարտելիn»
- «Անիծված ուղի»
- «Խավարի ասպետը»
ՊատկերասրահԽմբագրել
Ցերերա, շենքի վերևում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
- ↑ http://webapps1.cityofchicago.org/landmarksweb/web/landmarkdetails.htm?lanId=1269&counter=56
- ↑ «Chicago Board of Trade • 141 West Jackson Boulevard, Chicago Map data © OpenStreetMap • Chicago Architecture Info»։ www.chicagoarchitecture.info։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-14-ին։ Վերցված է 2020-08-21
- ↑ «Чикагская биржа»։ archi.1001chudo.ru։ Վերցված է 2020-08-21
- ↑ «Ferris Bueller's Day Off (1969) -»։ www.britannia.org։ Վերցված է 2020-08-21