Չիժովների քաղաքային դաստակերտ

Չիժովների քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Чижовых), շենքերի համալիր Մոսկվայի կենտրոնում (Ստարոմոնետնի նրբանցք, տուն 20, շինություններ 1, 2, 3)։ Կառուցվել է XIX դարի սկզբին ամպիր ոճով ավելի վաղ շինությունների հիման վրա։ Ներկայումս դաստակերտը զբաղեցնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաբանական ինստիտուտը։ Քաղաքային դաստակերտն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Չիժովների քաղաքային դաստակերտ
Տեսակտեսարժան վայր, անժառանգ գույք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՅակիմանկա
ՎայրՍտարոմոնետնի նրբանցք
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Գլխավոր տունն ու դարպասը

Պատմություն խմբագրել

«Առևտրականների կանանց՝ Աֆիմյա և Իրինա Չիժովների» տունը հայտնվել է Ստարոմոնետնի նրբանցքում XIX դարի սկզբին։ Դաստակերտային համալիրի հիմքում ավելի վաղ շինություններ են, որոնց ստեղծման ժամանակը չի պարզվել։ Ավելի ուշ գլխավոր տանը կցակառուցվել է շինություն, իսկ ձախ կողատանն ավելացվել է երկրորդ հարկ[3] և երկարացվել։ Ավարտուն տեսքը դաստակերտը ձեռք է բերել 1830-ական թվականների ավարտին[4]։

Գլխավոր տունը գրեթե ամբողջությամբ պահպանել է իր արտաքին տեսքը, բացի նրանից, որ 1920-ական թվականներին տաշվել են ներքևի հարկի պատուհանները։ Այն կանգնած է ճակատով դեպի նրբանցքը, կենտրոնական մասն առանձնացված է սյունասրահով[4]։ Առանձնատան ճակատները զարդարված են ծեփածո խորաքանդակներով[3]։ Ձախ կողատան և գլխավոր տան միջև կոփածո երկաթե դարպասով և ճերմակաքար մույթերով դասական ցանկապատ է[4]։ Պահպանվել են մուտքերի վրայի մետաղական հովանոցները, մասնագետները վերականգնել են XIX դարին բնորոշ փորագրված փայտե դռնակը[3]։ Առանձնատան ներսույթը կորսված է[5]։ Դաստակերտի բակի խորքում գտնվում է ծառայողական մասնաշենքը (XIX դար)[4]։

Խորհրդային տարիներին դաստակերտում տեղակայված էր ԽՍՀՄ ԳԱ Քարոլորտի ինստիտուտը։ Դաստակերտի ծառայողական մասնաշենքի ճակատին տեղադրված են ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Ալեքսանդր Սիդորենկոյի, ինչպես նաև ակադեմիկոսներ Նիկիտա Բոգդանովի և Ալեքսանդր Յանշինի հուշատախտակները[4]։ Ներկայումս դաստակերտը զբաղեցնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաբանական ինստիտուտը։ 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. Усадьба, начало XIX в. Արխիվացված 2018-05-13 Wayback Machine // data.mos.ru
  3. 3,0 3,1 3,2 Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 792. — ISBN 978-5-227-04274-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Борис Арсеньев Неисчерпаемая Якиманка. В центре Москвы – в сердцевине истории
  5. Памятники архитектуры Москвы. Замоскворечье. М., «Искусство», 1994, ISBN 5-210-02548-9, c. 134—136