Չիժիկ-Պիժիկի հուշարձան (ռուս.՝ Памятник Чижику-Пыжику), արձան Սանկտ Պետերբուրգում։ Կանգնեցվել է 1994 թվականի նոյեմբերի 19–ին, Ֆոնտանկա գետի ափին՝ Միխայիլի դղյակի մոտ՝ № 12/1 տան մոտ՝ Առաջին ինժեներական կամուրջի հարևանությամբ։

Չիժիկ-Պիժիկի արձան
տեսակհուշարձան
բարձրություն11 սանտիմետր
նյութբրոնզ
քաղաքՍանկտ Պետերբուրգ
 Chizhyk-Pyzhik statue Վիքիպահեստում

Երգ խմբագրել

1835–1918 թվականներին, արձանի տեղադրված վայրից ոչ հեռու՝ Ֆոնտանկայի գետափնյա № 6 տանը, գտնվում էր Իրավաբանության կայսերական ուսումնարանը, որի ուսանողները հագնում էին դեղին զոլերով ու թևքածալերով կանաչ գույնի համազգեստ[1]։ Պետերբուրգյան հանրահայտ լեգենդի համաձայն[2][3], համազգեստի այսպիսի գունավորման համար, որը հիշեցնում էր ճնճղուկի փետուրների դասավորությունը (ռուս.՝ чиж), ինչպես նաև պիժիկ տեսակի եղջերուի (ռուս.՝ пыжик) կաշվից պատրաստած գլխարկների պատճառով ուսանողներին կոչում էին չիժիկ–պիժիկ (ռուս.՝ чижик-пыжик), որոնց համար երգ է հորինվել։ Այդ երգի ռուսերեն, բնօրինակ տարբերակը այսպես է՝

Чижик-пыжик, где ты был?
На Фонтанке водку пил.
Выпил рюмку, выпил две —
Закружилось в голове.

Ստույգ հայտնի չէ, թե ով է գրել այս հումորային երգը։ Սակայն նույն ժամանակաշրջանում կարդում ենք Ալեքսանդր Պուշկինի ժամանակակիցներից մեկի՝ Ալեքսանդր Եֆիմովիչի նամակագրությունը Նիկոլայ Գրենդիչի հետ՝ «Гнедич, Гнедич! где ты был? На Кавказе ж…ку мыл; вымыл разик, вымыл два, освежилась голова»։ Նամակը գրված է 1825 թվականի նոյեմբերի 16–ին[4], за десять лет до того, как появилось училище правоведения[5].

Արձանի ստեղծում խմբագրել

Չիժիկ-Պիժիկի հուշարձանի ստեղծման գաղափարը պատկանում է գրող Անդրեյ Բիտովին, ով դրա մասին հայտնել էր 1994 թվականին կայացած «Ոսկե Օստապ» հումորի և սատիրայի փառատոնի ժամանակ։ Վրացի ռեժիսոր, սցենարիստ և քանդակագործ Ռևազ Գաբրիաձեն ճարտարապետ Վյաչեսլավ Բուխաևի հետ այդ գաղափարը իրականություն է դարձնում։

Սովորույթներ խմբագրել

Ավանդույթի համաձայն, եթե ինչ–որ մեկը երազանք պահի և մետաղադրամ նետի այն հատվածում, որտեղ կանգնած է Չիժիկ-Պիժիկը, և մետաղադրամը մնա այդտեղ, ու ոչ թե ընկնի ջուրը, ապա երազանքն անպայման կիրականանա։

Նորապսակների համար կա ևս մեկ ավանդույթ․ փեսան պետք է խմիչքով լի բաժակը պարանով իջեցնի արձանի մոտ և «զարկի, կենաց խփի» ճնճղուկի կտուցին, ու չջարդի բաժակը։ Սա նորաստեղծ ընտանիքի երջանկության գրավականն է[6]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Արձանի բարձրությունը 11 սմ է, զանգվածը՝ մոտ 5 կգ։
  • Իր գոյության ընթացքում յոթ անգամ առևանգվել է, բայց ամեն անգամ հետ վերադարձվել կամ վերականգնվել նորից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История Императорского Училища правоведения на официальном сайте Института права». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  2. «Эхо Москвы», 12.09.2002
  3. «Забавные памятники Санкт-Петербурга // Журнал «Русское искусство»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  4. Измайлов — Яковлеву П. Л., 16 ноября 1825.
  5. Андрей Герваш. Чижик-пыжик на Фонтанке Արխիվացված 2016-01-30 Wayback Machine. Наш Техас, Сентябрь 5, 2003.
  6. «интересные места Санкт-петербурга» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 19 января 2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել