Սան Նիկոլա դա Տոլենտինո եկեղեցի

Սան Նիկոլա դա Տոլենտինո եկեղեցի առավել հայտնի է, որպես Տոլենտինի, եկեղեցի հյուսիսային Իտալիայում գտնվող Վենետիկի Սանտա Կրոչե գավառում։ Այն գտնվում է համանուն Կամպոյում, Ռիո դեի Տոլենտինիի երկայնքով՝ Ջիարդինո Պապադոպոլիի մոտ։

Սան Նիկոլա դա Տոլենտինո եկեղեցի
իտալ.՝ Chiesa di San Nicola da Tolentino
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՏարածաշրջանSanta Croce?
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՎենետիկի պատրիարքություն
Հիմնական ամսաթվերը1714
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածNicholas of Tolentino?
ՃարտարապետՎինչենցո Սկամոցի և Andrea Tirali?
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն և նեոդասական ճարտարապետություն
Հիմնադրված1714
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 San Nicola da Tolentino (Venice) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վենետիկը Թեատինների միաբանության տունն էր։ Թեատինները Վենետիկ են ժամանել 1527 թվականին՝ Հռոմի կողոպուտից հետո[1]։ Եկեղեցին նվիրվել է Սուրբ Նիկոլաս Տոլենտինոյին, կառուցումն սկսվել է 1590 թվականին Վինչենցո Սկամոցիի կողմից[2]։ Սկամոցիի և նրա հովանավորների միջև հարաբերությունները բարդ էին, այդ իսկ պատճառով եկեղեցին վերջնական տեսքի է բերվել միայն 1714 թվականին։ Այն մեծ եկեղեցի է, կորնթյան հսկայական սյունազարդ նախասրահներով, միակը Վենետիկում, որը նախագծել է Անդրեա Տիրալին։

Տոլենտինին ծխական եկեղեցի է, այն գտնվում է Սան Պոլո Սանտա Կրոչե Դորսոդուրոյում։ Եկեղեցում են գտնվում դուքս Ջովանի I Կորների, Ֆրանցիսկո Կորների, Ջովանի II Կորների և Պաոլո Ռենիերի դամբարնները։ Վենետիկի պատրիարք Ջիովան Ֆրանչեսկո Մորոզինիի (մահացել է 1678 թվականին) գերեզմանատան հուշարձանը ամբողջական տեսքի է բերել ջենովացի քանդակագործ Ֆիլիպո Պարոդին։ Բարոկկո երգեհոնը ստեղծել է Պիետրո Նաչինին 1754 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «chiesa di San Nicola da Tolentino». www.veneziamuseo.it. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. info@arte.it, ARTE it Srl-. «Chiesa di San Nicola da Tolentino di Venezia - Chiesa - Arte.it». www.arte.it (իտալերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.