Կիանա (կովերի ցեղատեսակ)

(Վերահղված է Չիանաից)

Կիանա (իտալ.՝ Chianina), խոշոր եղջերավոր անասունների ցեղատեսակ։ Այն կովի մսատու ցեղատեսակ է, բուծվել է Իտալիայի Վալ-դի-Կյանա հովտում։ Այնտեղից տեղափոխվել է Բրազիլիա, Արգենտինա, Կանադա։ Աշխարհի ամենահին ցեղատեսակներից մեկն է։

Կիանա ցեղատեսակի ցուլ

Կենդանիների գույնը սպիտակ է՝ բնորոշ մոխրագույն երանգով։ Կիանական ցեղատեսակի կովերը շատ խոշոր են (բարձրությոընը 150-180 սմ է)։ Ունեն երկարաձգված մարմին և մսի չափազանց բարձր որակ։ Կովերի կենդանի քաշը շատ բարձր է՝ 700-750 կգ (կարող են լինել մինչև 800-1000 կգ), ցուլերի քաշը՝ 1200-1500 կգ, առավելագույնը՝ 1820 կգ[1]։ Խաչասերելով կիանական ցեղատեսակը մոխրագույն ուկրանիական և սիմենտալական ցեղատեսակի հետ, ստացվել է բարձր որակի մսատու ցեղատեսակ։

Ծննդյան ժամանակ հորթի քաշը 45-50 կգ է։ Հորթերը ծնվում են շիկամազ (ինչպես մոխրագույն ուկրանիականը) և այդպես մնում են մինչև 3 ամսական հասակը։ Կովերի բարձր կաթնատվության շնորհիվ հորթերը (մոր կաթով սնվող) 6 ամսական հասակում հասնում են մինչև 220-280 կգ։ Մինչև 2 տարեկան հասակը բնութագրվում են արագ աճով, որի հետևանքով քիչ են ճարպակալվում։ Ըստ չափանիշի ցուլերի քաշը 12 ամսական հասակում պետք է լինի 475 կգ, 15-ի ժամանակ՝ 580 կգ, 18-ի՝ 676 կգ և 23 ամսականում՝ 839 կգ։ Մսատվությունը 60-65 % է։ Կենդանիները բնութագրվում են ինտենսիվ աճով։ Որոշ դեպքերում կենդանիների օրական միջին աճը 2 կգ է։ Կաթնատվությունը բարձր չէ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Daniele Bigi, Alessio Zanon (2008). Atlante delle razze autoctone: Bovini, equini, ovicaprini, suini allevati in Italia (in Italian). Milan: Edagricole. ISBN 9788850652594. p. 18-20.
  2. Кіанська порода. // Г. О. Бірта, Ю. Г. Бургу. Товарознавство м’яса. Навчальний посібник. — К.: Центр учбової літератури, 2011. — 164 с. — ISBN 978-611-01-0251-3.

Գրականություն խմբագրել

  • Кіанська порода. // Украинская советская энциклопедия : [у 12-ти т.] / гол. ред. Бажан, Николай Платонович; редкол.: Антонов, Олег Константинович та ін. — 2-ге вид. — К. : Главная редакция Украинской Советской Энциклопедии, 1974—1985.