Չժան Յու Սի ( (Չինարեն) հունվարի 30, 1991(1991-01-30), Dunhua, Yanbian Korean Autonomous Prefecture, Գիրին, Չինաստան), չինացի դերասանուհի, առավել հայտնի է որպես Լին Սինգչենգ «Իմ փոքրիկ արքայադուստր» և Լի Շիայում՝ «Չեմ կարող գրկել քեզ» դրամաներում։

Չժան Յու Սին
Ծնվել էհունվարի 30, 1991(1991-01-30) (33 տարեկան)
ԾննդավայրDunhua, Yanbian Korean Autonomous Prefecture, Գիրին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունդերասանուհի

Կարիերա խմբագրել

Չժան Յու Սին ծնվել է 1991 թվականի հունվարի 30-ին Չինաստանի Գիրին նահանգի Դունհուա քաղաքում[1]։

Ավարտել է Պեկինի նորաձևության տեխնոլոգիայի ինստիտուտը։

2009 թվականին «Ruili Cover Girl» 7-րդ մրցույթում հաղթելուց հետո ընդգրկվել է զվարճանքի արդյունաբերության ոլորտում և դարձել գովազդային մոդել[2] : Ստաժավորման համար Չժան Յու Սին մեկնել է Տոկիո և մասնակցել նորաձևության իր առաջին ֆոտոսեսիաներից մեկին։

Իր դերասանուհու նորամուտը կայացել է 2013 թվականին «Tang Dynasty Man» ֆանտազիայի ժանրի պատմության դրամայում՝ առցանց վեպի էկրանավորում, որը պատմում է մեր ժամանակակից մի մարդու մասին, որը ընկել է Տանգ դինաստիայի օրոք։

2014 թվականին Չժան Յու Սին նկարահանվել է «Վագրի լեռան գրավումը» մարտաֆիլմում[3][4]։

«Գարդենիան ծաղկում է» ռոմանտիկ կատակերգական-դրաման, որի դերակատարն է դերասանուհին, մեծ էկրան է բարձրցել է 2015 թվականին։ 2017 թվականին նկարահանվում է «Չեմ կարող գրկել քեզ» ֆանտազիայի ռոմանտիկ սերիալի երկու եթերաշրջանում, «Իմ սիրելի արքայազն» կատակերգական ռոմանտիկ դրամայում և «Մեռիր հիմա» ֆանտաստիկ արկածային սերիալում։

«Խնդրում եմ ինձ թևեր տուր» պատմական դրամայում դերասանուհին խաղացել է 2019 թվականին, որի սյուժեն Լին Ձյոիգե անունով մի աղջկա մասին է, որը պետք է ապացուցի, որ ինքը մեղավոր չէ ոստիկանապետ հոր մահվան մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Чжан Юй Си / Zhang Yu Xi». Дорамы с русской озвучкой смотреть онлайн бесплатно и в хорошем качестве - VseDoramy.net (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  2. «张予曦星梦成真 夺得瑞丽封面女孩大赛总冠军». Sina (չինարեն). 2009 թ․ հոկտեմբերի 20.
  3. «《智取威虎山》杀青 张予曦高夏现身片场». Sina (չինարեն). 2014 թ․ ապրիլի 29.
  4. «张予曦亮相电影节红毯 《栀子花开》演校园少女». Tencent (չինարեն). 2015 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել