«Չերչիլի կղզին» (անգլ.՝ Churchill's Island, ֆր.՝ La Forteresse de Churchill[4]), 1941 թվականի քարոզչական ֆիլմ, որը ժամանակագրական առումով ներկայացնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ֆիլմը ռեժիսորը Սթյուարտ Լեգն է, որպես պրոդյուսեր հանդես է եկել Կանադայի ազգային կինոնկարի խորհուրդը (NFB) Կանադայի կառավարության Տեղեկատվության ղեկավարման համար:

Picto infobox cinema.png
Չերչիլի կղզին
անգլ.՝ Churchill's Island
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կանադա[1][2]
Ժանրվավերագրական ֆիլմ, պրոպագանդիստական ֆիլմ, ռազմական ֆիլմ և կենսագրական ֆիլմ
Թեմաօդագնացություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Բրիտանիայի ճակատամարտ
Թվական1941
Լեզուանգլերեն[3]
ՌեժիսորStuart Legg?
ՊրոդյուսերStuart Legg?
ԴերակատարներLorne Greene?
ԵրաժշտությունLucio Agostini?
ՄոնտաժStuart Legg?
ԿինոընկերությունԿանադայի ազգային կինոխորհուրդ
Տևողություն21 րոպե

Համառոտ սյուժեԽմբագրել

«Չերչիլի կղզին» նկարագրում է ռազմական և քաղաքացիական այն տարրերը, որոնք ներգրավված էին Բրիտանիայի ճակատամարտում: Թագավորական օդուժը Լյուֆտվաֆեի պատմական ճակատամարտում կարողացել է իրենը դարձնել երկնքի վերահսկողությունը, իսկ Թագավորական նավատորմը վերահսկում էր կղզու շրջակայքի ծովային գոտիները: Պատերազմի մյուս կողմերը, որոնք պատկերված են, ներառում են բրիտանական ծովափնյա պաշտպանությունը, մեխանիզացված հեծելազորի հիմնումը, առևտրական նավաստիների դերը և Դյունկերկի տարհանումից հետո քայքայված բրիտանական զորքերի վերազինումը:

ԱրտադրությունԽմբագրել

Կանադայի ազգային կինոնկարի խորհուրդը (NFB) սկզբնապես արտադրել է այն «Canada Carries On» վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի շարքի համար, ինչը միջազգայնորեն թողարկվել է «Աշխարհը շարժման մեջ» շարքում[5]: NFB-ի շարքին բնորոշ ձևով «Չերչիլի կղզին» մեծապես կախված է կինխրոնիկայի կինոժապավենի երկարությանը։ Իրադարձությունների բրիտանական ընթացքը Բրիտանիայի տեղեկատվության նախարարությունից էին: Թատրոնի դերասան Լորն Գրինի (մականունը՝ «Ճակատագրի ձայն») խորը բարիտոնային ձայնով ներկայացվում է պատմությունը։

ԸնդունելությունԽմբագրել

«Չերչիլի կղզին» թողարկվել է 35 մմ-ով թատերական շուկայի համար: Հաջորդականության յուրաքանչյուր ֆիլմ ցուցադրվել է վեցամսյա ժամանակահատվածում Կանադայի շուրջ 800 թատրոններում՝ որպես կարճամետրաժների կամ կինոխրոնիկաների հատվածների մաս: NFB-ը պայմանավորվածություն է ձեռք բերել Թատրոնների հայտնի խաղացողների հետ՝ երաշխավորելու, որ կանադացիները երկրի ծայրից ծայր կարող են տեսնել դրանք (հետագայում Columbia Pictures-ի տարածմամբ)[6]:

Վեցամսյա թատերական շրջագայությունից հետո յուրաքանչյու կինոնկար 16 մմ-ով հասանելի է դարձել դպրոցների, գրադարանների, եկեղեցիների և գործարանների համար՝ երկարաձգելով այդ ֆիլմերի «կյանքը» ևս մեկ կամ երկու տարի: Դրանք հասանելի են դարձել նաև կինոյի գրադարանների համար, որոնք գործում էին համալսարանական և մարզային իշխանությունների կողմից: Մինչև 1959 թվականին շարքը չեղարկումը նկարահանվել է ավելի քան 199 ֆիլմ:

ՆվաճումներԽմբագրել

«Չերչիլի կղզին» ստացել է առաջին «Օսկարը»՝ «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, պարգևատրվել է 1942 թվականին Ամերիկյան կինոկադեմիայի 14-րդ մրցանակաբաշխության ժամանակ[7]: Այն իրենից ներկայացնում էր նաև NFB-ի առաջին «Օսկարը», որը ստեղծվել էր 1939 թվականից ընդամենը երկու տարի առաջ:

ՊահպանումԽմբագրել

Կինոակադեմիայի արխիվը պահպանել է «Չերչիլի կղզին» 2005 թվականին[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.britannica.com/EBchecked/topic/404798/National-Film-Board-of-Canada-NFB
  2. http://www.filmsite.org/1942-filmhistory.html
  3. https://www.nfb.ca/playlists/nfb-oscar-nominations/viewing/ryan/?ctu
  4. "Notre collection: La Forteresse de Churchill" (in French). National Film Board of Canada. Retrieved: September 28, 2014.
  5. Goetz, William. "The Canadian Wartime Documentary: 'Canada Carries on' and 'The World in Action'. Cinema Journal, 16 (1977), pp. 59–80.
  6. Ellis and McLane 2005, p. 122.
  7. "Academy Award for Documentary Short Subject." Oscar Awards. Retrieved: September 28, 2014.
  8. «Preserved Projects»։ Academy Film Archive 

ՄատենագրությունԽմբագրել

  • Ellis, Jack C. John Grierson: Life, Contributions, Influence. Carbondale, Illinois: Southern Illinois University Press, 2000. 978-0-80932-242-8.
  • Ellis, Jack C. and Betsy A. McLane. New History of Documentary Film. London: Continuum International Publishing Group, 2005. 0-8264-1750-7.
  • Khouri, Malek. Filming Politics: Communism and the Portrayal of the Working Class at the National Film Board of Canada, 1939-46. Calgary, Alberta, Canada: University of Calgary Press, 2007. 978-1-55238-199-1.

Արտաքին հղումներԽմբագրել