Չեռնովի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Չեռնովի փողոց (ռուս.՝ Улица Чернова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի 10-րդ միկրոշրջանում։ Անվանվել է մետալուրգիայի, մետաղագիտության, մետաղների ջերմային մշակման բնագավառի ռուս գիտնական Դմիտրի Կոնստանտինովիչ Չեռնովի (1839-1921) պատվին[2]։ Սկիզբ է առնում Կիրովի փողոցից և ավարտվում Գրիգորևի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 590 մետր է։

Չեռնովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն590 մետր
Անվանվել էԴմիտրի Չեռնով
Փոստային ինդեքս298609, 298637

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Չեռնովի փողոցը գտնվում է 10-րդ միկրոշրջանում։ Այն սկսվում է Կիրովի փողոցից, հատում Կլուբնի և Չեռնովի նրբանցքները և ավարտվում Գրիգորևի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 34 շինություն։ Երկարությունը 590 մետր է։

Մինչև խորհրդային կարգերի հաստատումը փողոցը կոչվել է Կրեստովայա։ Փողոցի սկզբնամասում գտնվում է Ն. Ն. Բատուրինի անվան պուրակը։ Այն կառուցվել է 1970-ական թվականներին ոչնչացված Աուտկայի գերեզմանատան տեղում։ Մինչև օրս այնտեղ հանդիպում են տապանաքարեր[2]։

Չեռնովի փողոցի փոստային դասիչներն են՝ 298609, 298637։

Փողոցն անվանվել է մետալուրգիայի, մետաղագիտության, մետաղների ջերմային մշակման բնագավառի ռուս գիտնական Դմիտրի Կոնստանտինովիչ Չեռնովի (1839-1921) պատվին։ Չեռնովը ժամանակակից մետաղագիտության ռուս մետալուրգների և մետաղագետների խոշոր գիտական դպրոցի հիմնադիրն է։ Ընտրվել է Ռուսական մետալուրգիական ընկերության պատվավոր անդամ, Երկաթի և պողպատի անգլիական ինստիտուտի պատվավոր փոխնախագահ, Լեռնային ինժեներների ամերիկյան ինստիտուտի և ռուսական ու արտասահմանյան այլ գիտական հաստատությունների պատվավոր անդամ։ Մահացել է 1921 թվականին, Յալթայում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 «Улица Крестовая».
  3. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 9, էջ 10». Վերցված է 2019 Ապրիլ 23-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել