Չեչենական երաժշտություն

Չեչենների և ինգուշների երաժշտությունը շատ ընդհանրություններ ունի։ Ժողովրդական երաժշտությանը բնորոշ է դիատոնիկ կաոուցվածքը, խմբակային երգըերի և գործիքային ստեղծագործությունների երկձայնոլթյոլնն ու եռաձայնությունը։ Մեղեդիներում բացակայում են խրոմատիգմներն ու մեծացրած սեկունդաները։ Ռիթմիկան սուր է, հաճախակի են չափերի փոփոխումն ու տրիոլների և ռիթմական զույգ բաժանումների հերթագայումը, հատկապես պարեղանակներում (սիրված պարը լեզգինկան է)։ Ժողովրդական մեղեդիները, դրանցից են՝ հերոսավիպական երգերը (իլլի, իլլեշ), առանձնանում են ժանրերի բազմազանությամբ։ Իոքբերգերից՝ նազմա (սովորաբար երկձայն և եռաձայն, կատարում են տղամարդիկ), էշարշ, հալհարանյիշ (կատարում են կանայք), նվագվող մեղեդիներից՝ լադուգայիշ։ ժողովրդական նվագարաններից են դեչք-փոնդուր (լարային-կսմիթավոր), աթուխ-փոնդուր (լարային-աղեղնավոր), փողայիններ՝ շեդտգ (սրինգ), զուռնա, մաա, հարվածայիններ՝ վոտա (երկկողմ թմբուկ), ժիրգիա (դափ), տարածված է արևելք հարմոնի կան։ 20-րդ դարի սկզբին ժողովրդական երաժշտության պրոպագանդողն էր Աբդուլ Մուսլիմ Մուհամեդովիչ Մագոմանը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվացել է երաժշտության բանահյուսության գրառման աշխատանքը։1918 թվականին հրատարակվել է Շերիպովի «Չեչենական երգերից» ժողովածուն։1920-ական թվականների չեչենների և ինգուշների բանահյուսությունը ուսումնասիրել են Դավիդենկոն և Կոլեսնիկովը, պրոպագանդել՝ Դագաեը, յսամխոեը, Մագոմեդովը, Ցուգաեը, ինչպես և Ալեքսանղրովը։ ժողովրդական երաժիշտներից են՝ հարմոնահարներ Դիմաեը, Դանուկաեան, աշուղներ Սուլեյմանովը, Բատաեը, Ցիցկիեը։ Չեչենական երաժշտության բանահյուսությունը հավաքելու գործում մեծ ավանդ ունի պրոֆեսիոնալ երաժշտարվեստի սկզբնավորողներից մեկը՝ կոմպոզիտոր և դիրիժոր Մեպուռնովը, որն ակտիվորեն մասնակցել է երաժշտ․ ուսումնարանի (1936) և վերակառուցված ժող․ գործիքների նվագախմբի (1935) կազմակերպմանը։ Հանրաճանաչ են Բեկսուլթանովի «Հանուն սովետների իշխանության» սիմֆոնիան (1967), «Լեռների ասքը» (1963), «Դոմար» (1966) սիմֆ․ պոեմները, դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը (1973), «Վայնախյան էսքիզներ» (1974)

Երիտասարդ չեչեն երաժիշտներ Ասուխանովը և Մագոմեդովը, 1939

վոկալ և կամերային-գործիքային երաժշտության ասպարեզում է ստեղծագործում Դիմաեը, էստրադային երաժշտության՝ Շահբուլատովը։ Հանրապետությունում գործումեն(1977) ֆիլհարմոնիան (1938), ֆիլհարմոնիայի սիմֆոնիայի նվագախումբը (1939), պարի «Վայնախ» անսամբլը (1939), ժողովրդական ստեղծագործության տունը (1938), երաժշտության ուսումնարանը (1936, Դրոզնի), Հանրապետական մշակութային-լուսավորական ուսումնարանը (1961), 31 երաժշտական դպրոց։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Հանուն սովետների իշխանության»
  • «Չեչենական երգերից»
  • «Դոմար»
  • «Լեռների ասքը»
  • «Վայնախյան էսքիզներ»
  • «Հանուն սովետների իշխանության»
  • «Վայնախ»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 716