Չեխիայի դրամահատարան

Չեխիայի դրամահատարան (չեխ․՝ Česká mincovna, a.s.) բաժնետիրական ընկերություն, թանկարժեք և սովորական մետաղներից մետաղադրամների պատրաստմամբ զբաղվող չեխական ընկերություն[2], հիմնված է Յաբլոնեց նադ Նիսոու քաղաքում։ Կենտրոնական բանկի համար մետաղադրամների հատման լիազորությամբ միակ դրամահատարանն է Չեխիայում։ Ընկերությունը մետաղադրամներ է հատում նաև արտասահմանյան երկրների համար, ինչպիսիք են Մոլդովան, Հայաստանը, Վենեսուելան, Արաբական միացյալ էմիրությունները և Լիբանանը։ Դրանից բացի դրամահատարանը թողարկում է հուշամեդալներ, ինչպես նաև պատմական մետաղադրամների, նշանների և մեդալիոնների կրկնօրինակներ։

Museum Silhouette.svg
Չեխիայի դրամահատարան
չեխ․՝ Česká mincovna, a.s.[1]
Տեսակդրամահատարան, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխիա
ՎայրՅաբլոնեց նադ Նիսոու
Հիմնադրված է1993
Պաշտոնական կայք

Չեխիայի դրամահատարանը սերտ համագործակցում է Յաբլոնեցի Արվեստների ակադեմիայի, ընկերությունում աշխատող մի շարք փորձագետների հետ, որոնք ակադեմիայի շրջանավարտներն են։ 11-13-րդ դարերում ներկայիս Չեխիայի և Սլովակիայի տարածքում տեղակայված են եղել մի քանի դրամահատարաններ։

ՊատմությունԽմբագրել

Չեխիան, Մորավիան և Սիլեզիան ունեն դրամահատման հին ավանդույթներ[2]։ 10-13-րդ դարերում ներկայիս Չեխիայի և Սլովակիայիտարածքներում տեղակայված են եղել մի քանի դրամահատարաններ[3]։ 1328 թվականի նոյեմբերի 17-ին Կրեմնիցա քաղաքը ազատ թագավորական հանքարդյունաբերական քաղաքի կարգավիճակի հետ միասին Հունգարիայի թագավոր Կառլոս Ռոբերտից ստացավ Կրեմնիցայի դրամահատարանը բացելու արտոնություն[4], որը հանդիսանում է աշխարհի ամենահին դրամահատարաններից մեկը։ Չեխոսլովակիայի փլուզումից հետո Կրեմնիցայում գտնվող Չեխոսլովակիայի դրամահատարանը գտնվում էր անկախություն ձեռք բերած Սլովակիայի տարածքում, և նոր կազմավորված Չեխիայի Հանրապետության մոտ սեփական դրամահատարանի անհրաժեշտություն առաջացավ։ 1993 թվականին Յաբլոնեց նադ Նիսոու քաղաքում բացվեց Չեխիայի դրամահատարանը, որը նույն թվականին յուրացրեց կրոնի և գելլեր մանրադրամի (հիմնականում պողպատից կամ նիկելի համաձուլվածքից) արտադրությունը։ Հաջորդ տարի ընկերությունն սկսեց արտադրել հուշադրամներ։

1993 թվականին չեխական կրոնի ներմուծումից հետո դրամահատարանը չի կարողացել արագ բավարարել նոր մետաղադրամների պահանջարկը երկրում, այդ պատճառով չեխական մետաղադրամներ են հատել նաև Համբուրգի դրամահատարանը և Կանադայի թագավորական դրամահատարանը Վինիպեգում։ 1994 թվականից սկսած Չեխիայի դրամահատարանը դառնում է Չեխիայի ազգային բանկի կարիքների համար շրջանառության մետաղադրամների և հուշադրամների բացառիկ մատակարարը։

2002 թվականին ընկերությունը ստացավ Որակի կառավարման համակարգի ISO 9001 վկայագիր. 2000-ը Lloyd’s Register Quality Assurance-ից։

2009 թվականին Չեխիայի դրամահատարանը մասնավորեցվեց։ Նրա սեփականատերը դարձավ Jablonex Group ընկերությունը[3]։ 2010 թվականին ընկերությունը գնեց չեխ-շվեցարական համընկերությունը, որի սեփականատերերն են չեխ գործարար Կարել Զուբեկը և շվեցարական AV Amera Vermoegensbeteiligungs AG դրամային ընկերությունը[5]։

Ընկերության մասինԽմբագրել

Արտադրությունը հագեցած է ժամանակակից Gräbener մամլիչներով և ունի սեփական գործիքային արտադրամասը[2]։ Շրջանառու մետաղադրամների և հուշադրամների կիսաֆաբրիկատները ձեռք են բերվում եվրոպական հայտնի արտադրողներից, քանի որ երկրի ներսում չկա դրանց արտադրությունը[2]։ Տարեկան արտադրական հզորությունը գնահատվում է 500 միլիոն մետաղադրամներ և 300 հազար հուշադրամներ:Չեխիայի դրամահատարանը ղեկավարում է Պրագա և Յաբլոնեց նադ Նիսոու քաղաքներում գտնվող խանութները, ինչպես նաև մասնագիտացված համացանցային խանութը։ 2018 թվականին ընկերությունում աշխատում էր 85 մարդ։

Չեխիայի դրամահատարանն ունի մի քանի դրամահատարանային տարբերանշան։ Առաջին տարբերանշանը` «b» տառը վրայի թագով, ծագել է դրամահատարանի գոյության հենց սկզբում։ Այն դրոշմվում է հիմնականում շրջանառու մետաղադրամների վրա։ Երկրորդ տարբերանշանը` «СМ», «С» տառի վրա գծիկով, դրվում է թանկարժեք մետաղներից պատրաստված բոլոր մեդալների վրա։ Կա նաև մեկ այլ տարբերանշան, որն օգտագործվում է դրամահատարանի սեփական արտադրանքի համար` «СМ», «С» տառի վրա թագով[6]։

ՄետաղադրամներԽմբագրել

Սկզբում Չեխիայի դրամահատարանն արտադրում էր միայն շրջանառու մետաղադրամներ, բայց շուտով դրվեց Չեխիայի ազգային բանկի համար հուշադրամների թողարկումը։ 1994 թվականին թողարկվեցին առաջին արծաթե հուշադրամները 200 չեխական կրոն անվանական արժեքով, իսկ մեկ տարի անց թողարկվեցին առաջին ոսկե հուշադրամները 1000, 2500, 500 և 10 000 կրոն անվանական արժեքով։ 2001 թվականին դրամահատարանն սկսեց արտադրել չեխական ճարտարապետական հուշարձաններին նվիրված 2000 չեխական կրոն անվանական արժեքով տասը ոսկե հուշադրամներից կազմված շարքը, 2006-2010 թվականներին դրամահատարանը թողարկեց մետաղադրամների շարք` նվիրված տեխնիկական ժառանգության մշակութային հուշարձաններին։ Երրորդ շարքը (2011—2015 թվականներ), 5000 չեխական կրոն անվանական արժեքով կիսաշրջանաձև մետաղադրամները, նվիրված էին նշանակալի կամրջային կառուցվածքներին Չեխիայի տարածքում։ 2016-2020 թվականներին նախատեսվում է թողարկել չեխական հոբելյաններին, մասնավորապես Պրշեմըսլ I Օտակարին սիցիլական ոսկե բուլի հանձնման 800-ամյակին և Յան Հուսի այրման 600-ամյակին նվիրված 500 չեխական կրոն անվանական արժեքով արծաթե և 10 000 չեխական կրոն անվանական արժեքով ոսկե հուշադրամներ[7]։

Չեխիայի դրամահատարանը թողարկել է նաև այլ հուշադրամներ, օրինակ, Չեխիայի Հանրապետության տարածաշրջաններին նվիրված լրակազմ, ամեն տարի թողարկվող տարեկան հավաքակազմ կամ, օրինակ, երեխայի ծննդյան մետաղադրամների հավաքակազմ։

ՄեդալներԽմբագրել

1990-ականների երկրորդ կեսին Չեխիայի դրամահատարանը խոշոր հուշամեդալներ արտադրողն էր չեխական շուկայում։ Առաջին հերթին թողարկվում են մետաղադրամներ` կապված Չեխիայի, նրա պատմության և մշակույթի հետ, սակայն երբեմն արտադրվում են նաև այլ թեմաներով մետաղադրամներ (օրինակ, Ջոն Ֆիջերալդ Քենեդիի և Զիգմունդ Ֆրեյդի պատկերներով մեդալներ, մեդալներ եվրոյի թողարկման առթիվ և այլն)։ Դրամահատարանը վերարտադրում է նաև կրկնօրինակներ։ Այսպես, տարեկան արտադրվում են մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ, մետաղադրամների կրկնօրինակներ, որոնք նախկինում կային Չեխիայում։ Դա, օրինակ, ամենահայտնի չեխական մետաղադրամ պրահյան գրոշն է կամ իոախիմսթալերը, որի անունից հետագայում ծագել է համաշխարհային առավել հայտնի արժույթ ԱՄՆ դոլարը։

Չեխիայի դրամահատարանի ամենաթանկարժեք արտադրանքը մեկ կիլոգրամ քաշով ներդրումային մեդալն է, որի գինը թողարկման 2011 թվականին կազմել է 1 200 000 չեխական կրոն։ Ամեն տարի թողարկվում է սահմանափակ քանակով այսպիսի մեդալներ։ Ընդհանուր թեման ներկայացված է չեխական թղթադրամների վրա պատկերված հայտնի անձնավորություններով։ 2010 թվականին դա եղել է Չեխոսլովակիայի առաջին նախագահ Թոմաշ Մասարիկի պատկերով մեդալը, 2011 թվականին` օպերային երգչուհի Էմմա Դեստինովայի պատկերով։ Այդ աշխատանքների, ինչպես նաև չեխական թղթադրամների հեղինակը հայտնի չեխ նկարիչ, գծագրող և ձևավորող Օլդրժիխ Կուլխանեկն է։

Ոչ ներդրումային նպատակների համար թողարկվում են կարևոր կենսական իրադարձությունների համար հարսանեկան ոսկե և արծաթե դուկատներ և տոլարներ, երեխայի ծննդյան առթիվ` ոսկե դուկատ և այլն։ Չեխիայի դրամահատարանը նաև հանդիսանում է ոսկե ձուլակտորների մատակարար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.gleif.org/lei-files/20170831/GLEIF/20170831-GLEIF-concatenated-file.zip
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Company Profile»։ ceskamincovna.cz/։ Վերցված է դեկտեմբերի 12, 2017 
  3. 3,0 3,1 Jeff Starck (2014-08-18)։ «Young, private Prague Mint honors coinage tradition while embracing modern themes, new technology»։ Coin World (անգլերեն)։ Վերցված է 2018-11-03 
  4. «História mincovne - 7 storočí tradície»։ Mincovňa Kremnica (սլովակերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-03-ին։ Վերցված է 2018-11-03 
  5. «Českou mincovnu koupilo česko-švýcarské konsorcium Monetica»։ HobbyHavířov.cz (չեխերեն)։ 2010-04-07։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-03-ին։ Վերցված է 2018-11-03 
  6. «Czech Mintmarks»։ Česká mincovna (անգլերեն)։ Վերցված է 2018-11-03 
  7. «Bankovky a mince > Numizmatika»։ ČNB (չեխերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-05-ին։ Վերցված է 2018-11-03 

Արտաքին հղումներԽմբագրել