«Չեխական առյուծ» (չեխ.՝ Český lev), Չեխական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակ, Չեխական Հանրապետության գլխավոր ամենամյա ազգային կինոմրցանակ։

Մրցանակը շնորհվում է 1993 թվականից։ Ժյուրին կազմված է Չեխական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մի քանի տասնյակ անդամներից (ՉԿՀԱ), որոնք գնահատում են ֆիլմերը, որոնց պրեմիերաները կայացած են լինում նախորդ տարում և անպայման պիտի համագործակցած լինեն չեխական կինոստուդիայի հետ։

Մրցանակաների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում հունվարի վերջին-փետրվարի սկզբին, հաղթողները պարգևատրվում են Սպիտակ չեխական առյուծի բյուրեղապակյա արձանիկով։

Առաջին ֆիլմը, որն ստացել է «Չեխական առյուծ» մրցանակը, եղել է ռեժիսոր Յան Հրժեբեյկի «Շնագայլերի ժամանակ» (1993) երաժշտական կատակերգությունը։ Յան Սվերակի «Կոլյա» (1996) դրամատիկ ֆիլմը հաղթող է դարձել վեց անվանակարգերում։

21-րդ «Չեխական առյուծ» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Պրահայի Rudolfinum համերգային սրահում 2014 թվականի փետրվարի 22-ին և հեռարձակվել «Česká televize»-ով[1]։

Անվանակարգեր խմբագրել

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսոր
  • Լավագույն սցենար
  • Լավագույն օպերատորական աշխատանք
  • Լավագույն երաժշտություն
  • Լավագույն մոնտաժ
  • Լավագույն ձայն
  • Լավագույն դերասան
  • Լավագույն դերասանուհի
  • Երկրորդ պլանի լավագույն դերասան
  • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
  • Լավագույն բեմադրող նկարիչ
  • Ամենաճանաչված ֆիլմ
  • Լավագույն վավերագրական ֆիլմ
  • Ֆիլմի լավագույն պաստառ

նաև՝

  • Լավագույն արտասահմանյան ֆիլմ
  • Լավագույն օրիգինալ սցենար
  • Կինոքննադատների մրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար
  • Կինոքննադատների մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար
  • Հանդիսատեսի համակրանք մրցանակ
  • Բրդե առյուծ վատագույն ֆիլմի համար

«Լավագույն ֆիլմի» մրցանակիրներ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր
1993 Շնագայլերի ժամանակ Šakalí léta Յան Հրժեբեյկ
1994 Շնորհակալություն բոլոր նոր առավոտների համար Díky za každé nové ráno Միլան Շտեյնդլեր
1995 Այգին Záhrada Մարտին Շուլիկ
1996 Կոլյա Kolja Յան Սվերակ
1997 Buttoners Knoflíkáři Պետր Զելենկա
1998 Պետք է սպանել Սեկալին Je třeba zabít Sekala Վլադիմիր Միկալեկ
1999 Հիմարի վերադարձը Návrat idiota Սաշա Գեդեոն
2000 Բաժանվեցինք մենք աշնանը Musíme si pomáhat Յան Հրժեբեյկ
2001 Ծղան Otesánek Յան Շվանկմայեր
2002 Սատանայի տարի Rok ďábla Պետր Զելենկա
2003 Ձանձրույթը Բռնոյում Nuda v Brně Վլադիմիր Մորավեկ
2004 Վեր ու վար Horem pádem Յան Հրժեբեյկ
2005 Երջանկության նման մի բան Štěstí Բոհդան Սլամա
2006 Ես ծառայում եմ Անգլիայի թագավորին Obsluhoval jsem anglického krále Յիրի Մենզել
2007 Փոքրիկ կապույտ աղջիկ Tajnosti Ալիս Նելլիս
2008 Կարամազովները Karamazovi Պետր Զելենկա
2009 Խնամակալ Protektor Մարեկ Նայբրտ
2010 Քայլել շատ արագ Pouta Ռադիմ Շպաչեկ
2011 Ծաղիկների կոկոնները Poupata Զդենեկ Յիրասկի
2012 Ստվերում Ve stínu Դավիդ Օնդրիչեկ
2013 Այրվող թփեր (3 մաս) Hořící keř Ագնիեսկա Հոլանդ
2014 Ելք Cesta ven Պետր Վացլավ
2015 Օձերի եղբայրություն Kobry a užovky Յան Պրուշինովսկի

«Լավագույն ռեժիսորի» մրցանակիրներ խմբագրել

Տարի Ռեժիսոր Ֆիլմի անվանում (հայերեն) Ֆիլմի անվանում (բնօրինակ)
1993 Յան Հրժեբեյկ Շնագայլերի ժամանակ Šakalí léta
1994 Միլան Շտեյնդլեր Շնորհակալություն բոլոր նոր առավոտների համար Díky za každé nové ráno
1995 Մարտին Շուլիկ Այգին Záhrada
1996 Յան Սվերակ Կոլյա Kolja
1997 Պետր Զելենկա Buttoners Knoflíkáři
1998 Վլադիմիր Միկալեկ Պետք է սպանել Սեկալին Je třeba zabít Sekala
1999 Սաշա Գեդեոն Հիմարի վերադարձը Návrat idiota
2000 Յան Հրժեբեյկ Բաժանվեցինք մենք աշնանը Musíme si pomáhat
2001 Յան Սվերակ Մուգ կապույտ աշխարհ Tmavomodrý svět
2002 Պետր Զելենկա Սատանայի տարի Rok ďábla
2003 Վլադիմիր Մորավեկ Ձանձրույթը Բռնոյում Nuda v Brně
2004 Յան Հրժեբեյկ Վեր ու վար Horem pádem
2005 Բոհդան Սլամա Երջանկության նման մի բան Štěstí
2006 Յիրի Մենզել Ես ծառայում եմ Անգլիայի թագավորին Obsluhoval jsem anglického krále
2007 Յան Սվերակ Դատարկներ Vratné lahve
2008 Պետր Զելենկա Կարամազովները Karamazovi
2009 Մարեկ Նայբրտ Խնամակալ Protektor
2010 Ռադիմ Շպաչեկ Քայլել շատ արագ Pouta
2011 Զդենեկ Յիրասկի Ծաղիկների կոկոնները Poupata
2012 Դավիդ Օնդրիչեկ Ստվերում Ve stínu
2013 Ագնիեսկա Հոլանդ Այրվող թփեր Hořící keř
2014 Պետր Վացլավ Ելք Cesta ven
2015 Յան Պրուշինովսկի Օձերի եղբայրություն Kobry a užovky

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Czech Lion Nominations Announced by New Management». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.