Չելլո կամավորական ջոկատ

«Չելլո» կամավորական-հետախուզական ջոկատ։ Կազմավորվել է 1992 թվականի վերջին Երևանում՝ «Մեծն Մուրադ» ջոկատից առանձնացված, տարբեր երկրների բանակներում ծառայած, բազմաթիվ լեզուների, զենք-զինամթերքի տարբեր տեսակների գործածությանը տիրապետող կամավորականներից։ Կոչվել է 19-րդ դարի ազգային-ազատագրական շարժման գործիչ Չելլոյի (1870-1893) անունով։ 1992-1994 թվականներին կատարել է հատուկ հանձնարարություններ (հետախուզություն, հակահետախուզություն և այլն)։ Զինադադարից հետո հետո ջոկատի ազատամարտիկների մեծ մասը ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։

Չելլո կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԹորոս Ծառուկյան
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՀ. Գյուզելյան

Ջոկատի հրամանատարն է եղել Հ. Գյուզելյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։