Չեթեմ հաուզի կանոն (անգլերեն՝ Chatham House Rule), քննարկումների ու բանավեճերի խմբերի կազմակերպման համակարգ է վիճահարույց հարցերի շուրջ։ Անվանումը ստացել է Մեծ Բրիտանիայի Միջազգային գործերի արքայական ինստիտուտի գլխամասից, որը գտնվում է Լոնդոնում՝ Չեթեմ Հաուզ հասցեում։ Այս կանոնն առաջին անգամ կիրառվել է 1927 թվականի հունիսին։ Չեթեմ հաուզի կանոնով հանդիպում կազմակերպելիս ցանկացած ոք, ով ներկա է, ազատորեն կարող է օգտագործել քննարկման տեղեկությունը, բայց իրավունք չունի տալ հեղինակի անունը։ Այս կանոնը նպատակ է հետապնդում խթանել քննարկման ազատությունը և անկեղծությունը։

Չեթեմ հաուզի շենքը

Կանոն խմբագրել

Ստեղծվել է 1927 թվականին ու թարմացվել 1992 թվականին։ Սկսած ամենավերջին թարմացումից՝ 2002 թվականից, այս կանոնը սահմանում է, որ.[1]

  Եթե մի հանդիպումը կամ դրա մի մասը անցկացվում է Չեթեմ հաուզի կանոնի համաձայն, ներկաներն ազատ են օգտագործել ստացած տեղեկությունը, բայց երբեք՝ ելույթ ունեցողի անհատականությունը կամ անդամակցությունը։ Արգելվում է նաև բացահայտել որևէ այլ մասնակցի։  

Նպատակ խմբագրել

Այս կանոնի նպատակն է հանրային քաղաքականության և առկա խնդիրների քննարկման ազատության խթանումը, քանի որ այն թույլ է տալիս մարդկանց արտահայտել ու քննարկել հակասական կարծիքներ ու փաստարկներ՝ առանց իրենց աշխատանքից ազատման վախի ու գործատուի կարծիքից կախվածության։ Կանոնը թույլ է տալիս մարդկանց խոսել որպես անհատներ ու տեսակետներ արտահայտել, որոնք տարբերվում են իրենց կազմակերպությունների տեսակետներից, և այսպիսով խրախուսում է ազատ քննարկումը։ Խոսնակներն ազատ են արտահայտել իրենց կարծիքները՝ առանց սեփական անձի, պաշտոնեական պարտականությունների ու անդամակցման համար խնդիր ստեղծելու։ Չեթեմ հաուզի կանոնը լուծում է շատ պրակտիկ համայնքներին հանդիպող սահմանային խնդիրները՝ թույլ տալով ընդունել ի գիտություն զրույցը՝ միաժամանակ պաշտպանելով փոխգործակցության ազատությունը, որն անհրաժեշտ է համայնքի համար՝ իր քննարկումների համար։ Այս կանոնը նպատակ է հետապնդում նվազեցնել Խմբային կարծիքի ռիսկը, երբ ոչ հանրաճանաչ տեսակետները բացառվում են քննարկումներում՝ այսպիսով նվազեցնելով տվյալ կազմակերպության քննարկումներում կարծիքների ծավալը։

Այս կանոնը նպատակ ունի երաշխավորել ելույթ ունեցողի գաղտնիությունը՝ քննարկման սրահի տարածքում՝ միջազգային հարաբերություններում ավելի լավ հաջողություններ ունենալու նպատակով։ Այժմ այն միջազգայնորեն օգտագործում են որպես ազատ քննարկման օգնություն։ 1927 թվականին[2] առաջին անգամ սահմանված կանոնը թարմացվեց 1992 թվականին և 2002 թվականին։ Թարգմանվել է արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, իսպաներեն ու ռուսերեն[3]։ Այն մասնավոր հանդիպումների ընթացքում հակապատկեր կամ փոխզիջում է, երբ քննարկված հարցերի մասին այլոց տեղեկացնելն արգելված է և երբ բանավեճը ամբողջովին հանրային բնույթի է ու վերագրելի է։ Ընդհանրապես, Չեթեմ հաուզի կանոնը հարկադրում են որպես որևէ հանդիպմանը կամ իրադարձությանը մասնակցելու պայման. բոլոր մասնակիցները տալիս են իրենց համաձայնությունն առ այն, որ նախընտրում են ազատ քննարկումը և որ ենթարկվում են հանդիպման համապատասխան մասի կանոնին։ Կանոնի հաջողությունը բարոյական հարկադրանքի մեջ է՝ հատկապես այն հանգամանքներում, երբ դրա խախտումը պատիժների չի հանգեցնի։

ԵԿԲ-ի օգտագործմանը վերաբերող մտահոգություն խմբագրել

2015 թվականի մայիսին, Եվրոպական կենտրոնական բանկի խորհրդի անդամ Բընուա Կյողեի՝ այս կանոնով պայմանավորված ելույթի հրապարակումը հանգեցրեց բանկի կողմից օգտագործվող համակարգի հանդեպ ուշադրության ավելացմանը։ Կյողեի ելույթն ազդեց արժութային, ֆոնդային ու պարտատոմսերի շուկաների վրա[4][5][6]։
Ի հետևանք, Կյողեի համար բացման ճառի ու հարցուպատասխանի նիստի ընթացքում կանոնի օգտագործումը ԵԿԲ-ի կողմից և հատկապես փոխնախագահ Վիտոր Կոնստացիոյի կողմից ու խորհրդի այլ անդամ Պետեր Պրատի կողմից նույնպես ուշադրության արժանացան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Chatham House Rule». About. UK: Chatham House. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  2. Rislakki, Jukka (2011 թ․ փետրվարի 24). «Informaatiouhat mietityttävät sekä virolaisia että suomalaisia» (Finnish). Finland: Suomen Kuvalehti. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Chatham House Rule Translations», About us, Chatham House.
  4. Jones, Claire; Fleming, Sam (2015 թ․ մայիսի 20). «Benoît Cœuré speech highlights central bank links to financiers - FT.com». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  5. Black, Jeff; Worrachate, Anchalee (2015 թ․ մայիսի 19). «Hedge Fund Diners Get ECB's Market-Moving News Hours Early». Bloomberg Businessweek. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  6. Spence, Peter (2015 թ․ մայիսի 28). «ECB told off by ombudsman for fumbling market moving speech». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.